Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում |armenpress.am|
15:59 - 02 նոյեմբերի, 2020

Փոխվարչապետը երկրում հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմների կիրառման կարիք է տեսնում |armenpress.am|

armenpress.am:  ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի կարծիքով, Հայաստանում շրջանառության անկմամբ պայմանավորված պետք է հարկերի վճարման կոմպենսացիոն մեխանիզմներ կիրառել:

Այս մասին Գրիգորյանն ասաց լրագրողների հետ ճեպազրույցում:

«Այնպես չէ, որ այսօր Հայաստանում հարկեր չեն վճարվում: Իհարկե, շրջանառությունները որոշակի իմաստով կնվազեն, իհարկե, հարկային մուտքերը կանխատեսվածից որոշակի չափով ցածր մակարդակ կունենան: Պակասուրդը ավելի կլինի, բայց կարծում եմ՝ կան կոմպենսացիոն մեխանիզմներ, որոնք պետք է կիրառենք»,- նշեց փոխվարչապետը և հավելեց, որ դրանք արտացոլված են նաև բյուջեում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել