Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|
13:44 - 11 մայիսի, 2019

Փաշինյանը երկրում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել. Նիկոլ Փաշինյան |armenpress.am|

armenpress.amՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանում աղբի խնդիրը լուծելու համար առաջարկում է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնել ու փոխել քաղաքացիների մտածողությունը։ Նիկոլ Փաշինյանն այս մասին հայտնեց մայիսի 11-ին «Իմ քայլը հանուն Գեղարքունիքի մարզի» գործարար համաժողովի ընթացքում։

«Աղբի խնդիրը լուծելու համար մենք պետք է պարբերաբար շաբաթօրյակներ անցկացնենք։ Տեղական ինքնակառավարման մարմինները պետք է լուրջ աշխատեն, բայց դրա համար կա շատ ավելի լուրջ նախապայման՝ ՀՀ-ում պետք է ծխող և ծխախոտը գետնին գցող քաղաքացի չլինի, ջուրը խմող, շիշը նետող քաղաքացի չլինի, պաղպաղակն ուտող, թուղթը նետող քաղաքացի չլինի»,- ասաց Փաշինյանը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել