armenpress.am: ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը ցավակցություն է հայտնել Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին Ահմեդաբադում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ։
«Խորը վշտով տեղեկացա Ահմեդաբադի օդանավակայանում ուղևորատար ինքնաթիռի ողբերգական վթարի մասին։ Իմ անկեղծ ցավակցությունն եմ հայտնում Հնդկաստանի ԱԳ Սուբրամանյամ Ջայշանկարին և Հնդկաստանի բարեկամ ժողովրդին և ուժ եմ մաղթում այս սրտակեղեք պատահարի հետևանքով բոլոր տուժածների ընտանիքներին», - X-ի միկրոբլոգում գրել է Միրզոյանը։
comment.count (0)