Դոնալդ Թրամփ

ԱՄՆ 45-րդ նախագահ, Հանրապետական կուսակցության անդամ։

Ծնվել է 1946թ. հունիսի 14-ին։ 1968 թվականին ավարտել է Փենսիլվանիայի համալսարանի Ուորթոնի դպրոցի տնտեսագիտության բակալավրիատը։ 1971 թվականին ժառանգել է հորը պատկանող անշարժ գույքի և բնակարանային շինարարության ընկերությունը, կարճ ժամանակ անց այն վերանվանելով «The Trump Organization»։ 1996-2015 թվականներին հանդես է եկել «Միսս ԱՄՆ» գեղեցկության մրցույթի ժյուրիի կազմում՝ տվյալ ժամանակահատվածում հանդիսանալով նաև տվյալ նախագծի սեփականատերը։ Կամեո ձևաչափով նկարահանվել է բազմաթիվ հեռուստաշոուներում և գեղարվեստական ֆիլմերում։

2000 թվականին ուժերն է փորձել ԱՄՆ նախագահական ընտրություններում, սակայն մասնակցության հայտը ետ է վերցրել քվեարկության նախօրեին։ Լայնամասշտաբ ճանաչման է հասել նաև «NBC»-ի հեղինակային «Աշակերտը» ռեալիթի հեռուստաշոուից, որի ժամանակ մասնակիցները պայքարում էին Թրամփի մոտ աշխատանքի անցնելու համար (2004-2015)։ 2016 թվականին «Ֆորբս» պարբերականի կողմից ճանաչվել է աշխարհի 324-րդ և ԱՄՆ-ի՝ 156-րդ ամենահարուստ անձ։ 

2015 թվականի հունիսին Թրամփը հայտարարում է ԱՄՆ նախագահական ընտրություններում մասնակցության մասին՝ արագորեն դառնալով Հանրապետական կուսակցության առաջադիրը։ 2016 թվականի մայիսին մնացած հանրապետական թեկնածուների մասնակցության դադարեցումից հետո, Թրամփն ի վերջո պաշտոնապես դառնում է ընտրություններում գլխավոր հանրապետական թեկնածուն։

2016 թվականի նոյեմբերի 8-ին ընտրվել է ԱՄՆ 45-րդ նախագահ` հաղթելով դեմոկրատ Հիլարի Քլինթոնին։ Նախագահի լիազորությունները Թրամփը ստանձնեց 2017 թվականի հունվարի 20-ին։ 2020 թվականի ԱՄՆ նախագահական ընտրություններում պարտվում է Ջոզեֆ Բայդենին։

Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում են անցկացրել․ այն տևել է ավելի քան 40 րոպե

 |factor.am|

Հաագայում Թրամփն ու Զելենսկին հանդիպում են անցկացրել․ այն տևել է ավելի քան 40 րոպե |factor.am|

factor.am: Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում  հանդիպել են ԱՄՆ-ի և Ուկրաինայի նախագահներ՝ Դոնալդ Թրամփն ու Վլադիմիր Զելենսկին։ Այս մասին հայտնում են BBC-իի թղթակիցները։Սա երկու երկրների առաջնորդների առաջին  հանդիպումն  է ապրիլի 26-ից ի վեր, երբ Զելենսկին և Թրամփը զրուցել էին  Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողության ժամանակ։Ավելի ուշ Ուկրաինայի նախագահ  Վլադիմիր Զելենսկին շնորհակալություն է հայտնել Դոնալդ Թրամփին ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում կայացած հանդիպման համար, որը տևել է ավելի քան 40 րոպե։ «Երկար և իմաստալից հանդիպում նախագահ Թրամփի հետ։ Քննարկվել են բոլոր իսկապես կարևոր հարցերը։ Շնորհակալություն պարոն նախագահին, շնորհակալություն Միացյալ Նահանգներին։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես հասնել հրադադարի և իրական խաղաղության։ Խոսել ենք այն մասին, թե ինչպես պաշտպանել մեր ժողովրդին։ Մենք գնահատում ենք խաղաղության հասնելուն նպաստելու ուշադրությունն ու պատրաստակամությունը», – գրել է Զելենսկին տելեգրամի իր ալիքում՝ խոստանալով  ավելի ուշ զրույցի մանրամասները ներկայացնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
18:53 - 25 հունիսի, 2025
Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

Թրամփը սպառնացել է կրկին հարվածել Իրանին՝ ուրանի հարստացման ծրագրի վերականգնման դեպքում |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ի հարվածներն Իրանին «վերջ են դրել» Իսրայելի և Իրանի միջև պատերազմին, իսկ Թեհրանի միջուկային ծրագիրը մի քանի տասնամյակով «հետ է ընկել»։ Այս մասին Թրամփն ասել է Հաագայում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ հանդիպման ժամանակ։ Ըստ Reuters գործակալության՝ Թրամփին նաև հարց են ուղղել արտահոսած հետախուզական տվյալների մասին, համաձայն որոնց ամերիկյան հարվածները չեն ոչնչացրել Իրանի միջուկային ծրագիրը և ընդամենը մի քանի ամսով են դանդաղեցրել այդ գործընթացը։ Թրամփը նշել է, որ հարվածներն, իր կարծիքով, հանգեցրել են «լիակատար ոչնչացման»։ Միևնույն ժամանակ նա նշել է, որ հետախուզական տվյալները վերջնական չեն, սակայն հարվածը կարող էր շատ ուժեղ լիներ։  Թրամփին նաև հարց են ուղղել՝ արդյոք ԱՄՆ-ն կրկին հարված կհասցնի Իրանին, եթե Թեհրանը վերականգնի ուրանի հարստացման իր ծրագիրը։ «Իհարկե», - պատասխանել է Թրամփը։   ԱՄՆ նախագահը նաև հայտարարել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարը լավ է ընթանում՝ հավելելով, որ 12-օրյա հակամարտության ավարտը «մեծ հաղթանակ էր բոլորի համար»։ «Վերջին բանը, որը նրանք (Իրանը) ցանկանում են անել, որևէ բան հարստացնելն է, նրանք ցանկանում են վերականգնվել։ Եվ մենք թույլ չենք տա, որ դա տեղի ունենա.... Ռազմական ճանապարհով մենք թույլ չենք տա դա», - հայտարարել է Թրամփը։ Հրադադարի մասին նա ասել է, որ դրան կողմ են եղել թե՛ Իսրայելը, թե՛ Իրանը։  «Նրանք երկուսն էլ ասացին՝ բավական է», - հավելել է նա։ 
14:27 - 25 հունիսի, 2025
Թրամփն ու Էրդողանն այսօր կհանդիպեն

 |factor.am|

Թրամփն ու Էրդողանն այսօր կհանդիպեն |factor.am|

factor.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մեկնել է Հաագայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու, գրում է թուրքական NTV-ն: Նշվում է, որ Էրդողանն այսօր երեկոյան՝ ժամը 23:30-ին, կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ։ Երկօրյա գագաթնաժողովը, որտեղ կքննարկվեն Եվրոպայի անվտանգության և պաշտպանության ծախսերը, ենթադրվում է, որ կլինի ամենակարևոր հանդիպումը Սառը պատերազմից ի վեր։ Երկու երկրների միջև հարաբերությունները սրվել են Թուրքիայի կողմից Ռուսաստանից C-400 հակաօդային պաշտպանության համակարգ գնելու որոշումից հետո։ Այս որոշումից հետո ԱՄՆ-ն արգելափակել է Թուրքիայի կողմից F-35 կործանիչների գնումը։ Bloomberg-ի տվյալներով՝ Էրդողանը կփորձի համոզել Թրամփին վերացնել արգելքը՝ երաշխիքներ տալով, որ C-400 համակարգը կօգտագործվի վերահսկվող եղանակով։ Թուրքիան պնդում է, որ F-35-երի գնումը թույլ կտա իր բանակին գործել ՆԱՏՕ-ի մյուս անդամների հետ համատեղ և կբարձրացնի զսպման ուժը դաշինքի հարավարևելյան թևում։ Bloomberg-ին տված աղբյուրները հայտնել են, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել  40 հատ F-35 և 40 F-16։ Նշվում է, որ Անկարան ցանկանում է ստանալ GE ​​Aerospace-ի կողմից արտադրված F110 և F404 շարժիչներ, որոնք օգտագործվում են ԱՄՆ-ում արտադրված կործանիչներում, ինչպես նաև Թուրքիայի երկշարժիչ KAAN կործանիչում և Hürjet ուսումնական ինքնաթիռներում: Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
19:30 - 24 հունիսի, 2025
Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

Թրամփը հայտնել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է Իրանին ու Իսրայելին չխախտել այն |azatutyun.am|

azatutyun.am: Քիչ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր էջում գրել է, որ հրադադարը արդեն ուժի մեջ է ու խնդրել է երկու կողմերին չխախտել այն: ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Իսրայելը համաձայնության են եկել հրադադարի շուրջ։ Նա ասել է, որ վեց ժամից ռազմական գործողությունները կդադարեցվեն 12 ժամով, որից հետո «պատերազմը կհամարվի ավարտված»։ Նա նշել է, որ «24 ժամից աշխարհը կողջունի 12-օրյա պատերազմի պաշտոնական ավարտը»։ Թրամփը հավելել է, որ համաձայնագիրը ուժի մեջ կմտնի երկու կողմերի ռազմական գործողություններն ավարտելուց հետո։ «Այս պատերազմը կարող էր տարիներ տևել և ոչնչացնել ամբողջ Մերձավոր Արևելքը, բայց դա տեղի չունեցավ և երբեք տեղի չի ունենա», - գրել է Թրամփը իր Truth Social սոցիալական ցանցում։ ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ Իսրայելն ու Իրանը «գրեթե միաժամանակ» դիմել են իրեն և խաղաղություն խնդրել։
09:23 - 24 հունիսի, 2025
Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը
 |azatutyun.am|

Թրամփն ակնարկել է, որ կարող է ողջունել Իրանի կառավարությունը փոխելու հնարավորությունը |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ակնարկել է, որ կարող է ողջունել Թեհրանի կառավարությունը տապալելու հնարավորությունը: Եթե Իրանի գործող ռեժիմը անկարող է կրկին Իրանը մեծ դարձնել, ապա «ինչո՞ւ չպետք է լինի ռեժիմի փոփոխություն», գրել է Թրամփը Truth Social հարթակում։ Թրամփի հայտարարությունն արվել է այն բանից հետո, երբ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը, պետքարտուղար Մարկո Ռուբիոն և պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը շեշտել էին, որ հունիսի 21-ի՝ Իրանի միջուկային օբյեկտների դեմ հարվածների նպատակը բանակցված լուծման հասնելն էր, ոչ թե իսլամական ռեժիմի տապալումը։ Հունիսի 22-ին ԱՄՆ իշխանությունները զգուշացրել են Թեհրանին, որ չփորձի պատասխանել այդ ավիահարվածներին, որոնք Թրամփն անվանել է «անհավանական ռազմական հաջողություն», նշելով, որ դրանցով «ոչնչացվել են Իրանի միջուկային ծրագրի առանցքային օբյեկտները»։ Washington-ում տեղակայված Human Rights Activists կազմակերպությունը հայտնել է, որ հունիսի 13-ից ի վեր Իրանում օդային հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 950 մարդ, որոնցից 380-ը՝ քաղաքացիական անձինք։ Իսկ իսրայելական կողմի տվյալներով՝ իրանական հարվածներից զոհվել է 24 մարդ։
09:48 - 23 հունիսի, 2025
Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու նախագծին, բայց հրաման դեռ չկա
 |hetq.am|

Թրամփը հավանություն է տվել Իրանին հարվածելու նախագծին, բայց հրաման դեռ չկա |hetq.am|

hetq.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հավանություն է տվել Իրանին ամերիկյան հարվածների նախագծին, բայց վերջնական հրաման չկա։ Այդ մասին գրում են The Wall Street Journal-ը և Bloomberg-ը՝ հղում անելով իրենց աղբյուրներին։ The Wall Street Journal-ի զրուցակցի տվյալներով՝ Թրամփն իր ավագ օգնականներին հայտնել է, որ հավանություն է տալիս հարձակման ծրագրերին, սակայն առայժմ ձեռնպահ է մնում՝ սպասելով՝ արդյոք Թեհրանը կհրաժարվի իր միջուկային ծրագրից: Ամերիկյան հարվածի հնարավոր թիրախը, ըստ WSJ-ի, Ֆորդոյում ուրանի հարստացման գործարանն է։ Bloomberg-ն էլ գրում է, որ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյաները պատրաստվում են «առաջիկա օրերին» Իրանին հարվածելու հնարավորությանը։ Նրանցից ոմանք նշում են, որ դա կարող է տեղի ունենալ հանգստյան օրերին, սակայն հավելում, որ ամեն ինչ դեռևս կարող է փոխվել։ Bloomberg-ի աղբյուրներից մեկն ընդգծում է, որ դաշնային մի քանի գործակալությունների ղեկավարներ արդեն իսկ սկսել են պատրաստվել Իրանին հարվածելու գործընթացին։ Axios-ի աղբյուրի խոսքով՝ Թրամփն իր ռազմական խորհրդականներին հարց է տվել, թե արդյոք ամերիկյան հակաբունկերային ռումբերը կարող են ոչնչացնել Ֆորդոյի գործարանը։ Նրանք պատասխանել են, որ վստահ են այդ հարցում, սակայն պարզ չէ՝ արդյոք դա համոզել է Թրամփին։ Axios-ը նշում է, որ դա Թրամփի երկմտանքի պատճառներից մեկն է։ Պարբերականի աղբյուրները հավելում են, որ ԱՄՆ նախագահը ցանկանում է համոզվել, որ հարձակումն իսկապես անհրաժեշտ է, եւ ԱՄՆ-ն չի ներքաշվի ձգձգվող պատերազմի մեջ ու կօգնի հասնել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացման նպատակին։
14:39 - 19 հունիսի, 2025
Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից

 |factor.am|

Զելենսկին վաղաժամ հեռացել է Կանադայում G7 գագաթնաժողովից |factor.am|

factor.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին վաղաժամկետ ավարտել է իր այցը Կանադա և վերադառնում է Ուկրաինա։ Այս մասին հայտնել են CBC News-ի և «Суспільне»-ի աղբյուրները, փոխանցում է Meduza-ն։ Զելենսկին որոշել է վերադառնալ Ուկրաինա լույս  հունիսի 17-ի գիշերը Կիևի վրա Ռուսաստանի կողմից հարվածներից և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ չկայացած հանդիպումից հետո։ Wall Street Journal-ը գրում է, որ Զելենսկին գագաթնաժողովից հեռացել է՝ չստանալով  Ուկրաինայի համար այն աջակցությունը, որի հույսն ուներ։ Կանադայի վարչապետ Մարկ Քարնիի հետ հանդիպումից առաջ կարճ ելույթում Ուկրաինայի առաջնորդը նշել է, որ երկրին անհրաժեշտ է դաշնակիցների աջակցությունը, այդ թվում՝ տարեկան 40 միլիարդ դոլարի բյուջետային օգնություն։ Զելենսկին նաև ասել է, որ Ուկրաինան պատրաստ է խաղաղության բանակցությունների և անվերապահ հրադադարի, և կոչ է արել ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Նա խնդրել է G7-ի առաջնորդներին համագործակցել ԱՄՆ-ի հետ ռուսական նավթի նկատմամբ հետագա պատժամիջոցների շուրջ և շարունակել հորդորել Թրամփին օգտագործել իր ազդեցությունը՝  ստիպելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին պատերազմը դադարեցնել։ Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
21:35 - 18 հունիսի, 2025
Խամենեին մերժել է Թրամփի անվերապահ կապիտուլյացիայի պահանջը |1lurer.am|

Խամենեին մերժել է Թրամփի անվերապահ կապիտուլյացիայի պահանջը |1lurer.am|

1lurer.am: Իրանի Իսլամական Հանրապետության գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին պատասխանել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ Իրանին ուղղված «անվերապահ կապիտուլյացիայի» կոչին։ «Իրանի դեմ ցանկացած ռազմական միջամտություն, անկասկած, նրանց անդառնալի վնաս կպատճառի»,- ասել է նա հունիսի 18-ի հեռուստաուղերձի ընթացքում։ Խամենեին մերժել է Թրամփի պահանջը և ընդգծել, որ իրանցի ժողովրդի հետ «չի կարելի խոսել սպառնալիքների լեզվով», իրանցիները «վճռական են և կդիմադրեն պարտադրված պատերազմին այնպես, ինչպես կդիմադրեն պարտադրված խաղաղությանը»։ Ինչպես նշում է dpa-ն, Իրանի պետական ​​հեռուստաալիքները, որոնք հեռարձակել են Խամենեիի ուղերձը, չեն ցուցադրել գերագույն առաջնորդին, չի լսվել նաև նրա ձայնը: Իրանի արտաքին գործերի նախարարությունը զգուշացրել է օտարերկրյա պետություններին չմիջամտել Իսրայելի հետ ռազմական հակամարտությանը։ «Երրորդ երկրի ուղղակի ռազմական միջամտությունը կարող է հանգեցնել լայնածավալ պատերազմի, որը կընդգրկի ամբողջ տարածաշրջանը և նույնիսկ դուրս կգա դրա սահմաններից»,- «Ալ Ջազիրա»-ի հետ հարցազրույցում ասել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղաեին։ Նա հնարավոր է համարել Միացյալ Նահանգների հետ բանակցությունները՝ միաժամանակ հայտարարելով ամերիկյան վարչակազմի նկատմամբ վստահության լիակատար կորստի մասին։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social սոցիալական ցանցում մի շարք կոշտ հայտարարություններ էր արել Թեհրանի հասցեին։ Մասնավորապես, նա վստահեցրել է, որ թույլ չի տա Իրանին ձեռք բերել միջուկային զենք, երկրի իշխանություններից էլ պահանջել է «անվերապահ կապիտուլյացիա»։
20:00 - 18 հունիսի, 2025
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի երկինքը

 |factor.am|

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն լիակատար վերահսկում է Իրանի երկինքը |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները վերահսկողություն է հաստատել Իրանի երկնքի նկատմամբ։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում։ «Մենք այժմ ունենք Իրանի երկնքի լիակատար և ամբողջական վերահսկողություն։ Իրանն ուներ լավ պաշտպանական սարքավորումներ, և դրանք բավականին շատ էին, բայց դրանք չեն կարող համեմատվել Ամերիկայում նախագծված և արտադրվածի հետ հետ։ Ոչ ոք դա չի անում ավելի լավ, քան հին ու բարի ԱՄՆ-ն», - գրել է նա։ Թրամփը նաև նշել է, որ գիտեն, թե որտեղ է թաքնվում Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին։ «Մենք ճշգրիտ գիտենք, թե որտեղ է թաքնվում այսպես կոչված «Գերագույն առաջնորդը»։ Նա հեշտ թիրախ է, բայց այնտեղ անվտանգ է։Մենք չենք պատրաստվում նրան վերացնել (սպանել), գոնե առայժմ՝ ոչ։ Բայց մենք չենք ուզում, որ հրթիռներ արձակվեն քաղաքացիական անձանց կամ ամերիկացի զինվորների վրա։ Մեր համբերությունը սպառվում է», – ասել է ԱՄՆ նախագահը` մեկ այլ  գրառմամբ նշելով. «Անվերապահ կապիտուլյացիա» Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:
22:42 - 17 հունիսի, 2025
«Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է». Հայաստանում Իրանի դեսպան
 |azatutyun.am|

«Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է». Հայաստանում Իրանի դեսպան |azatutyun.am|

azatutyun.am: Մեհդի Սոբհանին այսպիսի հայտարարություն արեց՝ այսօր պատասխանելով դիտարկմանը, որ Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է տարհանել մարդկանց Թեհրանից: «ԱՄՆ նախագահի հայտարարության մասին տեղեկացել եմ մամուլից: Մեզ համար հստակ է, որ ԱՄՆ-ն աջակցում է այս պատերազմում Իսրայելին: ԱՄՆ նախագահի սպառնալիքները խոսում են այն մասին, որ թշնամին պարտվելու շեմին է: Իրավիճակը դուրս է եկել վերահսկողությունից: Թրամփը սատկած ձի վարելու ընթացքում է», - ասաց իրանցի դիվանագետը: Սյունիքում հնարավոր ադրբեջանական ագրեսիայի մասին հարցին էլ ի պատասխան՝ դեսպանն ասաց, որ հետևում են այս զարգացումներին: «Մենք խորհրդակցում ենք և կապ ունենք տարածաշրջանի երկրների հետ, մեր կարմիր գծերը հստակ են, ապացուցել ենք, որ երբեք չենք շեղվի դրանցից: Իհարկե, հավանականությունների աշխարհում ենք ապրում, բայց մենք փաստերի հետ ենք առնչվում: Մենք պահպանում ենք զգոնությունը, Հայաստանի Հանրապետության կառավարությունը ևս հետևում է զարգացումներին: Մենք անընդհատ Հայաստանի կառավարության հետ խորհրդակցություններ ենք անցկացնում», - նշեց Սոբհանին: Արձագանքելով Իսրայելի և Իրան միջև այս պատերազմում Ադրբեջանի հնարավոր ներգրավվածության վերաբերյալ հարցին՝ դեսպանն ասաց, թե նման տեղեկություն չունեն. - «Հավաստի փաստեր պետք է լինեն»: «Չունենք տվյալներ, թե Իրանից Հայաստան տեղափոխվածներ կան: Զոհված կամ վիրավորված հայերի մասին էլ տեղեկություն չունենք», - նաև ասաց իրանցի դիվանագետը: Դեսպանը նշեց, որ միջուկային օբյեկտների ռմբակոծման հետևանքով ճառագայթման տարածման մասին տեղեկություն ևս չունեն: Մեհդի Սոբհանիի հրապարակած տվյալներով՝ Իսրայելի հարվածների հետևանքով երկրում զոհվել է 224, վիրավորվել՝ 1200 մարդ, նրանց 90 տոկոսը շարքային քաղաքացիներ են:
17:15 - 17 հունիսի, 2025
«ԱՄՆ-ն նման սարսափելի բռնություն չի հանդուրժի»․ Թրամփը՝ օրենսդիրների սպանության և վիրավորման մասին |news.am|

«ԱՄՆ-ն նման սարսափելի բռնություն չի հանդուրժի»․ Թրամփը՝ օրենսդիրների սպանության և վիրավորման մասին |news.am|

news.am: Ինձ տեղեկացրել են Մինեսոտայում տեղի ունեցած սարսափելի կրակոցների մասին, որը, կարծես, նպատակային հարձակում է եղել նահանգային օրենսդիրների վրա: Truth Social սոցիալական ցանցում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Մեր գլխավոր դատախազ Փեմ Բոնդին և ՀԴԲ-ն հետաքննություն են անցկացնում և օրենքի ողջ խստությամբ կհետապնդեն բոլոր ներգրավվածներին։ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման սարսափելի բռնություն չի հանդուրժի։ Աստված օրհնի Մինեսոտայի հզոր ժողովրդին, որը իսկապես հրաշալի վայր է»,- ասել է նա։ Ավելի վաղ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլզը հայտարարել էր, որ Ներկայացուցիչների պալատի նախկին խոսնակ Մելիսա Հորթմանը և նրա ամուսինը սպանվել են քաղաքական դրդապատճառներով մահափորձի ժամանակ։ Երկրորդ օրենսդիրը և նրա կինը հրազենային վնասվածքներ են ստացել։ Վիրավոր օրենսդիրը նույնականացվել է որպես նահանգային սենատոր Ջոն Հոֆման, դեմոկրատ, որն առաջին անգամ ընտրվել է 2012 թվականին։ Նա ղեկավարում է Hoffman Strategic Advisors խորհրդատվական ընկերությունը։ Պաշտոնյաները հայտնել են, որ կասկածյալը իրավապահ մարմինների աշխատակցի հագուստով է եղել։ 
21:31 - 14 հունիսի, 2025