ՊՆ N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն
17:51 - 16 փետրվարի, 2022

ՊՆ N զորամասում տեղի է ունեցել նորակոչիկների երդման արարողություն

Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։ Այս ամսին հաղորդում է պաշտպանության նախարարությունը։

«Փետրվարի 15-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն»,- ասվում է ՊՆ հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել