Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովը և Փաշինյանի հետ հանդիպումը
 |azatutyun.am|
13:50 - 26 նոյեմբերի, 2022

Պուտինը ՌԴ ԱԽ անդամների հետ քննարկել է ՀԱՊԿ Երևանի գագաթնաժողովը և Փաշինյանի հետ հանդիպումը |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ Անվտանգության խորհրդի անդամների հետ երկրի համար կարևորագույն այլ հարցերի թվում քննարկել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ)՝ նոյեմբերի 23-ին Երևանում կայացած գագաթնաժողովը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ իր հանդիպումը:

«Խոսելու բան կա՛: Գիտենք, որ ես բոլորովին վերջերս Հայաստանում էի, որտեղ անցկացվում էր ՀԱՊԿ գագաթնաժողովը: Բազմակողմ ձևաչափով և հետո Հայաստանի ղեկավարության հետ հանդիպման ժամանակ՝ այնտեղ կար մի քանի հարց, որոնք կոլեկտիվ քննարկում են պահանջում, խոսենք նաև այդ մասին», - ռուսաստանյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Պուտինը:

Հիշեցնենք, որ նոյեմբերի 23-ին Երևանում տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հերթական նիստը` վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Վարչապետը չէր ստորագրել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը ու նշել․ «ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագրի և Հայաստանի Հանրապետությանը օժանդակություն ցուցաբերելու համատեղ միջոցառումների մասին» նախագիծը բավականաչափ վերջնական տեսքի չի բերվել, և այս տեսքով, ամենայն հարգանքով, ես պատրաստ չեմ ստորագրել այս փաստաթղթերը»։

Նիստից հետո տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել