Հայաստանը պաշտպանական ոլորտի բոլոր ուղղություններով համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ ԳՇ պետ |armenpress.am|
17:19 - 28 հոկտեմբերի, 2024

Հայաստանը պաշտպանական ոլորտի բոլոր ուղղություններով համագործակցում է ԱՄՆ-ի հետ․ ԳՇ պետ |armenpress.am|

armenpress.am: Հայաստանը պաշտպանական ոլորտի բոլոր ուղղություններով համագործակցում է ԱՄՆ-ի հետ:

Լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Էդվարդ Ասրյանը՝ պատասխանելով հարցին, թե ԱՄՆ-ի հետ ի՞նչ համագործակցություն կա պաշտպանության ոլորտում։ 

«Մենք համագործակցում ենք ԱՄՆ-ի հետ պաշտպանական բոլոր ոլորտներում՝ ռազմական, ռազմատեխնիկական ոլորտներում համագործակցություն է։ Իմ այցելության վերաբերյալ հրապարակվել է պաշտոնական հաղորդագրություն, ծանոթացեք լրահոսին, այնտեղ նշված է մեր համագործակցության շրջանակը»,- նշեց Ասրյանը՝ հրաժարվելով մեկնաբանել, թե արդյոք ԱՄՆ-ից զենք բերելու հնարավորություն կա։  


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել