Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին
 |tert.am|
09:00 - 12 մայիսի, 2025

Հինգշաբթի օրը անձամբ կսպասեմ Պուտինին Թուրքիայում. Զելենսկին՝ Թրամփին |tert.am|

tert.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանի հետ «անհապաղ» բանակցություններ սկսելու Դոնալդ Թրամփի կոչից հետո հայտարարել է, որ հինգշաբթի օրը Պուտինին անձամբ կսպասի Ստամբուլում։

«Վաղվանից մենք ակնկալում ենք զինադադար՝ ամբողջական և տևական, որը դիվանագիտության համար անհրաժեշտ հիմքերը կապահովի: Իմաստ չկա շարունակել սպանությունները: Եվ ես կսպասեմ Պուտինին հինգշաբթի օրը Թուրքիայում: Անձամբ: Հուսով եմ, որ այս անգամ ռուսները պատճառներ չեն փնտրի, թե ինչու չեն կարող»,- Տելեգրամի իր ալիքում գրել է Ուկրաինայի նախագահը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել