Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ
20:43 - 28 օգոստոսի, 2022

Սեպտեմբերի 1-ից Հայաստանի հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ Բերդաձորի ենթաշրջանի տարածքով. Արցախի ՆԳՆ

Արցախի ՆԳ նախարարությունը տեղեկացնում է, որ օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին կտրամադրվի հստակ ու մանրամասն տեղեկություն։

«Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Բերձորի միջանցքով երթևեկությունը կգործի մինչև ս.թ. օգոստոսի 31-ը ներառյալ։

Քաղաքացիների անվտանգ տեղաշարժն այս ընթացքում կապահովեն ռուս խաղաղապահները։

Օգոստոսի 31-ից հետո Հայաստանի Հանրապետության հետ կապը կիրականացվի նոր միջանցքով՝ հարավային ուղղությամբ, Բերդաձորի ենթաշրջանի տարածքով, որի մասին ՆԳ նախարարությունը կտրամադրի հստակ ու մանրամասն տեղեկություն։

Հաշվի առնելով քաղաքացիների մտահոգությունը, ՆԳ նախարարությունը օրվա կտրվածքով երկու անգամ՝ կեսօրին և երեկոյան, կհրապարակի Բերձորի գործող միջանցքի մասին թարմ տեղեկատվություն»,- նշված է գերատեսչության հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել