Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 9-ին ընդունել է Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսին։
Փոխվարչապետի գրասենյակի տարածած հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ նա կարևորել է Կառավարության և Միջազգային հանրապետական ինստիտուտի համագործակցության հաջողված փորձը՝ ուղղված հանրային հաղորդակցության բարելավմանն ու հանրային կարծիքի ուսումնասիրության ոլորտներում բազմաթիվ ծրագրերի և միջոցառումների իրականացմանը։ Դրանցից հատկանշական են համարվել ապատեղեկատվության դեպ պայքարին ուղղված միջոցառումները, «Կառավարության խոսնակների դպրոց» նախաձեռնությունը և, հաշվի առնելով Հայաստանի կառավարության և ՄՀԻ-ի նպատակադրումներն ու համագործակցության պատրաստակամությունը՝ փոխվարչապետ Մաթևոսյանը կարևորել է նաև հանրային իրազեկման առավել ընդգրկուն համակարգի ստեղծման ուղղությամբ համագործակցությունը խորացնելը, մասնավորապես՝ հանրային իրազեկման ինստիտուցիոնալ մեխանիզմների ներդնումը։
Միջազգային հանրապետական ինստիտուտի եվրասիական տարածաշրջանի տնօրեն Սթիվեն Նիքսը շնորհակալություն է հայտնել փոխվարչապետին ընդունելության համար և ընդգծել, որ պատրաստ են աջակցել Հայաստանի կառավարությանը ընթացող ժողովրդավարական բարեփոխումները հաջողությամբ իրականացնելու հարցում:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի լայն շրջանակ։
comment.count (0)