Տեսչական մարմինը Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարել է ջրի նմուշառում
10:08 - 19 նոյեմբերի, 2019

Տեսչական մարմինը Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով կատարել է ջրի նմուշառում

ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի տարածքային բաժինը և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները Ողջի գետի աղտոտման ահազանգի հետքերով համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել, կատարել նաև ջրի նմուշառում:

«Նոյեմբերի 18-ին համացանցում տարածված Ողջի գետի աղտոտման վերաբերյալ ահազանգի հետքերով ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Սյունիքի ՏԲ և Ոստիկանության Սյունիքի մարզային վարչության աշխատակիցները համատեղ զննում և ուսումնասիրություններ են իրականացրել տեսանյութում նշված վայրում։ Կատարվել է նաև ջրի նմուշառում՝ լաբորատոր հետազոտությունների արդյունքների մասին կտրվի լրացուցիչ տեղեկատվություն»,-հայտնում է տեսչական մարմինը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել