ՀՀ 4-րդ նախագահ Արմեն Սարգսյանը հանդես է ուղերձով՝ ՀՀ անկախության օրվա առթիվ: Ուղերձը՝ ստորև.
«Այսօր լրանում է Հայաստանի Հանրապետության անկախության հռչակման 31-ամյակը:
31 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարերի երազանքը:
Այսօր՝ անկախության ձեռքբերումից 31 տարի անց, մեր նորագույն պատմության ամենաբարդ շրջափուլում ենք, և բացառապես մեզնից է կախված՝ կարո՞ղ ենք այն հաղթահարել, և ի՞նչ հիմքի վրա ենք կառուցելու մեր Ապագան...»:
comment.count (0)