Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ
14:47 - 04 ապրիլի, 2023

Սերգեյ Ղազինյանն ընտրվել է ԵԽ Մարդկանց շահագործման դեմ պայքարի փորձագիտական խմբի երկրորդ փոխնախագահ

Առաջիկա երկու տարիներին Եվրոպայի Խորհրդի Մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի փորձագիտական խմբի («GRETA») երկրորդ փոխնախագահի պաշտոնը կզբաղեցնի «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան-փորձագետ, ԵՊՀ և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։

Մարտի 27-ից 31-ը Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում անցկացվեց «GRETA»-ի 47-րդ լիագումար նիստը, որի ընթացքում ընտրվեց «GRETA»-ի խորհրդի նոր կազմը՝ առաջիկա երկու տարվա համար։

Հելգա Գայերը, ով Գերմանիայի դաշնային քրեական ոստիկանության գրասենյակի մարդկանց թրաֆիքինգի, բռնի հանցագործությունների և անհայտ կորածների վարչության տնօրենն է, վերընտրվել է «GRETA»-ի նախագահ: Անտուանետա Վասիլևան՝ Animus Association/La Strada Bulgaria ավագ փորձագետ և Բուլղարիայի Ապահով ինտերնետ կենտրոնի համակարգող, վերընտրվել է «GRETA»-ի առաջին փոխնախագահի պաշտոնում: Իսկ «GRETA»-ի երկրորդ փոխնախագահ է ընտրվել «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի իրավաբան - փորձագետ, Երևանի պետական համալսարանի և Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոս Սերգեյ Ղազինյանը։

***

«GRETA»-ն մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խումբ է, որը կոնվենցիան վավերացրած երկրներում դրա կատարման գնահատման պատասխանատուն է։ «GRETA»-ն կազմված է կոնվենցիան ստորագրած երկրների 15 անկախ և անկողմնակալ փորձագետներից: Նրանք տարբեր բնագավառների մասնագետներ են (իրավաբաններ, իրավապահ մարմինների աշխատակիցներ, հոգեբաններ, բժիշկներ, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ և այլն) և ընտրվում են իրենց մասնագիտական փորձի հիման վրա: «GRETA»-ի անդամների պաշտոնավարման ժամկետը չորս տարի է՝ ևս մեկ անգամ վերընտրվելու հնարավորությամբ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել