Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է |armenpress.am|
12:51 - 19 դեկտեմբերի, 2019

Հայագիտական առարկաների ուժեղացումը կառավարության առաջնահերթությունն է |armenpress.am|

armenpress.am: Հայագիտական առարկաների ուժեղացումը և դրանց ուսումնասիրումը մեր առաջնահերթությունն են: Այդ մասին կառավարության նիստում հայտարարեց Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը՝ ավելացնելով, որ ինքնության հետ կապված հարցերը առաջնահերթություն են համարվում և դպրոցում հայագիտական առարկաների ուժեղացման ուղղությամբ աշխատանք է տարվում:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ընդհանուր համատեքստում կա կանխավարկած, որ մեր երեխաները դպրոցում չպետք է պատմություն, գրականություն, հայոց լեզու սովորեն: «Հետո երբ մի կերպ ծանոթով մեր երեխաներին ընդունում ենք բուհ, այնտեղ պետք է արդեն զրո դասարանի կուրսն ինժեներական ֆակուլտետներում նորից կրկնենք: Չի կարող այդպիսի բան լինել:

Այո, եկեք խոստովանենք, որ մեր դպրոցներում պատշաճ պատմություն, գրականություն, հայոց լեզու չի ուսուցանվում, և երբ նախորդ տարի նախարարությունը հանդես եկավ միասնական քննություն անցկացնելու նախաձեռնությամբ, ստուգելու համար, թե ինչ է տեղի ունենում մեր դպրոցում, ամբողջ կրթական համակարգը աղմուկ հանեց: Որովհետև պետք է պարզվեր, որ մատյաններում առկա գնահատականները, գիտելիքները իրար հետ չեն բռնում»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց Նիկոլ Փաշինյանը:

 

 

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել