Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել |tert.am|
11:08 - 22 հունիսի, 2019

Թրամփը հավերժ ԱՄՆ նախագահի պաշտոնում մնալու ցանկություն է հայտնել |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր թվիթերյան միկրոբլոգում տեսանյութ է տեղադրել, որում, սյուժեի համաձայն, նա հավերժ մնում է գերտերության ղեկավարի պաշտոնում:

Տեսանյութում պատկերված է The Time ամսագրի շապիկը, որը հաղորդում է հերթական նախագահական ընտրություններում Թրամփի հաղթանակի մասին՝ 2024 թ.-ին, 2056-ին, 2120-ին և այդպես շարունակ՝ մինչև անվերջություն: Տեսանյութն ավարտվում է Trump 4eva («Հավերժ Թրամփ») գրությամբ:

Գրառման մեկնաբանություններում որոշ օգտատերեր նույն ոճով հեգնական լուսանկարներ ու անիմացիոն տեսանյութեր են տեղադրել, որոնք բազմաթիվ դիտումներ ու հավանություններ են ունեցել: Լուսանկարներից մեկում նույն ամսագրի շապիկին նախագահի՝ բանտում հայտնվելու մասին նորությունն է, մեկ այլ լուսանկարում ամսագիրն ազդարարում է Թրամփի հաղթանակը Twitter սոցկայքում սադրիչ գրառումների առաջնությունում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել