Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ։
Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳ նախարարությունից, նշելով, որ Արարատ Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:
Պանելային քննարկումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին:
comment.count (0)