Նստացույց՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով
12:10 - 18 նոյեմբերի, 2022

Նստացույց՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով

Արդարադատության նախարարության դիմաց նստացույց է՝ Վարուժան Ավետիսյանին քաղաքացիական հիվանդանոց տեղափոխելու պահանջով։

Ըստ «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ»-ի հաղորդագրության՝ ՀՀ ոստիկանությունը մեծաթիվ ուժեր է կենտրոնացրել արդարադատության նախարարության շենքի մոտ և խոչընդոտում է Բևեռի երիտասարդական թևի նստացույցի ընթացքը։ 

Возможно, это изображение 11 человек, на открытом воздухе и памятник

Հիշեցնենք, որ նոյեմբերի 12-ին լրատվամիջոցներով տարածվել էր տեղեկություն այն մասին, որ Վարուժան Ավետիսյանի առողջական վիճակը վերջին օրերին վատացել է:

Արդարադատության նախարարությունից հայտնել են, որ նոյեմբերի 12-ին և 13-ին Ավետիսյանը ենթարկվել է բուժզննության. ազատազրկված անձի առողջական վիճակը գնահատվել է լավ, գանգատներ չի ներկայացրել։ Իսկ ՄԻՊ ներկայացուցիչները այցելել են Ավետիսյանին։ Վերջինս նրանց ասել է, որ  իր մոտ առկա հիվանդությունը Հայաստանում ախտորոշել հնարավոր չի եղել: Իր հետազոտությունների արդյունքները նորմայի սահմաններում են, սակայն ինքն իրեն վատ է զգում։

Վարուժան Ավետիսյանի պաշտպան Արայիկ Պապիկյանը հայտնել էր, որ տեսակցել է Ավետիսյանին։ Նա պնդել էր, որ քաղաքացիական հիվանդանոցում բժիշկների հսկողության տակ գտնվելը չափազանց կարևոր է։

«Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը իր հերթին հայտարարել էր, որ անազատության մեջ գտնվող Վարուժան Ավետիսյանի կյանքին վտանգ է սպառնում. «Միջնորդում եմ, որպեսզի Վարուժանին տեղափոխեն քաղաքացիական հոսպիտալ, որտեղ և պատշաճ հետազոտություն կանցնի»,- նշված էր Սանասարյանի գրառման մեջ։

Возможно, это изображение 8 человек, люди стоят, на открытом воздухе и текст

Լուսանկարները՝ «Ազգային - Ժողովրդավարական Բևեռ»-ի ֆեյսբուքյան էջից


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել