Քննարկվել է «Աշխատանքային օրենսգրքում» նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթը
11:57 - 17 մայիսի, 2019

Քննարկվել է «Աշխատանքային օրենսգրքում» նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթը

Մայիսի 16-ին «Հոդված 3» ակումբում տեղի ունեցավ «Աշխատանքային օրենսգրքում» նախարարության կողմից առաջարկվող փոփոխությունների փաթեթի քննարկումը։ Այս մասին նշված է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Ֆեյսբուքյան պաշտոնական էջի տարածած հաղորդագրության մեջ։

Ասվում է նաև․ «Հավատարիմ մնալով թափանցիկ գործունեություն իրականացնելու իր քաղաքականությանը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է դեմառդեմ հանրային քննարկումները գերատեսչությունում մշակվող ռազմավարական և իրավական ակտերի վերաբերյալ։

Աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը ներկայացրեց ամբողջական փաթեթը, որից հետո քննարկման մասնակիցները ներկայացրեցին իրենց առարկություններն ու առաջարկները։

Ավելի քան երեք ժամ տևած հանդիպումը առաջինն էր «Աշխատանքային օրենսգրքի» փոփոխությունների վերաբերյալ։ Առաջիկայում նախատեսվում է հանրային քննարկում՝ փորձագիտական հանրույթի ներկայացուցիչների հետ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել