Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները |armenpress.am|
10:00 - 07 հոկտեմբերի, 2022

Լիբանանը խստորեն դատապարտել է տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանցիների գործողությունները |armenpress.am|

armenpress.am: Լիբանանը խոստորեն դատապարտում է հրապարակված տեսանյութերում հայ զինվորականների նկատմամբ ադրբեջանական զինվորականների գործողությունները, որոնք Ժնևի 1949 թվականի բանաձևի կոպտագույն խախտումներ են։

Այս մասին ասված է Լիբանանի ԱԳՆ հայտարարությունում։

«Ողջունում ենք Ադրբեջանի դատախազության որոշումը տեսագրության առթիվ հետաքննություն անցկացնելու վերաբերյալ։ Լիբանանը վերահաստատում է Ադրբեջանի իշխանություններին ուղղված իր պահանջը՝ անհապաղ ազատ արձակել բոլոր հայ ռազմագերիներին, մասնավորապես Լիբանանի քաղաքացի, ազգությամբ հայ Վիգեն Էօչեկեանին», - նշում է երկրի արտաքին քաղաքական գերատեսչությունը։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել