Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցման նոր հայտեր դեռ չի ստացել
13:27 - 04 հոկտեմբերի, 2022

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցման նոր հայտեր դեռ չի ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։

«ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։ 

Հատուցումների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ կայքում։

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4,855 զինծառայողների դեպքերով՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ ԶԱՀ-ի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում»,-ասվում է հաղորդագրությունում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել