news.am: «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության ընտրություններում ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, «Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի» Հայաստանի ներդրումային խորհրդի 15-ամյակի տոնակատարության ժամանակ նշեց ՀՀ փոխվարչապետ Համբարձում Մաթեւոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչպես է գնահատում փաստը, որ ՔՊ վարչության ընտրությունների արդյունքների վերահաշվարկի արդյունքում ինքն ու Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել ՔՊ վարչության կազմից, նաեւ խոսվում էր ընտրակեղծիքների մասին:
«Ոչ մի ընտրակեղծարարություն տեղի չի ունեցել, ուղղակի վերահաշվարկ է տեղի ունեցել»,-ասաց նա:
Հիշեցնենք, որ ՔՊ համագումարում կուսակցության վարչության ընտրություններից հետո բողոքներ էին եղել արդյունքներից: Վերահաշվարկ էր տեղի ունեցել, որի արդյունքում Համբարձում Մաթեւոսյանն ու ՔՊ խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը դուրս են մնացել վարչության կազմից, փոխարենը վարչության անդամ են դարձել Արսեն Թորոսյանն ու ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը:
Լուսանկարը՝ Photolure-ի
comment.count (0)