ՀՀ Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմին

ՀՀ բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը Կառավարությանը ենթակա՝ վերահսկողություն եւ օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող պետական մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ բնապահպանության եւ ընդերքի բնագավառներում՝ հանդես գալով Հայաստանի Հանրապետության անունից։

Ղեկավարն է Հովհաննես Մարտիրոսյանը։

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Փրկված արջի քոթոթի համար ստեղծվել է հատուկ վերականգնողական ծրագիր՝ վայրի բնություն վերադարձի նպատակով

Վայրի կենդանիների փրկարար կենտրոնն (WRC) իր խնամքի տակ է վերցրել Վայոց ձորի մարզում փրկված 2-3 ամսական արու արջի քոթոթի։ Ինչպես տեղեկանում ենք կենտրոնի տարածած հաղորդագրությունից, կենդանին տեղափոխվել է Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի (ԲԸՏՄ) միջնորդությամբ՝ մասնագիտական խնամք և վերականգնում ապահովելու նպատակով։ Ներկայումս մասնագետների թիմը մշակում է հատուկ վերականգնողական ծրագիր, որի հիմնական նպատակն է փոքրիկ արջին նախապատրաստել վայրի բնություն վերադառնալուն։ Արջի քոթոթի վիճակը գտնվում է մասնագետների մշտական հսկողության տակ, և նրա համար ստեղծվել են անհրաժեշտ բոլոր պայմանները՝ հետագա առողջ զարգացման համար։ «Վայրի բնություն վերադարձնելը բարդ և պատասխանատու գործընթաց է, որը պահանջում է բազմաթիվ հմտություններ, համբերություն և նվիրում մեր թիմի բոլոր անդամներից: Կենդանին կվերադառնա իր բնական միջավայր միայն այն ժամանակ, երբ մեր մասնագետները համոզված լինեն, որ նա լիովին պատրաստ է ինքնուրույն գոյատևելու վայրի բնության մեջ », - նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի (FPWC) տնօրեն Ռուբեն Խաչատրյանը:    Վայրի կենդանիների փրկարար կենտրոնից հանրությանը հիշեցնում են՝ եթե բնության մեջ հանդիպեք վայրի կենդանու ձագի, հետևեք այս կարևոր ցուցումներին. Մի՛ մոտեցեք և մի՛ խանգարեք կենդանուն։ Մայրը հաճախ կարող է գտնվել տարածքում և ժամանակավորապես հեռացած լինել սնունդ որոնելու նպատակով Պահպանե՛ք ապահով հեռավորություն և հետևե՛ք կենդանուն հեռվից Միջամտեք միայն ծայրահեղ դեպքերում։ Եթե համոզված եք, որ կենդանին վնասված է կամ երկար ժամանակ (սովորաբար 24 ժամից ավելի) մնացել է առանց մոր, դիմե՛ք մասնագետների օգնությանը Անհապաղ կապ հաստատե՛ք ԲԸՏՄ-ի կամ FPWC Փրկարար կենտրոնի հետ թեժ գծով՝ 08000411։
13:52 - 29 ապրիլի, 2025
Արենիում հայտանաբերել է քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ․ ԲԸՏՄ

Արենիում հայտանաբերել է քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ․ ԲԸՏՄ

Տանը պահվող բեզոարյան այծն առգրավվել է։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ «Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի և ՆԳՆ ոստիկանության աշխատակիցները Վայոց ձորի մարզի Արենի համայնքում հայտանաբերել են քաղաքացու կողմից տան պայմաններում պահվող բեզոարյան այծ։ Հարուցված վարչական վայույթի շրջանակում պարզվել է, որ Աղավնաձոր բնակավայրի բնակիչ Վ.Օ.-ն իր տանը պահում է դաշտից հայտնաբերած բեզոարյան այծի 1 առանձնյակ։ Ապօրինի ձեռք բերված կենդանին առգրավվել և տեղափոխվել է ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի ազգային կենտրոն։ Հաշվարկված կենդանական աշխարհին պատճառված վնասի չափը կազմել է՝ 15.000.000դր.։ Վարչական վարույթի նյութերով առերևույթ հանցանքի մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտե»,- նշված է հաղորդագրության մեջ։ 
12:27 - 24 մարտի, 2025
ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

ԲԸՏՄ-ն առգրավել է որսորդական 4 զենք և ապօրինի որսված 90 արտույտ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։ Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։ Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։ Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։ Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։ Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։ Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։
20:12 - 14 մարտի, 2025
Միխայլովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Միխայլովկա համայնքում օդն աղտոտող կայանքի գործունեությունը կասեցվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները վերահսկողական աշխատանքներ են իրականացրել Լոռու մարզի Միխայլովկա համայնքում գործող «Ճանապարհ» ՍՊԸ-ում ու արձանագրել մի շարք խախտումներ։ Այդ մասին հայտնում են ԲԸՏՄ-ից: Մասնավորապես՝ · բազալտի խճի վերամշակման համար նախատեսված ջարդիչ տեսակավորման կայանքը գործել է առանց անշարժ աղբյուրներից վնասակար նյութեր մթնոլորտային օդ արտանետման թույլտվության, · ասֆալտբետոնի արտադրամասի գազի վառարանների շահագործումը նույնպես կազմակերպվել է առանց համապատասխան թույլտվության։ Տեսչական մարմնի Լոռու տարածքային բաժնի պետի որոշումներով կասեցվել են ջարդիչ տեսակավորման կայանքի և գազի վառարանների ապօրինի շահագործումը։ Նշանակվել են վարչական տուգանքներ, ներկայացվել է 4.000.000 դրամ գերազանցող վնասի փոխհատուցման պահանջ։
11:03 - 03 փետրվարի, 2025
Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել․ Տեսչական մարմին

Սևանում սիգի պահպանության միջոցառումների արդյունքներով շուրջ 2800 կգ ձուկ է առգրավվել․ Տեսչական մարմին

2024թ. նոյեմբերի 15-ից 2025թ. հունվարի 20-ը Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածով պայմանավորված՝ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը, Շրջակա միջավայրի, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, Ներքին գործերի նախարարությունների, Գեղարքունիքի մարզպետարանի, Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ իրականացրել են «Սիգ» ձկնատեսակի պահպանությանն ուղղված միջոցառումներ: Տեսչական մարմնի հաղորդագրության համաձայն՝ խստացված շուրջօրյա միջոցառումների արդյունքներով հայտնաբերվել և առգրավվել է՝         2784.456 կգ սիգ,         61 լողամիջոց,         908 ձկնորսական ցանց,         119 խեցգետնորսիչ         3 լողամիջոցի շարժիչ։         12․844․540դր՝ պատճառված վնասի չափ։         Հարուցվել է 72 վարչական և 25 քրեական վարույթ։ Առգրավված ձկնաքանակը համապատասխան փորձաքննությունից հետո հանձնվել է հատուկ խնամքի կարիք ունեցող անձանց կենտրոններին ու կենդանիների խնամքով զբաղվող կազմակերպությունների։ Ոչ պիտանի ձկնաքանակը ոչնչացվել է՝ սահմանված կարգի համաձայն։
17:43 - 21 հունվարի, 2025
Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ

Սևանա լճից 470 կգ սիգի ձկնագողությունը կանխվել է. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու ՆԳՆ ջրային պարեկային ծառայության աշխատակիցները Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում համատեղ իրականացվող շուրջօրյա խստացված վերահսկողության ընթացքում, գիշերային ժամերին Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Սևանի ափամերձ տարածքներում արձանագրել են ձկնագողության դեպքեր։ «Հունվարի 8-ին՝ ժամը 20։20-ի սահմաններում, նկատվել է Սևանա լճից ափ դուրս եկող ձկնորսական նավակ։ Ծովագյուղի բնակիչներ Ղ.Գ.-ն և Ս.Ա.-ն սիգի որսի արգելքի ընթացքում ապօրինի որսացել էին 135 հատ, 54 կգ «Սիգ» տեսակի ձուկ։ Ձկնորսական նավակը և ձկնապաշարն առգրավված է, իրավախախտները տեղափոխվել են ՆԳՆ ոստիկանության բաժին։ Հունվարի 9-ին՝ ժամը 2։15-ի սահմաններում, Ջիլ բնակավայրի ափամերձ հատվածում ձկնագողերը, հեռվից նկատելով տեսուչներին, թողնելով 410 կգ ապօրինի որսված «Սիգ» տեսակի ձուկը, դիմել են փախուստի։ Իրականացվում են ձկնագողերի հայտնաբերման աշխատանքներ»,- ասված է հաղորդագրության մեջ։
11:11 - 09 հունվարի, 2025
ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207 կգ սիգի ապօրինի որսը

ԲԸՏՄ-ն Կարճաղբյուրում կանխել է 207 կգ սիգի ապօրինի որսը

«Սիգ» տեսակի ձկան որսի ու վաճառքի արգելքի ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների ընթացքում Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, Ոստիկանության և Էկոպարեկային ծառայության աշխատակիցները, գիշերային հերթափոխի ընթացքում, Սևանա լճի ափամերձ տարածքում հայտնաբերել են որսագողության դեպք։ Այս մասին հայտնում են ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։ Նշվում է, որ Վարդենիս համայնքի Կարճաղբյուր բնակավայրի լճի ափամերձ հատվածում գիշերը ժամը 22։00-ի սահմաններում նկատվել է լճից դուրս եկող ձկնորսական նավակ։ «Որսագողերը դիմել են փախուստի՝ դեպքի վայրում թողնելով ռետինե նավակ, որում առկա է եղել 560 հատ, ընդհանուր քաշով 207կգ Սիգ տեսակի ձուկ։ Ձկնապաշարին հասցված վնասը կազմել է 1.035.000դրամ։ Նյութերը փոխանցվել են իրավապահ մարմիններին։ Ընթանում են իրավախախտների հայտնաբերման աշխատանքներ»,- ասվում է հաղորդագրության մեջ։
12:32 - 30 դեկտեմբերի, 2024
Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Երևանում հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ. ԲԸՏՄ

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները մթնոլորտային օդի պահպանության նորմերի վերահսկողության ընթացքում Երևան քաղաքի Ս.Փարաջանովի փողոցի 8 հասցեի հասարակական նշանակության օբյեկտի շինարարության ընթացքում արձանագրել են խախտումներ։ ԲԸՏՄ-ից տեղեկացնում են՝ մասնավորապես՝ շինհրապարակից դուրս եկող, հիմնահող տեղափոխող բեռնատարի թափքը ծածկված չի եղել փոշու կանխարգելման համար նախատեսված անթափանց ծածկոցով։ HOWO մակնիշի բեռնատարի վարորդը կենթարկվի վարչական պատասխանատվության։ Հիշեցում Ավտոտրանսպորտային միջոցներով շինարարական նյութերի և աղբի տեղափոխման ժամանակ մթնոլորտային օդի պահպանության պահանջների չկատարումն առաջացնում է տուգանքի նշանակում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ՝ 50.000 ՀՀ դրամի չափով, իսկ իրավաբանական անձանց նկատմամբ՝ 150.000 ՀՀ դրամի չափով։Կրկնակի խախտումների դեպքում՝ ֆիզիկական անձանց նկատմամբ տուգանքի չափն է 100.000 ՀՀ դրամ, իրավաբանական անձանց նկատմամբ՝ 300.000 ՀՀ դրամ։
13:40 - 25 նոյեմբերի, 2024