Լեհաստանի Սեյմը ընդունել է բանաձեւ Ռուսաստանն ահաբեկչությանը սատարող երկիր ճանաչելու մասին
 |news.am|
12:25 - 15 դեկտեմբերի, 2022

Լեհաստանի Սեյմը ընդունել է բանաձեւ Ռուսաստանն ահաբեկչությանը սատարող երկիր ճանաչելու մասին |news.am|

news.am: Լեհաստանի խորհրդարանի (Սեյմ) ստորին պալատը ընդունել է բանաձեւ, որով Ռուսաստանը ճանաչում է ահաբեկչությանը սատարող երկիր։

Բանաձեւին կողմ է քվեարկել 231 պատգամավոր, 226 խորհրդարանական չի մասնակցել այս քվեարկությանը։

«Լեհաստանի Հանրապետության Սեյմը Ռուսաստանի Դաշնությունը ճանաչում է պետություն, որը սատարում է ահաբեկչությանը եւ կիրառում է ահաբեկչական մեթոդներ»,- նշվել է փաստաթղթի տեքստում։

Բանաձեւի տեքստում հավաստիացվել է, որ Ռուսաստանն ուղիղ պատասխանատվություն է կրում 2014թ. հուլիսին «Մալայզիական ավիագծերի» ինքնաթիռի (MH17 չվերթ) կործանման եւ  Սմոլենսկի մոտ 2010թ. ապրիլին լեհական կառավարական ինքնաթիռի վթարի համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել