Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող
10:45 - 26 հունվարի, 2023

Արսեն Մնացականյանը նշանակվել է գլխավոր հարկադիր կատարող

Նիկոլ Փաշինյանի որոշմամբ հարկադիր կատարող է նշանակվել Արսեն Մնացականյանը, տեղեկանում ենք ՀՀ էլեկտրոնային կառավարման հարթակից։ 

Փաշինյանի մեկ այլ որոշմամբ էլ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Սերգեյ Մեղրյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից։

 

Մնացականյանը ծնվել է  1974թվականին, Երևան քաղաքում

Աշխատանքային գործունեություն

1996-1998թթ. աշխատել է ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության Երևանի կայազորի ՌՈ բաժնի քննչական բաժանմունքում, որպես հետաքննիչ, քննիչ:

1998-1999թթ. աշխատել է Հայկապբանկի Էրեբունի մասնաճյուղում, որպես իրավախորհրդատու:

1999-2009թթ. աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Երևանի Շենգավիթի բաժանմունքում հարկադիր կատարող, ավագ հարկադիր կատարող, Գեղարքունիքի մարզային բաժնի պետի տեղակալ, Կենտրոնական մարմնի օրենսդրության համակարգման և կատարելագործման բաժնի գլխավոր մասնագետ, ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի օգնական, Կազմվերլուծական և տեսչական բաժնի պետ:

2009-2015թթ. աշխատել է «Արարատ գրուպ» ՍՊԸ-ում: Զբաղեցրած պաշտոնը՝ Իրավաբանական ծառայության ղեկավար:

2015թ. մարտ-հուլիս ամիսներին աշխատել է  Արդարադատության նախարարությունում՝ քրեակատարողական վարչություն: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի  կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ:

2015-2018թթ. եղել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ:

2018թ. հուլիս-օգոստոս ամիսներին աշխատել է ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունում: Զբաղեցրած պաշտոնները՝ Կենտրոնական մարմնի կազմվերլուծական և միջազգային համագործակցության  բաժնի պետի տեղակալ:

2018-2020թ. աշխատել է Կենտրոնական մարմնի Ներքին անվտանգության բաժնի պետ, Կոչումը՝ արդարադատության գնդապետ:

2020-2021թթ եղել է ՀՀ պաշտպանության նախարարության Ներքին քննությունների վարչության պետի տեղակալ:

2022-2023թթ. հունվարի 26-ն զբաղեցրել է «Պաշտոնական տեղեկագիր» ՓԲԸ տնօրենի պաշտոնը:

Կոչումը՝ գնդապետ:

Կրթություն

1980-1990թթ. սովորել է Երևանի թիվ 68 միջնակարգ դպրոցում:

1990-1995թթ. սովորել է Երևանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում:

Լեզուների իմացություն

Հայերեն

ռուսերեն 

գերմաներեն 

Ամուսնացած է, ունի երեք զավակ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել