ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում
12:00 - 18 հոկտեմբերի, 2021

ՔՊ-ն հաղթել է Սյունիքի մարզի Տաթև եւ Տեղ համայնքներում

Երեկ՝ հոկտեմբերի 17-ին, Գյումրիում, Գորիսում, Մեղրիում, Տաթեւում եւ Դիլիջանում անցկացվել են տեղական ինքնակառավարման մարմինների համամասնական ընտրություններ։ 

Սյունիքի մարզի Տաթեւ համայնքում առաջադրվել էր երեք քաղաքական ուժ․ «Շանթ դաշինք» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Սամվել Լալայանի թեկնածությամբ, «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ Տաթեւի նախկին փոխհամայնքապետ Մարատ Գերասիմյանի թեկնածությամբ, եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Տաթեւի համայնքի ղեկավարի պաշտոնակատար Արթուր Մաթեւոսյանի թեկնածությամբ։

Համայնքում ընտրելու իրավունք ունեցող 4 197 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 2 615-ը կամ 62․30%-ը։ Անվավեր է համարվել 49 քվեաթերթիկ։

Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ներկայացրած նախնական տվյալների՝ ձայները բաշխվել են հետեւյալ կերպ․

«Ապրելու երկիր» կուսակցություն - 337 կամ 12․88%
«Շանթ դաշինք» ազգայնական կուսակցություն - 949 կամ 36.29%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 280 կամ 48.94%

Հավելենք, որ կուսակցությունների համար անցողիկ շեմը 4 տոկոս է, իսկ դաշինքների համար՝ 6 տոկոս։ Այսպիսով՝ Տաթեւ համայնքում անցողիկ շեմը հաղթահարել են ընտրապայքարին մասնակցող բոլոր քաղաքական ուժերը։ Առաջատարը ՔՊ-ն է։

Սյունիքի մարզի Տեղ համայնքում առաջադրվել էր երկու քաղաքական ուժ՝ «Ապրելու երկիր» կուսակցությունը՝ համայնքապետի պաշտոնում Արգամ Հովսեփյանի թեկնածությամբ (Հովսեփյանի հետ զրույցը՝ այստեղ), «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը՝ Դավիթ Ղուլունցի թեկնածությամբ։ Վերջինս, ի դեպ, հրաժարվել է հարցազրույց տալ Infocom-ին՝ մինչեւ քարոզարշավի ավարտը զբաղված լինելու մեկնաբանությամբ։

Համայնքում ընտրողների ընդհանուր թիվը 3 901 է, մասնակցել է 2 359-ը կամ 60․47%-ը։ Անվավեր է համարվել 51 քվեաթերթիկ։

Ձայները, ըստ ԿԸՀ նախնական տվյալների, բաշխվել են հետեւյալ կերպ․ 

«Ապրելու երկիր» կուսակցություն - 806 կամ 34.16%
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն - 1 501 կամ 63․62%։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել