Արարատ Միրզոյան

ՀՀ արտաքին գործերի նախարար։ Այս պաշտոնին նա նշանակվել է 2021թ․ օգոստոսի 19-ին։

7-րդ գումարման Ազգային ժողովի նախագահն է։ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ։ Ծնվել է 1979թ․ նոյեմբերի 23-ին։ Մասնագիտությամբ պատմաբան է եւ պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մասնագետ։

2003-2005 թվականներին աշխատել է ՀՀ ԳԱԱ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում՝ որպես կրտսեր գիտաշխատող: 2005-2007 թվականներին աշխատել է Հայաստանի ազգային արխիվում՝ որպես հասարակական-քաղաքական փաստաթղթերի բաժնի գլխավոր արխիվագետ։ 2007-2010 թվականներին աշխատել է «Էյչ-Էս-Բի-ՍԻ Բանկ Հայաստան» ՓԲԸ-ում: 2011-2012 թվականներին որպես վերլուծաբան՝ աշխատել է «Ռեգնում» միջազգային լրատվական գործակալությունում: 2012-2013 թվականներին աշխատել է Ընտրական համակարգերի միջազգային հիմնադրամում (IFES)՝ որպես ընտրողների իրազեկման ծրագրի համակարգող: 2012 թվականի հոկտեմբերից 2013 թվականի փետրվարն ընկած ժամանակահատվածում դասավանդել է ԵՊՀ-ում: 2013-2015 թվականներին եղել է «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDEA) հիմնադրամի «Ավրորա մրցանակ եւ 100 կյանք» նախաձեռնության հետազոտական խմբի ղեկավարը։ 2014-2017 թվականներին աշխատել է որպես Բազմակուսակցական ժողովրդավարության նիդեռլանդական ինստիտուտի (NIMD) քաղաքական կուսակցությունների եւ ռազմավարական պլանավորման փորձագետ։

Արարատ Միրզոյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հիմնադիր անդամ է: 2016 թվականից հանդիսանում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամ: 2017 թվականի ապրիլի 2-ին «Ելք» կուսակցությունների դաշինքի թիվ 3 ընտրատարածքի տարածքային ընտրական ցուցակով ընտրվել է ՀՀ 6-րդ գումարման Ազգային ժողովի պատգամավոր: 2018 թվականին եղել է «Իմ քայլը» շարժումը նախաձեռնող խմբի անդամ: 2018 թվականի մայիսի 11-ին նշանակվել է ՀՀ առաջին փոխվարչապետ: 2018 թվականի դեկտեմբերի 9-ին կայացած արտահերթ խորհրդարանական ընտրություններում Երեւան քաղաքի Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջաններն ընդգրկող թիվ 3 ընտրատարածքում լինելով «Իմ քայլը» դաշինքի ռեյտինգային թեկնածուներից մեկը՝ ստացել է 25 550 ձայն: 2019 թվականի հունվարի 10-ին ստացել է պատգամավորական մանդատը։

2019 թվականի հունվարի 14-ին տեղի ունեցած ՀՀ 7-րդ գումարման Ազգային ժողովի առաջին նիստի ժամանակ ընտրվել է ԱԺ նախագահ՝ 131 կողմ ձայնով: 

Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը

Վերջին տարիիներին ԵՄ-ի դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է. Միրզոյանի ելույթը

Հունիսի 30-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԵՄ ԱԳԱՔ բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի կողմից համատեղ տրվել է ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության վերաբերյալ խորհրդակցությունների մեկնարկը: Նախարար Միրզոյանի բացման խոսքը ներկայացված է ստորև. «Բարձր ներկայացուցիչ տիկին Կալաս, Հարգելի՛ գործընկերներ, Շատ ուրախ եմ Ձեզ հետ համատեղ ազդարարել Հայաստանի և Եվրոպական միության միջև Անվտանգության և պաշտպանական ոլորտներում խորհրդակցությունների անդրանիկ նիստը: Այս հանգրվանն ընդգծում է Եվրոպական միության հետ գործընկերությունը խորացնելու Հայաստանի անսասան հանձնառությունը, ինչպես նաև այն խաղաղությանը,  անվտանգությանն ու կայունությանը, ժողովրդավարական հիմնարար արժեքներին և օրենքի գերակայությանն ու մարդու իրավունքներին մեր միասնական հանձնառության արտահայտությունն է: Ինչպես գիտեք, ժողովրդավարությունը մեզ համար պարզապես քաղաքական համակարգ չէ. այն մեր ինքնիշխանության հիմնաքարն է, դիմակայունության հիմքը և ապագայի առանցքային ուղենիշը: Մեր հանդիպումը տեղի է ունենում համաշխարհային և տարածաշրջանային ինտենսիվ տրանֆորմացիայի ժամանակահատվածում: Ձևավորված անվտանգային ճարտարապետությունը բախվում է աննախադեպ մարտահրավերների: Այս միջավայրում Հայաստանն իր անվտանգային համագործակցությունը դիվերսիֆիկացնելու համարձակ քայլեր է իրականացնում: Մենք վճռականորեն հեռվանում ենք միակողմանի անվտանգային և պաշտպանական կախվածությունից։ ԵՄ-ի հետ մեր համագործակցությունը նշանակալի դեր ունի այս ջանքերն իրագործելու ճանապարհին, և այսօրվա խորհրդակցություններն այս դիվերսիֆիկացիայի ռազմավարության կենսական բաղադրիչ են: Հայաստանը կարևորում է մեր ջանքերին աջակցելու հարցում ԵՄ փորձառությունը՝ միտված մեր քաղաքացիների կողմից վստահության ամրապնդմանը, ինչպես նաև դիմակայուն անվտանգային ոլորտի կառուցմանը: Մենք նաև տեսնում ենք առավել խորը համագործակցության հսկայական ներուժ Եվրոպական պետությունների, կայուն ժողովրդավարությունների հետ, որոնք տարածաշրջանային անվտանգության հարցում մեծ փորձ ունեն: Այդ նպատակով, մենք ակտիվորեն զարգացնում ենք մեր կապերը ԵՄ առանձին անդամ պետությունների հետ՝ հիմնելով նոր Ռազմավարական Գործընկերություններ: Վերջին տարիիներին Եվրոպական միության դերը Հայաստանի անվտանգային համակարգում զգալիորեն աճել է: ԵՄ մշտադիտարկման առաքելությունը բավականին կարևոր կայունացնող գործոն է տարածաշրջանում: Ավելին, մենք շնորհակալ ենք 2024 թ.-ին Եվրոպական խաղաղության գործիքի ներքո աջակցության տրամադրման համար և հոսով ենք ունենալ ձեր շարունակական աջակցությունը նաև 2025 թվականին՝ մեր դիմակայունությունն ավելի ամրապնդելու նպատակով: Մեր աճող անվտանգային համագործակցության շոշափելի արդյունքն այսօրվա ստորագրած համաձայնագիրն է, որը նախատեսում է Հայաստանի մասնակցությունն Ընդհանուր անվտանգային և պաշտպանական քաղաքականության առաքելություններին: Մենք հավատում ենք, որ մեր մասնակցությունն այս ճգնաժամային գործողություններին կբարձրացնի Հայաստանի և ԵՄ ինստիտուտների փոխգործակցության մակարդակը և կմոտեցնի մեր մասնագիտական շրջանակներին՝ խթանելով համատեղ անվտանգային մշակույթ: Մեր համագործակցության հետագա խորացման և մեր անձնակազմերի մասնագիտական հմտությունների զարգացման նպատակով մենք ցանկանում ենք ուսումնասիրել Եվրոպական անվտանգության և պաշտպանության քոլեջի հետ Հայաստանի համագործակցության հնարավորությունները: Նմանատիպ համագործակցությունը կապահովի արժեքավոր վերապատրաստում և գիտելիքների փոխանակում՝ մեր անվտանգության և պաշտպանության ոլորտի մասնագետների միջև խթանելով ավելի մեծ փոխըմբռնում և համագործակցության սիներգիա: Հարգելի՛ գործընկերներ,  Մի ժամանակահատվածում, երբ տեղեկատվությունը դառնում է զենք, Հայաստանը շարունակում է վճռական մնալ ապատեղեկատվության, արտաքին տեղեկատվական մանիպուլյացիայի և միջամտությանը հակազդելու հանձնառության մեջ: Այս վնասակար գործողություններն ուղիղ սպառնալիք են մեր ժողովրդավարական հասարակությանը, դիմակայունությանը և ինքնիշխանությանը: Ուստի մենք ողջունում ենք ԵՄ աճող ներգրավվածությունն այս առանցքային նշանակություն ունեցող ոլորտում և հակված ենք միավորելու մեր ջանքերը: Ռազմավարական հաղորդակցության ուղղությամբ մեր համագործակցության ամրապնդումը  և մանիպուլյատիվ նարատիվների դեմ հասարակական ու ինստիտուցիոնալ դիմակայունությունն ուժեղացնելը ռազմավարական հրամայական է Հայաստանի և ԵՄ-ի համար: Մենք պատրաստ ենք համագործակցել ԵՄ ինստիտուտների և անդամ պետությունների հետ՝ բարձրացնելու մեդիագրագիտությունն ու հանրային իրազեկվածությունը և կառուցելու ինստիտուցիոնալ կարողություններ: Մենք նաև տեսնում ենք կիբեռանվտանգության ոլորտում, հիբրիդային սպառնալիքներին հակազդելու և դիմակայության ամրապնդման նպատակով պլանավորման հարցերում համագործակցության ընդլայնման ավելացված արժեքը: Կիբեռ և հիբրիդային սպառնալիքները հայտնաբերելու, կանխելու և դրանց արձագանքելու հարցում Հայաստանի կարողությունների ուժեղացումն ավելի կամրապնդի մեր համագործակցությունը՝ հիմնված փոխադարձ անվտանգության և ռազմավարական կանխատեսման սկզբունքների վրա: Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵՄ մեր գործընկերներին նրանց ամուր ներգրավածության և աջակցության համար: Մենք վստահ ենք, որ այսօրվա խորհրդակցությունները կնպաստեն պաշտպանական ու անվտանգային ոլորտներում ավելի մեծ վստահությանն ու համակարգմանը: Մաղթում եմ ձեզ արդյունավետ և ապագային միտված երկխոսություն, որը կբացի նոր, ռազմավարական էջ մեր համագործակցության մեջ: Շնորհակալություն»:
Այսօր 15:11
Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Ավելի լավ է՝ պարոն Լավրովը չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը․ Արարատ Միրզոյան

Պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: Այս մասին ԵՄ ներկայացուցիչ Կայա Կալլասի հետ Երևանում կայացած համատեղ ասուլիսի ժամանակ հայտնեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ մեկնաբանելով ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությունը։  Վերջինս այսօր ՀԱՊԿ ԱԳ նախարարների նիստի ժամանակ ասել է․ «Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, սակայն եկեղեցու վրա հարձակումները մտահոգություն են առաջացնում»։ Միրզոյանը նշեց, որ ասուլիսին գալուց առաջ հասցրել է հպանցիկ ծանոթանալ «իր սիրելի գործընկեր» պարոն Լավրովի մեկնաբանության հետ։ «Պարոն Լավրովի տեղեկատվությունը ճիշտ չէ և ամբողջական չէ։ Հայաստանում չկա իշխանությունների պայքար եկեղեցու դեմ»,- ասաց նա՝ ընդգծելով, որ սա իրավական պրոցես է և ՀՀ ներքին գործն է։  Միրզոյանն ընդգծեց, որ պարոն Լավրովը ավելի լավ է՝ չխառնվի ՀՀ ներքին գործերին և ներքին քաղաքականությանը: «Կուզեի նույն կոչը անել նաև պարոն Լավրովի ռուսական խորհրդարանական գրծընկերներին, մեդիա գործընկերներին։ [Նրանք] պետք է մեծ հարգանքով վերաբերվեն ՀՀ ինքնիշխանությանը և այլևս երբեք իրենց թույլ չտան խառնվել մեր ներքին գործերին»,- ասաց Միրզոյանը։
13:06 - 30 հունիսի, 2025
ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան
 |1lurer.am|

ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Այսօր ուրախ եմ, որ Կայա Կալասի հետ համատեղ արձանագրում ենք երեք նշանակալից ձեռքբերում, առաջինը՝ ՀՀ-ի և ԵՄ-ի միջև Եվրոպական միության ճգնաժամի կառավարման գործողություններում ՀՀ-ի մասնակցության շրջանակը սահմանելու մասին համաձայնագրի ստորագրումն էր, որը տեղի ունեցավ քիչ առաջ: Սա ՀՀ-ԵՄ գործընկերության օրակարգի ընդլայնման երկուստեք արտահայտված պատրաստակամության վառ օրինակն է, որը միևնույն ժամանակ ի ցույց է դնում գլոբալ անվտանգության, աշխարհում կայունության և խաղաղության հաստատման գործում կառուցողական ներդրում ունենալու՝ Հայաստանի ձգտումը և ցանկությունը: Այդ մասին ՀՀ ԱԳՆ-ում ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը, ապա թվարկեց մյուս երկու ձեռքբերումները: «Երկրորդ՝ այսօր մեր կողմից համատեղ տրվեց ՀՀ-ԵՄ անվտանգության և պաշտպանության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը: Պաշտպանական և անվտանգության ոլորտներում խորհրդակցությունների մեկնարկը վճռորոշ քայլ է՝ մեր համագործակցության շրջանակը համապատասխանեցնելու ժամանակակից մարտահրավերներին և գործադրելու դրանց հաղթահարման լրացուցիչ ջանքեր: Այս համատեքստում ցանկանում եմ ընդգծել Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը, ժողովրդավարական ինստիտուտների հետագա զարգացմանը միտված համագործակցությունը, որը ներառում է նաև այնպիսի ուղղություններ, ինչպիսիք են հիբրիդային սպառնալիքների, ապատեղեկատվության դեմ պայքարը: Այս համատեքստում, իհարկե, մեր այսօրվա քննարկումներում կարևորել ենք ՀՀ-ում ԵՄ մշտադիտարկման առաքելության գործունեությունը, քննարկել ենք եվրոպական խաղաղության գործիքի ներքո Հայաստանին աջակցության տրամադրումը: Երրորդ՝ ուրախությամբ ցանկանում եմ նշել, որ ՀՀ-ն և ԵՄ-ն հաջողությամբ ավարտել են գործընկերության նոր օրակարգի շուրջ բանակցությունները: Սա հավակնոտ փաստաթուղթ է, որը համագործակցության նոր ուղղություններով է համալրելու և առավել խորացելու ՀՀ-ԵՄ երկկողմ օրակարգը՝ միաժամանակ խթանելով Հայաստանի և ԵՄ-ի միջև համապարփակ ու ընդլայնված գործընկերության պայմանագրի արդյունավետ կիրարկումը: Այսպիսով, այսօր մենք վստահությամբ արձանագրում ենք, որ ՀՀ-ԵՄ հարաբերությունները երբեք այսքան ընդգրկուն և սերտ չեն եղել»,- ասաց նա և շնորհակալություն հայտնեց ԵՄ-ին՝ վերջին տարիներին Հայաստանի կողքին լինելու համար:
13:00 - 30 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարը ՇՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

ՀՀ ԱԳ նախարարը ՇՀԿ Գլխավոր քարտուղարի հետ քննարկել է փոխգործակցության հարցեր

Հունիսի 27-ին Պեկին պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՇՀԿ Գլխավոր քարտուղար Նուրլան Երմեկբաևի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։  Զրուցակիցները քննարկել են ՀՀ և ՇՀԿ միջև փոխգործակցության հարցեր՝ երկուստեք գոհունակություն հայտնելով ձևավորված ակտիվ երկխոսության և գործընկեր երկրի կարգավիճակում արդեն իսկ արձանագրված արդյունքների կապակցությամբ։ Նախարար Միրզոյանն ընդգծել է կազմակերպության շրջանակներում ՀՀ ներգրավածության ընդլայնման հարցում ՀՀ դիրքորոշումը։ Նախարար Միրզոյանը շեշտել է, որ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման հարցում ՀՀ մոտեցումները ևս հիմնված են այն հիմնարար սկզբունքների վրա, որոնք դրվել են ՇՀԿ ստեղծման հիմքում, այդ թվում՝ տարածքային ամբողջականության հարգում և սահմանների անխախտելիություն։ Երկուստեք ընդգծվել է ներկայիս պայմաններում տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնման և տնտեսական կապերի ամրապնդման կարևորությունը։ Այս համատեքստում նախարար Միրզոյանն անդրադարձել է ՀՀ կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» նախագծին, որն արդեն իսկ դրական արձագանքների է արժանացել նաև ՇՀԿ մի շարք անդամ պետությունների կողմից։
10:37 - 27 հունիսի, 2025
Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան

Հայաստանի ու Չինաստանի տեսակետները շատ դեպքերում միմյանց բավականին մոտ են․ Արարատ Միրզոյան

Չինաստան կատարած այցն ու բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարելի է ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։ Այս մասին, ՀՀ ԱԳՆ-ի փոխանցմամբ, Չինաստանի ԱԳ նախարար Վան Յիի հետ կայացած հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Հայաստանի և Չինաստանի ԱԳ նախարարների հանդիպմանը նախարների բացման խոսքը. Չինաստանի ԱԳ նախարար Վան Յի.  «Ուրախ եմ հանդիպել ԱԳ նախարարի հետ։ Սա Ձեր առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ես ջերմորեն ողջունում եմ Ձեզ։ Ձեր նշանակման պահից ի վեր Դուք ակտիվորեն աջակցել և խթանել եք Չինաստանի և Հայաստանի միջև հարաբերությունների զարգացումը, ինչը մենք շատ բարձր ենք գնահատում։ Չինաստանն ու Հայաստանը հին քաղաքակրթություններ են՝ հարուստ պատմությամբ և խորը մշակութային հիմքերով։ Մեր կապերը սկիզբ են առել հնագույն ժամանակներից, իսկ հին Մետաքսի ճանապարհը վկայում է մեր ժողովուրդների բարեկամության և փոխգործակցության մասին։ Անկախ միջազգային և տարածաշրջանային իրավիճակի փոփոխություններից՝ մենք միշտ պահպանել ենք փոխադարձ հարգանքը, վստահությունը և փոխշահավետ համագործակցությունը, ինչի շնորհիվ մեր հարաբերությունները կայուն զարգանում են։ Բոլոր ոլորտներում մեր համագործակցությունը դրական արդյունքներ է տալիս, հատկապես այն բանից հետո, երբ մեր երկրները դարձան  գործընկերներ «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության շրջանակներում։ Այս նախաձեռնության շնորհիվ մեր փոխգործակցությունը, հատկապես առևտրատնտեսական ոլորտում, շարունակում է հասնել նոր բարձունքների։ Չինաստանը դարձել է Հայաստանի առանցքային առևտրային գործընկերներից մեկը։ Անցյալ տարի մեր ապրանքաշրջանառությունը զգալիորեն աճել է, իսկ այս տարվա առաջին չորս ամիսներին աճը կազմել է 58 տոկոս, ինչը հազվադեպ ցուցանիշ է Չինաստանի գործընկերների շրջանում և խոսում է մեր համագործակցության հետագա զարգացման մեծ ներուժի մասին։ Չինաստանի ներդրումները ձեր երկրում ևս ողջունելի են։ Չինական մի շարք ապրանքանիշեր մեծ տարածում ունեն Հայաստանում, իսկ հայտնի հայկական ապրանքները հարստացնում են չինացի սպառողների առօրյան։ Մեր հումանիտար կապերը ևս խորանում են. արդեն գործում է ուղիղ ավիահաղորդակցություն մեր երկրների միջև, իսկ առանց վիզայի ռեժիմի քաղաքականությունը շարունակում է նպաստել մեր ժողովուրդների միջև ավելի սերտ կապերին։ Մենք պատրաստ ենք Հայաստանի հետ միասին ամրապնդել մեր բարեկամությունը, խորացնել վստահությունն ու ընդլայնել համագործակցությունը՝ ի նպաստ մեր երկու երկրների զարգացման։ Կրկին ողջունում եմ Ձեզ։ Շնորհակալություն»։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյան. «Ձերդ Գերազանցություն, նախարար Վան Յի, հարգելի՛ գործընկերներ, Նախ և առաջ թույլ տվեք երախտագիտությունս հայտնել Ձեր հրավերի և այն ջերմ հյուրընկալության համար, որ զգացել եմ Չինաստան ժամանելու առաջին իսկ պահից: Սա իմ առաջին պաշտոնական այցն է Չինաստան, և ընդհանրապես՝ իմ առաջին այցն է ձեր երկիր։ Եվ ես իրապես տպավորված եմ չինական հիասքանչ քաղաքակրթությամբ։  Պարո՛ն նախարար, հետաքրքիրն այն է, որ ես ժամանել եմ Երևան-Ուրումչի ուղիղ չվերթով, որն արդեն մի քանի ամիս է, ինչ գործում է։ Ես կարծում եմ՝ սա մեր կապերի խորացման շոշափելի օրինակ է, ինչպես նաև լավ հնարավորություն՝ ամրապնդելու մեր ժողովուրդների և բիզնեսների միջև կապերը։ Դուք խոսեցիք տնտեսական աճի, առևտրի ծավալների, թվերի մասին.եթե չեմ սխալվում, անցյալ տարի մեր երկրների միջև ապրանքաշրջանառությունն աճել է 700 միլիոն ԱՄՆ դոլարով։ Եվ սա դինամիկայի լավ օրինակ է։ Բայց, միևնույն ժամանակ, ես վստահ եմ, որ սա մեր ամբողջ ներուժը չէ։ Եվ այս այցն ու այս բանակցությունները լավ հնարավորություն են՝ բացահայտելու նոր հորիզոններ, տեսնելու, թե ինչպես կարող ենք ամրապնդել և ընդլայնել տնտեսական կապերը։ Բայց ավելի կարևոր է, և սա, կարծում եմ, լավ հնարավորություն է՝ դառնալու միմյանց համար առավել հասկանալի և կանխատեսելի գործընկերներ, տեսնելու, թե ինչպես կարող ենք խորացնել քաղաքական երկխոսությունը, որը, կարծում եմ կարող եմ այս բառն օգտագործել, արդեն բավականաչափ հասուն է, և թե ինչպես կարող ենք մեր ռազմավարական բնույթ ունեցող հարաբերությունները բարձրացնել նոր մակարդակի։ Նաև կարող ենք քննարկել, և վստահ եմ, որ այս համատեքստում ևս ունենք բազմաթիվ թեմաներ, միջազգային հարթակներում մեր հետագա համագործակցությունը։ Կարող եմ ասել, որ շատ դեպքերում մեր տեսակետները,տեսլականները միմյանց բավականին մոտ են»։
19:21 - 26 հունիսի, 2025
ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ քննարկում Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

ՀՀ ԱԳ նախարարի մասնակցությամբ քննարկում Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում

Հունիսի 25-ին Չինաստան պաշտոնական այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը քննարկում է ունեցել Չինաստանի Միջազգային հետազոտությունների ինստիտուտում։ Ողջույնի խոսքով հանդես է եկել և քննարկմանը մասնակցել է  ինստիտուտի նախագահ Չեն Բոն։ Քննարկմանը ներկա են եղել ինստիտուտի փոխնախագահը և տարբեր աշխարհագրական ուղղություններով հետազոտական բաժինների ղեկավարներ, փորձագետներ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից: Նախարար Միրզոյանը ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահրթությունները, դրանց կյանքի կոչման ուղղությամբ իրականացվող դինամիկ աշխատանքները: Անդրադառնալով Հայաստան-Չինաստան երկկողմ հարաբերություններին՝ նախարար Միրզոյանն նշել է ՀՀ կառավարության պատրաստակամությունը Չինաստանի հետ համագործակցությունը բարձրարցնել նոր մակարդակի՝ առավել լայն օրակարգով, և այդ ուղղությամբ համատեղ տարվող աշխատանքները: ։ Զրուցակիցներն ընդգծել են, որ դրա համար առկա են լավ նախադրյալներ, որոնց շարքում կարելի է նշել այնպիսի առանցքային հարցերում, ինչպիսին է օրինակ տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ հարգանքը, մոտեցումների ընդհանրությունը: Մյուս կարևոր ուղղության՝ տարածաշրջանային փոխկապակցվածության թեմայի շրջանակներում Արարատ Միրզոյանն անդրադարձ է կատարել «Խաղաղության խաչմերուկ» նախագծին. «Հայաստանը, գտնվելով կարևոր խաչմերուկում, կարող է նշանակալի դեր կատարել տրանսպորտային ու տնտեսական հաղոդակցությունների ցանցի ընդլայնմանն ուղղված ծրագրերում»: Նախարարը հավելել է, որ այդ համատեքստում կարևոր են նաև հարևանների հետ հարաբերությունների կարգավորմանն ու զարգացմանն ուղղված ՀՀ ջանքերը: ։ Նախարար Միրզոյանը  ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացում  վերջին զարգացումները՝ ընդգծելով տարածաշրջանում խաղաղության հաստատման հարցում  երկու երկրների միջև միջպետական հարաբերությունների և խաղաղության մասին համաձայնագրի ստորագրման կարևորությունը:  Անդրադարձ է կատարվել աշխարհաքաղաքական տարբեր զարգացումների, նախարար Միրզոյանը ներկայացրել է դրանց վերաբերյալ ՀՀ մոտեցումները: ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը գրառում է կատարել ինստիտուտի պատվավոր հյուրերի մատյանում:
19:22 - 25 հունիսի, 2025
Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

Մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման հարցում. Միրզոյան |1lurer.am|

1lurer.am: Ցավալիորեն մենք տեսնում ենք, որ Իրան-Իսրայել հակամարտությունը թեժանում է, առնվազն այս պահի դրությամբ շարունակաբար թեժանում է: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին՝ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: «Մեր մոտեցումը այս հարցին հանրահայտ է, և ընդհանրապես խաղաղության հարցում մենք մշտապես ջատագովն ենք եղել մեր մեծ տարածաշրջանում խաղաղությանը: Բայց տեսնում ենք, որ ոչ բոլոր դեպքերում է դա հաջողվում: Այս պայմաններում մենք ոչ միայն հայրենակիցների՝ Իրանում գտնվող ՀՀ քաղաքացիների կամ Իրանի քաղաքացի հայկական ծագման քաղաքացիների մասին ենք խոսում, առհասարակ տարբեր երկրների տարբեր քաղաքացիների հումանիտար հարցի մասին ենք խոսում, մենք փորձում ենք մեր նպաստը բերել տարբեր երկրների տարբեր քաղաքացիների տարհանման, ապաստան տալու, ընդառաջելու, օգտակար լինելու պրոցեսին: Եթե չեմ սխալվում՝ երեկ թե նախորդ օրը նույնիսկ հրապարակային անդրադարձ եղավ նրան, որ, օրինակ՝ Հնդկաստանի քաղաքացիների ուսանողների խմբի ենք օգնել Հայաստանի սահմանը հատելով տարհանվել, վերադառնալ հայրենիք, աֆրիկյան մի քանի պետություններ՝ Զիմբաբվեն, օրինակ՝ Չինաստանի քաղաքացիների, Ֆրանսիայի, ԱՄՆ քաղաքացիների: Սա շարունակական պրոցես է, և ինչպես կարող ենք գնահատել, առաջիկա օրերին միայն ծավալները կավելանան»,- նշեց Միրզոյանը:
19:47 - 18 հունիսի, 2025
Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

Պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը. Միրզոյանը՝ ՌԴ-ից հնչած հայտարարությունների մասին |1lurer.am|

1lurer.am: Երեկ ռուսաստանյան պետական կամ հանրային հեռուստաընկերության եթերում հիշատակված տխրահռչակ հաղորդման շրջանակներում հնչել են անընդունելի կոչեր, խեղաթյուրված գնահատականներ, վիրավորանքներ, այդ թվում՝ անձնական բնույթի, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության հասցեին: Այդ մասին ԱԺ-Կառավարություն հարցուպատասխանի ժամանակ ասաց ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը՝ պատասխանելով ՔՊ խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանի հարցին: «Անմիջապես հետո նմանաբովանդակ դրսևորումներ, արտահայտություններ եղել են ռուսաստանյան քաղաքական գործիչների կողմից, այդ թվում՝ խորհրդարանի պատգամավորների կողմից, այդ թվում՝ կառավարող մեծամասնության պատգամավորների կողմից: Մենք՝ ՀՀ-ն, սա համարում ենք որպես ոչ միայն հակասող Հայաստան-Ռուսաստան ավանդական բարեկամությանը և այդ բարեկամությունն ամրագրող կամ կանոնակարգող իրավական փաստաթղթերին, այլև ուղղակի բացահայտ միջամտություն ՀՀ ներքին գործերին և ոտնձգություն մեր ինքնիշխանության և ժողովրդավարության դեմ: Այս մասին մենք տեղեկացրել ենք մեր ռուսաստանյան գործընկերներին: Կարծում եմ, որ այս ժամի դրությամբ պաշտոնական հայտագիրը պետք է որ հասած լինի հասցեատիրոջը»,- նշեց Միրզոյանը:  Նշենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչերի համար: Վերջինս մեղադրանքը չի ընդունում: Երեկ ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր,որ «Մոսկվայում ուշադիր հետևում են ՌԴ քաղաքացի Կարապետյանի շուրջ ստեղծված իրավիճակին, որին Երևանում սպառնում են գրեթե ձերբակալել տարօրինակ պատրվակներով»:
18:24 - 18 հունիսի, 2025
Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

Հայաստանի և Հնդկաստանի ԱԳ նախարարները քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր

«Միջերկրական Ռաիսինա» համաժողովի շրջանակներում Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում հանդիպում է ունեցել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարի հետ։ ՀՀ ԱԳ նախարարությունից հայտնում են, որ ի շարունակություն մարտին Դելիում կայացած հանդիպման՝ զրուցակիցները քննարկել են երկկողմ գործընկերության խորացմանն ուղղված աշխատանքները։ «Մեր երկու երկրների միջև ձևավորվող ռազմավարական երկխոսությունն ու սերտ համագործակցությունը վկայությունն են այն կարևորության մասին, որը մենք տալիս ենք Հայաստանի և Հնդկաստանի միջև գործընկերությանը, և դրա հիմքերը բազում են»,- ընդգծել է Արարատ Միրզոյանը։ Նախարարները գոհունակություն են հայտնել «Ռաիսինա» և «Երևանյան երկխոսություն» համաժողովներին երկուստեք ներգրավածության կապակցությամբ։ Հանդիպմանն անդրադարձ է կատարվել միջազգային կազմակերպությունների շրջանակներում փոխգործակցության հարցերի: Արարատ Միրզոյանը և Սուբրամանյամ Ջայշանկարը քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր:
17:46 - 13 հունիսի, 2025