Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը
 |azatutyun.am|
11:50 - 12 հունվարի, 2022

Ֆրանսիան ողջունում է ԱՄՆ-Ռուսաստան երկխոսությունը |azatutyun.am|

azatutyun.am: Ֆրանսիան, որը հունվարի 1-ից նախագահում է Եվրամիության խորհուրդը, ողջունում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև երկխոսությունը։ Այս մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ Փարիզում կայացած հանդիպմանը հաջորդած մամուլի ասուլիսում։

Պատասխանելով հունվարի 10-ին Ժնևում տեղի ունեցած ռուս-ամերիկյան  խորհրդակցությունների վերաբերյալ լրագրողների հարցին՝ Մակրոնն ասել է. «Լավ է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն այս երկխոսությունը վարում են։ Այս քննարկումները վերաբերում են Ուկրաինային, բայց ոչ միայն Ուկրաինային։ Խոսքը վերաբերում է նաև այս երկու մեծ տերությունների հավաքական անվտանգությանը։ Եվ շատ լավ և դրական է, որ նման երկխոսությունը շարունակվում է»:

Երեկ Ժնևում կայացած բանակցություններն այս շաբաթ նախատեսված երեքից առաջինն էին։ Այսօր Բրյուսելում կկայանա ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի նիստը, վաղն էլ Վիեննայում ԵԱՀԿ շրջանակում կքննարկվեն անվտանգության ռազմավարական հարցեր։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել