Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ, ԶԱՀ, Հայաստանի Հանրապետությունում գործող հիմնադրամ, որի նպատակն է ապահովել ՀՀ ԶՈՒ «զոհված զինծառայողների ընտանիքների, ինչպես նաև մարտական գործողությունների ընթացքում վիրավորված զինծառայողների սոցիալական բարօրությունը»։

Հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին, գործում է համապատասխան օրենքի հիման վրա ու հետևողականորեն իրականացնում է իր առջև դրված խնդիրները: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանի ու Արցախի հարկատուների ամսական պարտադիր վճարումներից (ըստ եկամուտների չափի), ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուները հատուցման ամսական վճարները կստանան բարձրացված

Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի շահառուները հատուցման ամսական վճարները կստանան բարձրացված

«ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի 2024թ․ հունվարի 18-ի նիստի որոշմամբ հիմնադրամը վերանայել և ինդեքսավորել է իր շահառուների հատուցման ամսական վճարվող գումարը՝ բարձրացնելով այն 26%-ով 2024թ․ հունվարի 1-ից։ Ինչպես տեղեկացնում են հիմնադրամից, այս նախաձեռնության արդյունքում «ԶԻՆԱՊԱՀ»-ի տարեկան պարտավորություններն աճել են 4 միլիարդ ՀՀ դրամով։ «Հոգաբարձուների խորհուրդը և գործադիր թիմը ջանքեր չեն խնայում զարգացնելու հիմնադրամը և դարձնելու այն մի ինստիտուցիոնալ կառույց՝ արժանի մեր զինծառայողների նվիրվածությանն ու զոհաբերությանը: Ի նշան հարգանքի, գնահատանքի և ազգովի մեր երախտագիտության մեր շահառուներին, ովքեր իրենց կյանքն ու առողջությունը զոհաբերեցին մեր հայրենիքի համար, մենք պարտավորվում ենք անել հնարավորը մեր զինծառայողներին և նրանց ընտանիքներին սատար կանգնելու և բարեկեցիկ կյանք ապահովելու համար»,-նշում են հիմնադրամից։ Ինդեքսավորումը տարածվում է շահառուների միայն հատուցման ամսական վճարների և լրացուցիչ վճարների վրա։ Միանվագ գումարը չի ինդեքսավորվում։ Օրինակ՝ եթե շահառուհի հատուցման ամսական գումարը 200,000 ՀՀ դրամ է, ապա ինդեքսավորման արդյունքում այն այսուհետ կկազմի 252,000 ՀՀ դրամ։ Այս փուլում հատուցման գումարների բարձրացումը կտարածվի բոլոր ներկա և 2024թ․ հունվարի 1-ից դիմող նոր շահառուների վրա, բացի 3-րդ խմբի զինհաշմանդամներին վճարվող դրամական աջակցության գումարներից և կամուրջ ծրագրի շահառուներին վճարվող գումարներից։ «Սակայն առաջիկայում սպասվող օրենսդրական փոփոխություններից հետո ինդեքսավորումը կտարածվի նաև «ԶԻՆԱՊԱՀ»-ի՝ երբևէ 1-ին կամ 2-րդ կարգի կամ ֆունկցիոնալության խորը կամ ծանր սահմանափակման աստիճան ունեցող այն շահառուների վրա, ովքեր այս պահին 3-րդ խմբի զինհաշմանդամներ են։ Փոփոխությունից հետո նրանք նույնպես կշարունակեն ստանալ իրենց հասանելիք հատուցվող ինդեքսավորված գումարները՝ անկախ կարգի կամ ֆունկցիոնալության աստիճանի փոփոխությունից։ Ինդեքսավորումը ուժի մեջ է մտնում 2024թ․ հունվարի 1-ից, սակայն վճարումները կիրականացվեն 2024թ․ մարտի 1-ից։ Այսպիսով, 2024թ․ հունվար և փետրվար ամիսների հատուցման գումարները նույնպես ենթակա են ինդեքսավորման։ 2024թ․ մարտի 1-ին «ԶԻՆԱՊԱՀ»-ը կփոխանցի հունվար և փետրվար ամիսների ինդեքսավորման արդյունքում վերահաշվարկված գումարի տարբերությունը։ յս փոփոխությամբ պայմանավորված՝ 2024թ․ մարտից «ԶԻՆԱՊԱՀ»-ի շահառուների հատուցման ամսական վճարումները կկատարվեն միայն յուրաքանչյուր ամսվա 10-ին ներկայիս 5-ի և 15-ի փոխարեն»,-բոլոր սպասվող փոփոխությունները պարզաբանում են հիմնադրամից։   «ԶԻՆԱՊԱՀ» Զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամը ստեղծվել է 2017թ. հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված կամ անհայտ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքներին և 1-ին ու 2-րդ խմբի զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին կայուն ֆինանսական հատուցումներ տրամադրելու նպատակով` հանուն ապագա սերունդների խաղաղության ու անվտանգության։ «ԶԻՆԱՊԱՀ»-ը ապաքաղաքական կառույց է և գործում է համաձայն ՀՀ օրենքի։ «ԶԻՆԱՊԱՀ»-ն աջակցում է 5,219 զինծառայողների և նրանց ընտանիքների՝ շուրջ 12,000 հայրենակիցներ, ում տրամադրվել է միանվագ 5 և 10 մլն․ ՀՀ դրամ, այնուհետև ամսական 100,000 – 300,000 ՀՀ դրամ՝ ըստ սպայական կոչման, նրանց կայուն ֆինանսական բարօրությունը 20 տարի շարունակ ապահովելու նպատակով։ 2017թ․-ից ի վեր «ԶԻՆԱՊԱՀ»-ը տրամադրել է ավելի քան 88․2 մլրդ․ ՀՀ դրամի հատուցում։
15:44 - 26 փետրվարի, 2024
«1000+» անունը փոխում ենք. նոր անունը կլինի «Զինապահ». Նարինե Գալստյան
 |news.am|

«1000+» անունը փոխում ենք. նոր անունը կլինի «Զինապահ». Նարինե Գալստյան |news.am|

news.am: 2021-2022 թվականներն անցումային ժամանակահատված էին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի համար, երբ մեզ համար առաջնահերթություն էր ժամանակին եւ պատշաճ հատուցումներ կատարելը: Այս մասին այսօր՝ ապրիլի 26-ին, մամուլի ասուլիսի ժամանակ նշեց Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի հանրային կապերի եւ հաղորդակցման տնօրեն Նարինե Գալստյանը: «Այժմ, երբ հարաբերականորեն կայուն շրջան է հիմնադրամի կյանքում, մենք կարողացանք հիմնադրամի ճանաչողությանը վերաբերյալ փոքրիկ ուսումնասիրություն կատարել, այդ թվում մեր շահառուների շրջանում: Արդյունքում պարզվեց, որ նույնիսկ շահառուները, որոնք ամեն ամիս հատուցում են ստանում հիմնադրամից, նրանց 51 տոկոսը չէր մտաբերում հիմնադրամի անվանումը: Միայն 31 տոկոսն էր տեղյակ հիմնադրամի գործունեության մասին: «1000+» անվանումը ավելի հայտնի է, եւ այդ անվանումը որեւէ կերպ ինտեգրված չէ հիմնադրամի վիզուալ ինքնության ծրագրում կամ համակարգում: Մենք ունենք լոգո՝ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ եւ հանրության կողմից ճանաչված անուն՝ «1000+»,-ասաց նա: Նարինե Գալստյան-ի խոսքով «1000+» անվանումը այլեւս չի արտահայտում  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը. «Բացի այդ, «1000+» անվանումը հանրության կողմից տարբեր դրսեւորումների ու հոլովումների է արժանացել: Համադրելով մեր պատկերացումները՝ համադրելով մեր ուսումնասիրության հետ, վստահաբար որոշում կայացրեցինք, որ հիմնադրամի համար պետք է նոր անուն մշակել, նոր վիզուալ ինքնություն ունենալ, որը մ,ի քանի նպատակ պետք է հետապնդեր. Լինել նույնական լոգոյի եւ անվան հետ, լինել հեշտ հիշվող, արտահայտել  հիմնադրամի ռազմավարական ուղղվածությունը, որովհետեւ մենք մի փոքր փոխում ենք ուղղվածությունը ավելի ֆինանսական կառույցի, ընդլայնել բրենդի ընկալումը հասարակության մեջ եւ արտահայտել հիմնադրամի նպատակն ու առաքելությունը, այն է՝ համախմբել ազգին կանգնելու զինծառայողների եւ նրանց ընտանիքների կողիքն, ապահովելու նրանց ֆինանսական կայունությունն ու արժանապատիվ կյանքը»,-ասաց նա՝ հավելելով, որ այսօրվանից հիմնադրամը հանդես կգա նոր՝ «Զինապահ» անունով: Հիմնադրամի ամբողջական անունը կլինի «Զինապահ» զինծառայողների ապահովագրության ազգային հիմնադրամ:
13:26 - 26 ապրիլի, 2023
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը հատուցում է տրամադրել 55 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 10-14-ը հատուցում է տրամադրել 55 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) նոյեմբերի 10-14-ը նոր հատուցումներ է տրամադրել 55 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից  51-ը՝ ս․թ․ սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների արդյունքում։ Ընդհանուր առմամբ, սեպտեմբերի 13-ի դեպքերի արդյունքում ԶԱՀ-ը հատուցումներ է տրամադրել 144 դեպքերով։ Այսպիսով, նոյեմբերի 14-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 5,012 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 68․2 միլիարդ դրամի հատուցում։ ԶԱՀ շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում՝ www.1000plus.am/hy/compensation։ Զոհերի անունների դիմաց նշված են նրանց ծննդյան տարին ու ամսաթիվը և զոհվելու օրը։   1. Միքայել Մկրտչյան Էռնեստի` ժամկետային - 29 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   2. Սարգիս Մանուկյան Գևորգի` ժամկետային - 23 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022   3. Տիգրան Մուսայելյան Սանասարի` ժամկետային - 19 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022   4. Սամվել Սահարյան Անդրանիկի` ժամկետային - 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   5. Հրաչ Սարգսյան Մխիթարի` ժամկետային - 14 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022   6. Վահե Կարապետյան Ստեփանի` ժամկետային - 30 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022   7. Խաչիկ Գրիգորյան Արմենի` ժամկետային - 18 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022   8. Վահագն Սարգսյան Արմենի` ժամկետային - 03 սեպտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022   9. Հայկ Թովմասյան Կարենի` ժամկետային - 16 հունիսի 2002 - 13 սեպտեմբերի 2022   10. Արգիշտի Ստեփանյան Գալուստի` ժամկետային - 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022   11. Անդրանիկ Վարդանյան Արամի` ժամկետային - 10 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   12. Էդուարդ Սիանոսյան Արմենի` ժամկետային - 22 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022   13. Գոռ Վարդանյան Ռոբերտի` ժամկետային - 27 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022   14. Լևոն Վարդանյան Կարենի` ժամկետային - 03 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022   15. Սարմեն Բեջանյան Արկադյայի` պայմանագրային սպա- 24 մայիսի 2000 - 13 սեպտեմբերի 2022   16. Գագիկ Հարությունյան Սամվելի` ժամկետային - 27 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   17. Տարոն Սիմոնյան Խաչատուրի` պայմանագրային սպա - 16 հունիսի 1983 - 13 սեպտեմբերի 2022   18. Վաղարշակ Արշակունի Վազգենի` կամավորական - 01 հունվարի 1958 - 13 սեպտեմբերի 2022   19. Արմեն Ասլամազյան Գեորգիի` պայմանագրային շարքային - 28 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022   20. Աշոտ Միսկարյան Սամվելի` պայմանագրային շարքային - 02 մայիսի 1982 - 14 սեպտեմբերի 2022   21. Արման Մխիթարյան Վանիկի` պայմանագրային շարքային - 02 ապրիլի 1978 - 13 սեպտեմբերի 2022   22. Կարեն Սարգսյան Համլետի` պայմանագրային շարքային - 06 հուլիսի 1975 - 14 սեպտեմբերի 2022   23. Սիաբանդ Թամոյան Քյարամի` պայմանագրային շարքային - 07 հոկտեմբերի 1977 - 14 սեպտեմբերի 2022   24. Արթուր Խաչատրյան Հայկազունու` պայմանագրային շարքային - 12 ապրիլի 1981 - 13 սեպտեմբերի 2022   25. Ավետիք Ալիխանյան Արտակի` ժամկետային - 19 սեպտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022   26. Սարգիս Արշակյան Վարդգեսի` ժամկետային - 18 դեկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022   27. Մարտին Ավետիսյան Հայկի` ժամկետային - 07 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   28. Հակոբ Բալաբեկյան Կարապետի` ժամկետային - 05 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022   29. Արման Ծատուրյան Վարդանի` ժամկետային - 04 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022   30. Մաքսիմ Գևորգյան Արթուրի` ժամկետային - 07 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022   31. Սերյոժա Գրիգորյան Սամվելի` ժամկետային - 02 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   32. Արմեն Կարապետյան Կարապետի` պայմանագրային սպա - 20 փետրվարի 1992 - 13 սեպտեմբերի 2022   33. Մխիթար Ավագյան Զարզանդի` պայմանագրային շարքային - 02 հունվարի 1986 - 13 սեպտեմբերի 2022   34. Արման Գրիգորյան Արսենի` պայմանագրային շարքային - 12 հունվարի 1978 - 13 սեպտեմբերի 2022   35. Ալիսա Մելքոնյան Սուրիկի` պայմանագրային շարքային - 01 փետրվարի 1981 - 13 սեպտեմբերի 2022   36. Սաղաթել Սարգսյան Հրաչիկի` պայմանագրային շարքային - 22 փետրվարի 1985 - 13 սեպտեմբերի 2022   37. Հակոբ Ստեփանյան Պետիկի` կամավորական - 09 ապրիլի 1970 - 14 սեպտեմբերի 2022   38. Սաշա Ասատրյան Արթուրի` ժամկետային - 08 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022   39. Արմեն Գասպարյան Արկադիի` ժամկետային - 27 ապրիլի 2003 - 13 սեպտեմբերի 2022   40. Կարեն Գրեյան Աբրահամի` ժամկետային - 14 նոյեմբերի 2003 - 14 սեպտեմբերի 2022   41. Հենրիկ Հարությունյան Հովիկի` ժամկետային - 15 դեկտեմբերի 2002 - 14 սեպտեմբերի 2022   42. Յուրի Հունանով Էդուարդի` ժամկետային - 16 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022   43. Արթուր Մարգարյան Գվիդոնի` ժամկետային - 19 հուլիսի 2002 - 14 սեպտեմբերի 2022   44. Արամ Մնացականյան Էդիկի` ժամկետային - 01 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022   45. Արայիկ Ներսեսյան Նորայրի` ժամկետային - 10 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022   46. Ազատ Ներսիսյան Արկադիի` ժամկետային - 13 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022   47. Նարեկ Սահակյան Հովհաննեսի` ժամկետային - 28 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022   48. Սարգիս Սարգսյան Կարենի` ժամկետային - 05 նոյեմբերի 2002 - 15 սեպտեմբերի 2022   49. Սերյոժա Ստեփանյան Դավթի` ժամկետային - 24 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022   50. Հովհաննես Վարդանյան Հրաչյայի` ժամկետային - 16 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022   51. Գուրգեն Զաքարյան Խաչիկի` ժամկետային - 27 հուլիսի 2003 - 14 սեպտեմբերի 2022։   Հիշեցնենք, որ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը նոյեմբերի 2-ին հրապարակել էր ևս 93 զոհերի անուններ։
14:09 - 14 նոյեմբերի, 2022
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը հատուցում է տրամադրել 102 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հոկտեմբերի 13-31-ը հատուցում է տրամադրել 102 նոր շահառուի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը (ԶԱՀ) տեղեկացնում է, որհոկտեմբերի 13-31-ը նոր հատուցումներ է տրամադրել 102 զոհված, անհայտ բացակայող ճանաչված կամ զինհաշմանդամություն ձեռք բերած զինծառայողների դեպքերով, որոնցից 93-ը՝ 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակման և դրանից հետո տեղի ունեցած զարգացումների հետևանքով։ Այսպիսով, նոյեմբերի 2-ի դրությամբ ԶԱՀ շահառուների ընդհանուր թիվը 4 957 է։ Հիմնադրամն այդ դեպքերի մասով կատարել է 67․4 միլիարդ դրամի հատուցում։ Հիմնադամը գրառմանը կից հրապարակել է նաև 2022 թվականի սեպտեմբերի 13-ից հետո  զոհված զինծառայողների անուն ազգանունները․ 1. Արմեն Հրաչյայի Աբրահամյան` պայմ. շարքային - 04 հունիսի 1986– 15 սեպտեմբերի 2022 2. Գագիկ Սամվելի Զաքարյան` պայմ. շարքային - 25 սեպտեմբերի 1983 – 13 սեպտեմբերի 2022 3. Արմեն Մխիթարի Մխեյան` պայմ. շարքային - 01 հունվարի 1999 - 14 սեպտեմբերի 2022 4. Վոլոդյա Մհերի Աբրահամյան` ժամկետային - 09 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 5. Աշոտ Մհերի Մուրադյան` կամավորական - 18 ապրիլի 1971 - 13 սեպտեմբերի 2022 6. Արմեն Սերոժի Գասպարյան` պայմ. շարքային - 14 ապրիլի 1968 - 13 սեպտեմբերի 2022 7. Վարդան Մնացականի Աբրահամյան` ժամկետային - 08 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 8. Արսեն Գարունի Վարդանյան` ժամկետային– 13 մարտի 2003 - 13 սեպտեմբերի 2022 9. Վարդան Արթուրի Գրիգորյան` պայմ. սպա - 19 նոյեմբերի 1983 - 13 սեպտեմբերի 2022 10. Սպարտակ Արմանի Ղազարյան` ժամկետային– 23 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 11. Գևորգ Նորիկի Բեգիջանյան` սպա - 21 հոկտեմբերի 1982 - 13 սեպտեմբերի 2022 12. Շալիկո Ներսիկի Քարամյան ժամկետային 20 մայիսի 2003 – 13 սեպտեմբերի 2022 13. Սուրեն Կորյունի Կիրակոսյան ժամկետային 25 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 14. Վազգեն Արմենի Զարգարյան ժամկետային 10 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 15. Կարեն Գնելի Կարապետյան ժամկետային 12 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 16. Սերժ Սամվելի Հովսեփյան ժամկետային 18 հոկտեմբերի 2003- 13 սեպտեմբերի 2022 17. Արմեն Արմանի Քարամյան ժամկետային 05 մայիսի, 2003 - 13 սեպտեմբերի 2022 18. Արտյոմ Անդրանիկի Պարունակյան ժամկետային - 12 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 19. Վալերի Սամվելի Սարգսյան պայմ. սպա 17 մայիսի 1978 - 13 սեպտեմբերի 2022 20. Կարեն Ռոբերտի Մոսինյան ժամկետային 04 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 21. Նշան Լենդրուշի Պետրոսյան ժամկետային 24 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 22. Վաչիկ Ավետիկի Տոնոյան ժամկետային 16 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 23. Նահապետ Նվերի Մարգարյան պայմ. սպա 23 հուլիսի 1990 - 28 սեպտեմբերի 2022 24. Գրիգոր Վրույրի Ղարախանյան շարքային պայմանագրային 28 նոյեմբերի 1990 - 13 սեպտեմբերի 2022 25. Հովհաննես Փայլակի Սուքիասյան շարքային պայմանագրային 18 ապրիլի 1978 - 28 սեպտեմբերի 2022 26. Ռուբեն Աղաբեկի Պողոսյան ժամկետային 05 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 27. Շահեն Հովիկի Սիրեկանյան ժամկետային 27 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 28. Ռուսլան Վալտերի Թովմասյան ժամկետային 23 դեկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 29. Պարույր Ալյոշայի Քերոբյան պայմ. շարքային 22 դեկտեմբերի 1979 - 13 սեպտեմբերի 2022 30. Ռոման Ռոլանդի Գրիգորյան կամավորական 26 դեկտեմբերի 1985 - 13 սեպտեմբերի 2022 31. Խաչիկ Արամի Միսակյան պայմ. շարքային 15 մայիսի 1985- 13 սեպտեմբերի 2022 32. Զորիկ Կորյունի Մարգարյան ժամկետային 06 փետրվար 2003 - 13 սեպտեմբերի 2022 33. Աշոտ Երեմի Համբարձումյան ժամկետային 06 նոյեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 34. Արսեն Արտյոմի Առաքելյան ժամկետային 16 դեկտեմբերի 2002- 13 սեպտեմբերի 2022 35. Ավետիք Սուրենի Բեկչյան պայմ.շարքային 20 փետրվարի 1985 - 14 սեպտեմբերի 2022 36. Գուգարք Արմանի Օհանյան ժամկետային 18 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 37. Տիգրան Անդրանիկի Տեր-առաքելյան ժամկետային 24 հունվարի 2003 - 14 սեպտեմբերի 2022 38. Սարգիս Մեսրոպի Խանոյան ժամկետային 04 փետրվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 39. Արամ Հուսիկի Պետրոսյան ժամկետային 16 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 40. Վախթանգ Հրաչիկի Ստեփանյան ժամկետային 27 ապրիլի, 2003 - 17 սեպտեմբերի 2022 41. Նորիկ Արամի Պետրոսյան ժամկետային 05 մարտի 2003 - 13 սեպտեմբերի 2022 42. Արամ Խաչատուրի Կիրակոսյան ժամկետային 23 սեպտեմբերի 2002- 13 սեպտեմբերի 2022 43. Տարոն Խաչիկի Սարիբեկյան ժամկետային 20 սեպտեմբերի 1999 - 13 սեպտեմբերի 2022 44. Ռոբերտ Արմենի Հայրապետյան ժամկետային 12 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 45. Ադամ Կարոյի Կիրակոսյան ժամկետային 08 հունվարի 2002- 13 սեպտեմբերի 2022 46. Լեվոն Ժիրայրի Մելքոնյան ժամկետային 07 մարտի 2003- 13 սեպտեմբերի 2022 47. Լավրենտի Հակոբի Եպիսկոպոսյան ժամկետային 11 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 48. Արթուր Գարեգինի Լոպոյան ժամկետային 25 օգոստոսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 49. Գեվորգ Սիմոնի Ներսեսյան ժամկետային 08 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 50. Գոռ Վարդանի Համբարձումյան ժամկետային 06 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 51. Հայկ Արտավազդի Հակոբյան ժամկետային 11 ապրիլի 2003- 13 սեպտեմբերի 2022 52. Էդիկ Սմբատի Բարսեղյան ժամկետային 05 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 53. Լավրենտի Կարենի Նատոյան ժամկետային 13 ապրիլի 2004 - 13 սեպտեմբերի 2022 54. Տիգրան Համլետի Բաբիկյան ժամկետային 02 հունիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 55. Ադամ Արտենի Հակոբյան ժամկետային 16 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 56. Հայկ Կարենի Գասպարյան պայմ. սպա 16 ապրիլի 1999 - 13 սեպտեմբերի 2022 57. Շավարշ Հունանի Մարգարյան ժամկետային 28 հոկտեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 58. Ռոբերտ Արմենի Գեվորգյան ժամկետային 01 հունվարի 2004 - 13 սեպտեմբերի 2022 59. Արայիկ Արշալույսի Առաքելյան պայմ. սպա 15 փետրվարի 1980 - 13 սեպտեմբերի 2022 60. Վարդան Խաչատուրի Կեվորկով ժամկետային 07 օգոստոսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 61. Նորայր Սեմյոնի Բաբասյան ժամկետային 21 հուլիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 62. Գառնիկ Բագրատի Հարությունյան ժամկետային 26 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 63. Կարեն Գասպարի Գասպարյան ժամկետային 24 հունվարի 2003 - 13 սեպտեմբերի 2022 64. Արմեն Ռաֆիկի Մոսինյան պայմ. շարքային 22 հունիսի 1969 - 13 սեպտեմբերի 2022 65. Փարսադան Երջանիկի Մկրտչյան պայմ. շարքային 01 հուլիսի 1969 - 13 սեպտեմբերի 2022 66. Կարեն Արտյոմի Ավետիսյան ժամկետային 27 հոկտեմբերի 2003 - 13 սեպտեմբերի 2022 67. Արմեն Արարատի Հակոբյան ժամկետային 27 նոյեմբերի, 2003 - 18 սեպտեմբերի 2022 68. Էրիկ Արտակի Գեղամյան պայմ. սպա 25 հունվարի, 1998 - 13 սեպտեմբերի 2022 69. Արսեն Արտուշի Սարգսյան պայմ. շարքային 08 մայիսի, 1973 - 14 սեպտեմբերի 2022 70. Հակոբ Եղիայի Էյլենջյան ժամկետային 04 նոյեմբերի 2002 - 13 սեպտեմբերի 2022 71. Նարեկ Մնացականի Գալստյան պայմ. շարքային 01 մայիսի 1991 - 20 սեպտեմբերի 2022 72. Արթուր Համլետի Թորոսյան ժամկետային 25 մայիսի 2003 - 13 սեպտեմբերի 2022 73. Հովհաննես Կարենի Եղիազարյան ժամկետային 20 օգոստոսի 2002 - 13 սեպտեմբերի 2022 74. Գոռ Գեվորգի Գեվորգյան պայմ. շարքային 09 հոկտեմբերի 1987 – 13 սեպտեմբերի 2022 75. Զոհրաբ Աբրիկի Հովհաննիսյան պայմ. սպա 13 հոկտեմբերի 1988 - 13 սեպտեմբերի 2022 76. Բորիս Սերգեյի Կարախանյան պայմ. շարքային 12 հուլիսի 1999– 13 սեպտեմբերի 2022 77. Հենրիկ Արայի Սաֆարյան ժամկետային 12 հուլիսի 1999 – 13 սեպտեմբերի 2022 78. Հարություն Թելմանի Բեգլարյան պայմ. սպա 07 ապրիլի 2000– 13 սեպտեմբերի 2022 79. Գեղամ Հովհաննեսի Գեղամյան պայմ. սպա 06 սեպտեմբերի 1977– 20 սեպտեմբերի 2022 80. Նարեկ Մխիթարի Հակոբյան պայմ. շարքային 18 հունիսի 1994 – 14 սեպտեմբերի 2022 81. Էդգար Սամվելի Հարությունյան պայմ. շարքային 13 հոկտեմբերի, 1977 – 14 սեպտեմբերի 2022 82. Սերոբ Արմենի Հարությունյան կամավորական 01 հունվարի 1998 - 13 սեպտեմբերի 2022 83. Հրանտ Վրեժի Հակոբյան պայմ. շարքային 17 դեկտեմբերի, 1974 – 13 սեպտեմբերի 2022 84. Էդմոնդ Սամվելի Սարգսյան ժամկետային 21 փետրվարի, 2003 – 13 սեպտեմբերի 2022 85. Արմեն Լեվոնի Միքայելյան պայմ. շարքային 17 մայիսի 1986 – 13 սեպտեմբերի 2022 86. Արեն Կարենի Մալաքյան ժամկետային 12 հունվարի 2003 – 13 սեպտեմբերի 2022 87. Խաչիկ Էդվարդի Մինասյան պայմ. շարքային 19 մարտի 1991 – 14 սեպտեմբերի 2022 88. Նարեկ Արմանի Հայրապետյան ժամկետային 30 հունվարի 2003 – 13 սեպտեմբերի 2022 89. Արման Մանուկի Զաքարյան պայմ. սպա 31 հոկտեմբերի 1994 – 13 սեպտեմբերի 2022 90. Ազատ Աշոտի Գրիգորյան ժամկետային 24 փետրվարի, 2003 – 13 սեպտեմբերի 2022 91. Էդուարդ Թելմանի Հարությունյան ժամկետային 14 մարտի 2003 – 13 սեպտեմբերի 2022 92. Դավիթ Արմենի Ներսիսյան ժամկետային 15 հոկտեմբերի 2003 – 13 սեպտեմբերի 2022 93. Մհեր Արայիկի Այվազյան ժամկետային 27 դեկտեմբերի 2003 – 13 սեպտեմբերի 2022
12:26 - 02 նոյեմբերի, 2022
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցման նոր հայտեր դեռ չի ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հատուցման նոր հայտեր դեռ չի ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրանը հաղորդագրություն է տարածել, որտեղ նշված է, որ սույն թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական հարձակումից հետո ԶԱՀ-ը Պաշտպանության նախարարությունից հատուցման դիմումներ դեռևս չի ստացել։ «ԶԱՀ գործունեությունը կարգավորող օրենքի համաձայն՝ հատուցում ստանալու համար հաշմանդամություն ունեցող զինծառայողը կամ զոհված/անհայտ բացակայող ճանաչված զինծառայողի ընտանիքի անդամը պետք է դիմում և փաստաթղթերի փաթեթ ներկայացնի Պաշտպանության նախարարություն՝ տեղական ինքնակառավարման մարմնի իրավաբանական վարչության միջոցով, որից հետո դիմումի փաթեթը փոխանցվում է ԶԱՀ-ին՝ հատուցումներ տրամադրելու նպատակով։  Հատուցումների տրամադրման կարգին կարող եք ծանոթանալ կայքում։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը 2017-2022թթ․ հոկտեմբերի սկզբի դրությամբ հատուցում է կատարել 4,855 զինծառայողների դեպքերով՝ մոտ 65 միլիարդ ՀՀ դրամ, որոնցից 4,438-ը՝ 44-օրյա պատերազմի արդյունքում։ ԶԱՀ-ի շահառուների ցանկին կարող եք ծանոթանալ կայքում»,-ասվում է հաղորդագրությունում։
13:27 - 04 հոկտեմբերի, 2022
Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը հաղորդագրություն է տարածել՝ տեղեկացնելով որ հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի: Հաշվի առնելով վերջին շրջանում զինհաշմանդամության խմբի վերանայման վերաբերյալ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի (ԶԱՀ) շահառուների անհանգստությունը և մտահոգությունը՝ ցանկանում ենք պարզաբանել, որ  հաշմանդամության սահմանման գործընթացում հիմնադրամը որևէ ներգրավվածություն չունի՝ ըստ «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքի»,- նշված է հիմնադրամի պարզաբանման մեջ: Հաղորդագրության մեջ նաև ասվում է, որ ԶԱՀ-ը հատուցում է տրամադրում մարտական գործողությունների հետևանքով զոհված, անհետ բացակայող ճանաչված զինծառայողների ընտանիքների անդամներին, ինչպես նաև 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներին։ Հատուցումները տրամադրվում են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի (ԲՍՓՀ) որոշման արդյունքում շահառուի հաշմանդամության խմբի տրամադրման կամ վերանայման վերաբերյալ տեղեկանքի հիման վրա։ Զինհաշմանդամության խմբի վերանայման դեպքում, օրինակ՝ 2-րդ խմբից 3-րդ խմբի վերանայում, շահառուն դադարում է հատուցում ստանալ օրենքի համաձայն։ Ընդ որում, եթե անձը համաձայն չէ ԲՍՓՀ կայացրած որոշման հետ, ըստ գործող օրենսդրության, կարող է բողոքարկել այն՝ վարչական կամ դատական կարգով։ Միևնույն ժամանակ, զինհաշմանդամություն ունեցող անձը ցանկացած պահի, եթե համարում է, որ իր առողջական վիճակը վատթարացել է, կարող է դիմել (ԲՍՓՀ) կրկին բժշկասոցիալական փորձաքննություն անցնելու նպատակով (հաշմանդամության խմբի վերանայման նպատակով)։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը, հաշվի առնելով շահառուների շրջանում առկա մտահոգությունները, կհամագործակցի բոլոր շահագրգիռ կողմերի հետ՝ հասարակության և մասնավորապես շահառուների շրջանում թեմայի շուրջ տեղեկացվածության բարձրացման ուղղությամբ։ Հավելյալ տեղեկությունների համար․ Հաշմանդամության խմբերի վերաբերյալ հարց ու պատասխան՝ www.mlsa.am/?page_id=1317 ՀՀ Կառավարության N 276-Ն որոշում՝ www.arlis.am/documentview.aspx?docid=98229
16:55 - 12 հուլիսի, 2022
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը

«Զինծառայողների ապահովագրության հիմնադրամ»-ի տնօրեն է նշանակվել Կարինե Սարգսյանը։ Այս մասին նշված է հիմնադրամի տարածած հաղորդագրության մեջ: «Ինձ համար պատիվ է միանալ և առաջնորդել «Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի» հրաշալի թիմը, նաև իմ երախտագիտության տուրքը մատուցել նրանց, ովքեր հանուն մեր հայրենիքի զոհեցին իրենց կյանքը պատերազմում, ինչպես նաև այդ հերոսների ընտանիքներին։ Մենք ջանք չենք խնայի կայուն ֆինանսական աջակցություն ցուցաբերելու և հետագայում բարգավաճելու համար անհրաժեշտ ռեսուրսները տրամադրելու ուղղությամբ։ Հավատացած եմ, որ մեր հերոսների պատմությունները և փորձառությունները մեր հասարակության մեջ ամուր արժեքներ, հավատք և վերաբերմունք կսերմանեն, և ԶԱՀ-ը կծառայի որպես աշխարհասփյուռ հայերի միավորման կուռ հարթակ՝ արտահայտելու մեր երախտիքը, աջակցությունը և հարգանքը: Միասին՝ հերոսի կողքին»,- իր ուղերձում ասել է նորանշանակ տնօրենը: Կարինե Սարգսյանը Հայաստանի Ամերիկյան Համալսարանի առաջին շրջանավարտներից է․ 1993 թվականին ստացել է Բիզնես կառավարման մագիստրոսի կոչում։ 1994-95թթ-ին շարունակել է իր կրթությունը Կառավարման Մագիստրոսի ծրագրի շրջանակներում ԱՄՆ-ում՝ Իլինոյ նահանգի Նորթվեսթերն համալսարանում՝ որպես Էդմունդ Մասկի կրթաթոշակի ծրագրի հաղթող։ Այդ պահից ի վեր զբաղեցրել է բազմաթիվ բարձր ղեկավար պաշտոններ մի շարք հեղինակավոր մասնավոր և հանրային ընկերություններում, ինչպիսիք են Ջոնսոն և Ջոնսոնը, Կոկա-Կոլան, ՄԱԿ-ը, Զարգացման Ավստրիական Գործակալությունը և Հայ-Ամերիկյան առևտրային պալատը:
12:10 - 03 մայիսի, 2022
Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել |armenpress.am|

Պատերազմի մասնակից ևս 28 զինծառայողների ընտանիքներ հատուցում են ստացել |armenpress.am|

armenpress.am: Թշնամու կողմից սեպտեմբերի 27-ին սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 28 զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։    Այս մասին հայտնում են ԶԱՀ-ից, մանրամասնելով, որ այսպիսով, հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4610 է, հատուցումների գումարը կազմում է ավելի քան 109 միլիոն ԱՄՆ դոլար։ Տվյալ թվից 416-ը հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ Նշվում է, որ մինչև օրս ԶԱՀ-ը հավաքագրել է 130 միլիոն ԱՄՆ դոլար, որից 107 միլիոնը՝ պարտադիր վճարների տեսքով և 23 միլիոնը՝ նվիրաբերությունների տեսքով՝ աշխարհի ավելի քան 70 երկրներից։
17:04 - 25 նոյեմբերի, 2021
Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 44 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 44 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի արդյունքում զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 44 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։ Այս մասին տեղեկացնում է հիմնադրամի մամուլի ծառայությունը։  Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4509 -ն է։ Տվյալ թվից 417-ը Հիմնադրամի շահառու են դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով:  Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհայտ բացակայող, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով:  Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
10:22 - 12 հոկտեմբերի, 2021
Արցախի պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Արցախի պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է շահառուների քանակի հաշվետվություն՝ սեպտեմբեր 23-ի դրությամբ։ Հիմնադրամի շահառուների թիվը փոփոխվել է. սեպտեմբերի 27-ին թշնամու կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած ևս 47 հերոս զինծառայողներ կամ նրանց ընտանիքները հատուցում են ստացել։Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4439 -ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով։ Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։
15:50 - 23 սեպտեմբերի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը փոխհատուցել է ևս 43 զինծառայողի ընտանիքի

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից փոխհատուցում է ստացել սեպտեմբերի 27-ին Արցախում Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով  զոհված կամ հաշմանդամություն ձեռք բերած 43 զինծառայողի ընտանիք: Այս մասին հայտնեցին Զինծառայողների ապահովագրության հիմնադրամից: Այսպիսով Հիմնադրամի հիմնական շահառուների քանակը 4220-ն է։ Տվյալ թվից 416-ը Հիմնադրամի շահառու էին դարձել նախքան 2020 թվականի պատերազմը: Անվանացանկին կարող եք ծանոթանալ հետևյալ  հղումով։   Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ստեղծվել է հայրենիքի սահմանները պաշտպանելիս զոհված, անհետ կորած, զինհաշմանդամության 1-ին և 2-րդ կարգ ձեռք բերած մարտիկների ու նրանց ընտանիքների սոցիալական բարօրության, կայուն և հավասար ապահովագրական հատուցումներ տրամադրելու նպատակով: Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։ «Հիմնադրամի ֆոնդը համալրելու նպատակով Երևանի Մարիոթ հյուրանոցի ճեմասրահում գործվում է Արևագորգ։ Յուրաքանչյուրս կարող ենք մեր հանգույցն ունենալ գորգում։ Արցախի Ջրաբերդ գավառի գորգերի շարքին պատկանող խորհրդանշական Արևագորգը կարելի է գործել նաև առցանց՝  https://megerian.1000plus.am/ ։ Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը Զինծառայողների ապահովագրության Հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ․ հունիսի 28-ին հանրությանն էր ներկայացվել 2020 թվականի և 2021 թվականի (ներառյալ մայիսի 31-ը) տնօրենի հաշվետվությունը և անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը»,- ասված է հաղորդագրության մեջ։
12:08 - 27 հուլիսի, 2021
Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2020 թ. և 2021 թ. մինչև մայիսի 31-ի հաշվետվությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը ներկայացրել է 2020 թ. և 2021 թ. մինչև մայիսի 31-ի հաշվետվությունը

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամն իր ստեղծման օրվանից անխոնջ իրականացրել է իր առաքելությունը` կայուն և հավասար հատուցումներ տրամադրելով մարտական գործողությունների արդյունքում զոհված, անհետ կորած զինծառայողների ընտանիքներին և հաշմանդամության 1-ին կամ 2-րդ կարգ ձեռք բերած զինծառայողներին:  Հաշվետվողականությունն ու թափանցիկությունը հիմնադրամի ստեղծման օրից եղել են առաջնահերթ արժեքներ: Այդ իսկ պատճառով հրապարակում ենք 2020 թվականի ամբողջական հաշվետվությունը և 2021 թվականի հաշվետվությունը` ներառյալ մայիսի 31-ը: Տեղեկացնում ենք, որ հունիսի 23-ին տեղի է ունեցել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստ (խորհրդի կազմին ծանոթացե՛ք՝ սեղմելով այստեղ), որի ընթացքում հաստատվել են տնօրենի հաշվետվությունը, անկախ աուդիտորական ընկերության եզրակացությունը և ֆինանսական հաշվետվությունը, հիմնադրամի գործունեությունը կարգավորող մի շարք ներքին իրավական ակտեր։ Իրականացված նիստի օրակարգին և քննարկված բոլոր փաստաթղթերին կարող եք ծանոթանալ՝ սեղմելով այստեղ։   Հիմնադրամի միջոցները գոյանում են Հայաստանում ու Արցախում եկամուտ ստացող անձանց ամսական պարտադիր վճարներից, ինչպես նաև կամավոր նվիրատվություններից, որոնք ստացվում են նաև Սփյուռքից։  «Ուզում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել պարտադիր վճարներ իրականացնող մեր բոլոր հայրենակիցներին, նվիրաբերություն կատարող մեր բոլոր աջակիցներին, այս ընթացքում մեզ օգնող բոլոր անհատներին ու կազմակերպություններին։ Վստահ եմ՝ Հիմնադրամի գոյությունն ապացույցն է մեր ազգի միաբանության և պատասխանատվության մեծ զգացումի»,- ասում է հիմնադրամի տնօրեն Վ․ Ավետիքյանը հաշվետվության մեջ ներկայացված ներածական խոսքում։  Ստորև ներկայացնում ենք ձեզ հիմնական ֆինանսական ցուցանիշները, ավելիին առաջարկում ենք ծանոթանալ ամբողջական հաշվետվության մեջ։     2020 թ․ 31․05․2021 թ․ Ընդամենը Տոկոսներ Հատուցումներ 8,029,924,954 30,445,009,176 38,474,934,130 Հիմնական շահառուներ 8,029,924,954 28,940,859,176 36,970,784,130 96 % «Կամուրջ» ծրագիր - 1,504,150,000 1,504,150,000 4 % Պարտադիր վճարներ 9,134,277,754 10,326,131,090 19,460,408,844 Նվիրաբերություններ 7,975,856,214 687,310,904 8,663,167,118 Բանկային փոխանցմամբ 6,266,869,433 431,676,446 6,698,545,879 77 % Կայքի միջոցով 1,705,753,654 255,634,458 1,961,388,112 23 % Կառավարումից ստացված եկամուտ  2,424,783,000 789,140,540 3,213,923,540 Դրոշմանիշային վճարի վերադարձ 115,672,000 56,530,500     172,202,500
14:23 - 29 հունիսի, 2021