Հայաստանը մինչև հուլիս կարող է գրանցել դեղերն ազգային օրենսդրությամբ |hetq.am|
16:48 - 13 հունվարի, 2021

Հայաստանը մինչև հուլիս կարող է գրանցել դեղերն ազգային օրենսդրությամբ |hetq.am|

hetq.am:  Եվրասիական միության անդամ 4 պետություններում՝ ՀայաստանումԲելառուսումՂազախստանում և Ղրղզստանում 6 ամսով երկարացվել է դեղագործական ապրանքները՝ ազգային օրենսդրությամբ գրանցելու հնարավորությունը։

Մինչև 2021թ. հունիսի 30-ը դեղարտադրողները նոր դեղերը գրանցելիս կարող են դիմումը լրացնել ԵԱՏՄ պետությունների օրենսդրության համաձայն. պահպանվելու են դեղամիջոցների գրանցման ազգային ընթացակարգերը։ Այս ցանկի մեջ չի մտնում Ռուսաստանըորտեղ փոփոխություններն ուժի մեջ են մտել արդեն հունվարի 1-ից։

Այսպիսովկավարտվի ընդհանուր դեղագործական շուկայի ձևավորման հիմնական անցումային փուլերից մեկը։

2021թհուլիսի 1-ից հետո ԵԱՏՄ շուկա դուրս գալու համար նոր դեղամիջոցները (նախկինում գործող գրանցում չունեցողները, հեղ.կարող են գրանցվել միայն 2016թ նոյեմբերի 3-ի № 78 ԵՏՀ որոշմամբ հաստատված դեղագործական արտադրանքների գրանցման և փորձաքննության կանոններով։

Մինչև 2025-ի դեկտմեբերի 31-ը ԵԱՏՄ երկրներում գրանցված դեղորայքի համար հասանելի կլինեն փոփոխություններ կատարելու և գրանցումը հաստատելու գործընթացներըինչպես նաև՝ կերկարացվեն գրանցման վկայականի վավերականության ժամկետները հրատապ գրանցման վկայականների համար՝ համաձայն ԵԱՏՄ պետությունների օրենսդրության:

Սակայն պետք է նկատի ունենալոր Միության անդամ երկրներում ազգային իրավական նորմերով տրված գրանցման բոլոր վկայականները վավեր կլինեն մինչ դրանց գործողության ժամկետի ավարտըբայց ոչ ավելիքան 2025 թվականի դեկտեմբերի 31-ը:

Շարունակությունը՝ hetq.am-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել