Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը
 |tert.am|
10:20 - 14 մայիսի, 2024

Պետդեպը մեկնաբանել է Պուտինի՝ Շոյգուին ՊՆ ղեկավարի պաշտոնից հեռացնելու որոշումը |tert.am|

tert.am: ՌԴ պաշտպանության նախարարի պաշտոնում Սերգեյ Շոյգուին փոխարինելու որոշումը խոսում է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հուսահատության մասին։ Այս մասին ճեպազրույցում ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վեդանտ Պատելը, փոխանցում է Reuters-ը։

«Այսպիսով, Կրեմլի ղեկավարը ցանկանում է իր երկիրը նախապատրաստել տնտեսական պատերազմին և փորձում է ավելի լավ օգտագործել պաշտպանական բյուջեն»,- ասել է Պատելը։

Նա նշել է, որ Կրեմլի ղեկավարը մտադիր չէ դադարեցնել արյունահեղությունը, այլ պատրաստվում է երկար առճակատման։

«Մեր կարծիքն այն է, որ սա հերթական վկայությունն է Պուտինի հուսահատության՝ շարունակելու իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ չնայած ռուսական տնտեսության ծանր հյուծմանը և ռուսական զորքերի մեծ կորուստներին», - ասել է նա։

Սերգեյ Շոյգուն այլևս ՌԴ պաշտպանության նախարար չէ: Նա այս պաշտոնը զբաղեցրել է 12 տարի։ Պուտինի որոշմամբ՝ ՌԴ պաշտպանության նոր նախարար կնշանակվի Անդրեյ Բելոուսովը, որը նախկինում զբաղեցնում էր առաջին փոխվարչապետի պաշտոնը։ Շոյգուն նշանակվել է Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի քարտուղարի պաշտոնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել