«Սյունիք» օդանավակայանում 2024-ին նոր սարքավորումներ կգործարկվեն. չեղարկումները կնվազեն. Սանոսյան
 |news.am|
13:55 - 29 դեկտեմբերի, 2023

«Սյունիք» օդանավակայանում 2024-ին նոր սարքավորումներ կգործարկվեն. չեղարկումները կնվազեն. Սանոսյան |news.am|

news.am: Մենք Կապան քաղաքում գործող «Սյունիք» օդանավակայանը այս տարի գործարկեցինք, որը երկուշաբթի եւ ուրբաթ կանոնավոր չվերթներ է իրականացնում: Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 29-ին, տարին ամփոփող մամուլի ասուլիսում նշեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

«Եղել են դեպքեր, որ եղանակային պայմաններով պայմանավորված չվերթները չեն իրականացվել: Մենք եւ շրջակա միջավայրի նախարարության գործընկերները որոշակի նավիգացիոն և հիդրոօդերևութաբանական սարքեր են ձեռք բերել, որպեսզի տեղադրվեն օդանավակայանում։ 2024 թվականին դրանք կգործարկվեն, ու եղանակային պայմաններից կախվածությունը կփոքրացնենք»,-ասաց նախարարը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել