Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|
11:21 - 22 ապրիլի, 2024

Տավուշի մարզի գյուղապետերը Մհեր Գրիգորյանի հետ կհանդիպեն Երեւանում |news.am|

news.am: Կիրանցի գյուղապետ Կամո Շահինյանը NEWS.am-ին հայտնեց, որ Ոսկեպարի, Կիրանցի ու Բաղանիսի վարչական շրջանների ղեկավարները գալու են Երևան՝ նրա հետ հանդիպելու:

Մհեր Գրիգորյանի գրասենյակից NEWS.am-ին հայտնեցին, որ որեւէ պայմանավորվածություն չի եղել, որ պետք է փոխվարչապետը մեկնի Տավուշ, եղել է պայմանավորվածություն, որ պետք է տեղի ունենա հանդիպում գյուղապետերի հետ եւ ըստ այդ պայմանավորվածության հանդիպումը տեղի կունենա:

Ավելի վաղ 24news.am-ը հայտնել էր, որ, չնայած պայմանավորվածությանը, Մհեր Գրիգորյանը հրաժարվել է մեկնել Տավուշ։

Հիշեցնենք, որ ապրիլի 20-ից սկսած Տավուշի մարզի որոշ բնակավայրերի բնակիչներ փակ են պահում Վրաստան տանող միջպետական ճանապարհը Կիրանց-Ոսկեպար հատվածում։

Բնակիչները հայտնել էին, որ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ հանդիպում է նախատեսված և, եթե պարզաբանումները չբավարարեն, ապա ցույցերը կշարունակվեն:

Նշենք, որ քաղաքացիները իրենց բողոքն են արտահայտում Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանազատման վերաբերյալ վերջին պայմանավորվածության դեմ։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել