Հիմնանորոգվում է Արմավիր գյուղից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը
12:27 - 03 օգոստոսի, 2020

Հիմնանորոգվում է Արմավիր գյուղից մինչև Նոր Կեսարիա ճանապարհը

Ընթանում են Տ-3-11/Հ-15/ (Արմավիր գյուղ) Նալբանդյան-Գետաշեն-Նոր Կեսարիա- Մ-5 ավտոճանապարհի 3 կմ երկարությամբ հատվածի հիմնանորոգման աշխատանքները։ Այս ճանապարհահատվածն անցնում է Արմավիրի մարզի մի քանի բնակավայրերով՝ Արմավիր‚ Նոր Արտագերս‚ Նալբանդյան‚ Գետաշեն‚ Նոր Կեսարիա և այլն։ Այս մասին հայտնում է տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը:

Պետական բյուջեից հատկացված միջոցներով կատարվող հիմնանորոգման աշխատանքների շրջանակներում իրականացվելու են հողային աշխատանքներ, կամուրջների վերանորոգում, կողնակների հարթեցում և լրացում, բազալտե եզրաքարերի տեղադրում, ջրահեռացման համակարգերի հիմնանորոգում, մայթերի, անվտանգության տարրերի իրականացում, նշանների, ասֆալտբետոնե ծածկի տեղադրում և գծանշում։ Շինարարական աշխատանքները կատարում է «Ճանշինվարպետ» ՓԲԸ-ն‚ աշխատանքների պայմանագրային արժեքն է 182 միլիոն դրամ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել