Սիցիլիայում ձերբակալվել է «Կոզա Նոստրայի» պարագլուխը |azatutyun.am|
14:44 - 16 հունվարի, 2023

Սիցիլիայում ձերբակալվել է «Կոզա Նոստրայի» պարագլուխը |azatutyun.am|

azatutyun.am: Իտալական ոստիկանությունը ձերբակալել է սիցիլիական մաֆիայի՝ «Կոզա Նոստրայի» պարագլուխ Մատեո Մեսինա Դենարոյին։ Իտալական աղբյուրների փոխանցմամբ՝ մաֆիայի պարագլուխը վերջին 30 տարիներին գտնվում էր հետախուզման մեջ,1992-ին նրան հեռակա կարգով դատապարտել էին ցմահ ազատազրկման։

Դատարանը Դենարոյին մեղավոր էր ճանաչել կազմակերպված հանցավորության դեմ պայքարը համակարգող երկու բարձրաստիճան դատախազների՝ Ջովանի Ֆալկոնեի և Պաոլո Բորսելինոյի սպանությունների, ինչպես նաև Միլանում, Հռոմում և Ֆլորենցիայում կազմակերպված պայթյունների համար, որոնց հետևանքով 10 մարդ էր զոհվել։

Դենարոն ձերբակալվել է Սիցիլիայի խոշորագույն քաղաք Պալերմոյի հիվանդանոցներից մեկում, որտեղ ըստ տեղական աղբյուրների, թերապևտիկ բուժում էր անցնում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել