ՀՀ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը |armenpress.am|
08:36 - 16 մայիսի, 2019

ՀՀ կառավարությունը հաստատեց 2019-2023 թվականների գործունեության միջոցառումների ծրագիրը |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության կառավարությունը հաստատեց 2019-2023թթ գործունեության միջոցառումների ծրագիրը: Կառավարության մայիսի 16-ի նիստում հարցի քննարկման ընթացքում նախարարների մի մասը տեխնիկական փոփոխություններ իրականացնելու առաջարկներ ներկայացրեց:

ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն առաջարկեց տվյալ տեխնիկական հարցերը շտկելու համար սահմանել մեկ շաբաթ ժամկետ:

«Ներկայացված բոլոր առաջարկներն էլ ընդունելի են: Առաջարկում եմ մեկ շաբաթ ժամկետ ֆիքսել վերջնական խմբագրական աշխատանքների ամփոփման համար, որովհետև ո’չ բանավեճային, ո’չ բովանդակային հարցեր չկան, տեխնիկական հարցեր են ընդամենը»,- ասաց Գրիգորյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել