Մհեր Գրիգորյան

Մհեր Գրիգորյանը (փետրվարի 15, 1972, Աշտարակ) ՀՀ փոխվարչապետն է (2018 թ., մայիսի 12), ֆինանսաբանկային համակարգի մասնագետ, իրավաբան: 1989-1991 թթ. սովորել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետում: 1991-1994 թթ․ սովորել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետը։ 1997-1998 թթ. անցել է Մեծ Բրիտանիայի Լիդսի համալսարանի բիզնես դպրոցի 6-ամսյա որակավորման դասընթաց:

Մասնագիտական գործունեությունը սկսել է 1996 թ․ ՀՀ Կենտրոնական բանկում՝ որպես իրավաբան։ 1999-2005 թթ․ աշխատել է «Հայներարտբանկ» ՓԲԸ-ում (հետագայում՝ «Ամերիաբանկ» ՓԲԸ), 2002-2006 թթ. մատուցել է իրավաբանական-խորհրդատվական ծառայություններ Համաշխարհային բանկին: 2004-2005 թթ. համատեղության կարգով աշխատել է HSBC Բանկ Հայաստանի իրավաբանական ծառայության ղեկավարի պաշտոնում:

2005 թ․ նշանակվել է «Ինեկոբանկ» ՓԲԸ-ի գործադիր տնօրեն։ 2007-2011 թթ․ զբաղեցրել է «ՎՏԲ Բանկ-Հայաստան» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենի տեղակալի պաշտոնը: 2011 թ․ նշանակվել է «Արդշինբանկ» ՓԲԸ-ի վարչության նախագահ և աշխատել մինչև 2018 թ․ մայիսի 12-ը:

ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում. փոխվարչապետ |civilnet.am|

ՀԷՑ-ի շուրջ ցանկացած որոշում կլինի օրենքի շրջանակում. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Ցանկացած գործողություն, որը կվերաբերվի Հայաստանի էլեկտրական ցանցերին, կիրականացվի օրենքով սահմանված կարգով: Այս մասին Factor TV-ի հետ զրույցում ասել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը՝ անդրադառնալով ՀԷՑ-ի պետականացման վերաբերյալ վարչապետի հայտարարություններին: «Էներգետիկայի մասին օրենքով սահմանված են և դեպքերը, և գործողությունները, որոնք այս կամ այն հանգամանքների դեպքում կառավարությունը կամ պետությունը կարող է իրականացնել», – ասել է Գրիգորյանը։ Նա վստահեցրել է, որ Հայաստանի Սահմանադրությունն ու օրենքները հստակ նկարագրում են այն դեպքերը, երբ պետությունը կարող է միջամտել այս ոլորտում։ «Մեր գործողությունները՝ լինի դա կառավարության, թե որևէ այլ պետական մարմնի, լինելու են օրենքով և Սահմանադրությամբ սահմանված շրջանակներում։ Եթե ուզում եք ծանոթանալ հնարավոր սցենարներին, առաջարկում եմ թերթել էներգետիկայի մասին օրենքը։ Այնտեղ կան բոլոր անհրաժեշտ դրույթները», – հավելել է նա։ Փոխվարչապետը չի ցանկացել հավելյալ մեկնաբանություն տալ՝ հաշվի առնելով հարցի զգայուն բնույթը։ «Այնուամենայնիվ մենք խոսում ենք կրիտիկական ենթակառուցվածքի մասին, որը կարգավորվում է հստակ օրենսդրությամբ», – ամփոփել է Մհեր Գրիգորյանը։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հայտարարել է, որ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ պետականացման պլանը պատրաստ է և շատ շուտով գործընթացը գործնական փուլ կմտնի։ ՀԷՑ-ն ազգայնացնելու մտադրության մասին Փաշինյանն առաջին անգամ հայտնեց այն բանից հետո, երբ հունիսի 17-ին ռուսաստանաբնակ գործարար Սամվել Կարապետյանը մի հարցազրույցում իր աջակցությունը հայտնեց Հայ առաքելական եկեղեցուն և Ամենայն Հայոց կաթողիկոսին, որին Փաշինյանը փորձում է գահընկեց անել։ Իրավապահները նախ խուզարկեցին Կարապետյանի երևանյան առանձնատունը, նրա բերման ենթարկեցին, ապա դատարանը նրան կալանավորեց երկու ամսով։ Փաշինյանը հայտարարեց Կարապետյանին պատկանող Հայաստանի էլեկտրական ցանցեր (ՀԷՑ) ընկերությունը ազգայնացնելու իր մտադրության մասին։
20:27 - 24 հունիսի, 2025
ՀՀ փոխվարչապետը համոզված է, որ հայ արտադրողները կարող են Ռուսաստանի սպառողների համար մրցունակ արտադրանք ստեղծել |armenpress.am|

ՀՀ փոխվարչապետը համոզված է, որ հայ արտադրողները կարող են Ռուսաստանի սպառողների համար մրցունակ արտադրանք ստեղծել |armenpress.am|

armenpress.am: Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը համոզված է, որ հայ արտադրողներն ունակ են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ կունենա նաև Ռուսաստանի սպառողների համար։ Այս մասին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ասել է Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի ժամանակ՝ գնահատելով հայ-ռուսական առևտրատնտեսական փոխհարաբերությունների ներկա մակարդակը և հետագա հեռանկարները։  Գրիգորյանը նկատել է, որ այդ փոխգործակցության թվերը խոսում են այն մասին, որ Հայաստանն ու Ռուսաստանն առևտրի ոլորտում ունեն ինստիտուցիոնալ փոխկապակցվածություն։  «Իհարկե, կան շատ խնդիրներ, և, եթե նայենք շուկայի չափերին, ապա դրանք մեզնից լրացուցիչ ջանքեր են պահանջում համահունչ լինելու համար»,-ասել է Գրիգորյանը։  Փոխվարչապետը համոզմունք է հայտնել, որ հայ արտադրողները կարող են արտադրել մրցունակ արտադրանք, որը պահանջարկ ունի նաև Ռուսաստանի սպառողների համար, սակայն, արտահանումը հաջողությամբ մեծացնելու համար անհրաժեշտ է ավելի շատ ուշադրություն դարձնել լոգիստիկային և կոնսոլիդացիային։    «Գյուղատնտեսական համալիրում որակյալ արտադրողները՝ որպես կանոն, փոքր և միջին ձեռնարկություններն են։ Համաշխարհային շուկաներ, այդ թվում՝ Ռուսաստանի մեծ շուկա մուտք գործելու համար նրանց անհրաժեշտ են զգալի ռեսուրսներ և համակարգում», - նշել է Գրիգորյանը։  Նրա կարծիքով՝ կարևոր է խթանել լոգիստիկ կենտրոնների ստեղծումը, արտադրանքի կոնսոլիդացիայի համակարգերի զարգացումը և անխափան մատակարարումների ապահովումը։   Նա նշել է, որ բոլոր այդ հարցերի շուրջ հայկական ու ռուսական կողմերն ակտիվորեն աշխատում են և օգնություն են ցուցաբերում լոգիստիկ հարցերում, այդուհանդերձ, այդ հարցերի շուրջ դեռևս շատ անելիքներ կան։  ՀՀ փոխվարչապետը շեշտել է, որ առևտրաշրջանառության ծավալներն ավելացնելու ցանկությունն ու ներուժն անսահմանափակ են։   «Արտադրության և արտահանման աճի առումով մենք որևէ սահմանափակում չունենք։ Մենք միայն դա մեծացնելու ցանկություն ունենք»,-հավելել է Մհեր Գրիգորյանը։ 
15:30 - 20 հունիսի, 2025
Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքների համար. փոխվարչապետ
 |civilnet.am|

Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի շուրջ ճգնաժամի հետևանքների համար. փոխվարչապետ |civilnet.am|

civilnet.am: Հայաստանը մշակում է գործողությունների սցենարներ՝ Իրանի և Իսրայելի միջև սրվող լարվածության հնարավոր սոցիալական և տնտեսական հետևանքներին պատրաստ լինելու նպատակով։ Այս մասին հունիսի 18-ին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ «Խնդիրները բոլոր պոտենցիալ մոնիտորինգի տակ են ամենօրյա կտրվածքով։ Այո, և՛ փախստականների, և՛ լոգիստիկ, և՛ էներգետիկ խնդիրներ՝ չի կարելի բացառել այսօր։ Պետք է մշակել սցենարներ, որոնք X պահի կարող է պետք լինեն, բայց կարող է նաև պետք չլինեն»,- ասաց Գրիգորյանը՝ արձագանքելով պատգամավոր Զարուհի Բաթոյանի հարցին։ Բաթոյանը բարձրաձայնել էր, որ Իրանում պատերազմի սրման դեպքում Հայաստանը կարող է բախվել փախստականների հոսքի և սոցիալական բարդությունների։ Նա նաև ընդգծել էր նախապես համակարգված մոտեցման կարևորությունը՝ ներառյալ կացարանների, տեղահանվածների տեղափոխման և սոցիալական ապահովման հնարավոր խնդիրները։ Փոխվարչապետ Գրիգորյանը վստահեցրեց, որ թեման թողնված չէ ինքնահոսի. «Վստահեցնում եմ ձեզ, որ կոնսոլիդացված տարբեր գերատեսչությունների կազմով այդ հարցերը քննարկվում են։ Ուղղակի սցենարների մասով չէի ցանկանա հիմա դետալիզացնել, որովհետև կան նուրբ հարցեր, որոնց մասին կարիք չկա այս պահին խոսել»։ Նրա խոսքով՝ արդեն իսկ որոշ լոգիստիկ խնդիրներ ի հայտ են եկել, իսկ էներգետիկ կայունության հարցը նույնպես գտնվում է կառավարության ուշադրության կենտրոնում։ Ներկայում Հայաստանը պաշտոնապես որևէ արտակարգ ռեժիմ կամ սահմանային հսկողության փոփոխություն չի հայտարարել։ Սակայն կառավարության վերջին հայտարարությունները վկայում են, որ հնարավոր ճգնաժամային զարգացումների դեպքում կա գործողությունների նախապատրաստություն։
17:54 - 18 հունիսի, 2025
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Ռուսաստանի օրվա կապակցությամբ ՌԴ դեսպանության կողմից կազմակերպված միջոցառմանը:Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։ Փոխվարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՌԴ ազգային տոնի կապակցությամբ՝ մաղթելով ՌԴ գործընկերներին ամենայն բարիք, երջանկություն և առողջություն, իսկ Ռուսաստանի ժողովրդին և պետությանը՝ բարեկեցություն և բարգավաճում։ Փոխվարչապետը վստահություն է հայտնել, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև կառուցողական երկխոսությունը կշարունակի ակտիվորեն զարգանալ՝ նպաստելով երկու բարեկամ ժողովուրդների և երկրների միջև բազմակողմանի կապերի և համագործակցության ամրապնդմանը և ընդլայնմանը։«Հայաստանն ու Ռուսաստանը, կենտրոնանալով երկարաժամկետ փոխշահավետ համագործակցության վրա, նպատակ ունեն շարունակել բովանդակալի և կառուցողական երկխոսությունը քաղաքական, սոցիալ-տնտեսական, հումանիտար և այլ ոլորտներում»,- նշել է փոխվարչապետը: 
22:43 - 12 հունիսի, 2025
Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես պետական հանձնաժողովների համատեղ աշխատանքների շրջանակներում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակն արձագանքել է մամուլի հրապարակումներից մեկին։ «Hraparak.am կայքում ս.թ. հունիսի 10-ին հրապարակված «Հաջիևն ու Արմեն Գրիգորյանն արդեն գծել են սահմանը. ըստ նախագծի` հակառակորդին է հանձնվելու եւս 180 ք/կմ» խորագրով հոդվածում ներկայացված տեղեկատվությունն ամբողջապես սուտ է և չի համապատասխանում իրականությանը: Սահմանազատման գործընթացի վերաբերյալ բոլոր հարցերը քննարկվում են բացառապես Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի և Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության միջև պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ աշխատանքների շրջանակներում»,- հայտնել են փոխվարչապետի գրասենյակից։
22:29 - 10 հունիսի, 2025
Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Մհեր Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Միացյալ Թագավորության Ազգային տոնի առթիվ

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը մասնակցել է Միացյալ Թագավորության Ազգային տոնի՝ Չարլզ III թագավորի ծննդյան օրվա կապակցությամբ կազմակերպված միջոցառմանը: Փոխվարչապետը Հայաստանի Հանրապետության կառավարության անունից շնորհավորել է տոնի կապակցությամբ՝ մաղթելով Միացյալ Թագավորությանը շարունակական հաջողություններ, բարօրություն և բարգավաճում։ Մհեր Գրիգորյանն ընդգծել է վերջին տարիներին Հայաստանի և Միացյալ Թագավորության միջև հարաբերությունների զարգացումն ու խորացումը, ինչը երկկողմ փոխգործակցությունը բարձրացրել է նոր՝ Ռազմավարական երկխոսության մակարդակի: Փոխվարչապետը կարևորել է Միացյալ Թագավորության աջակցությունը ժողովրդավարական ինստիտուտների կայացման, համապարփակ բարեփոխումների և իրավունքի գերակայության ամրապնդման գործընթացներում։ Փոխվարչապետը բարձր է գնահատել նաև Միացյալ Թագավորության շարունակական աջակցությունը Հայաստանի կայուն զարգացմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ուղիների որոնմանը։ Մհեր Գրիգորյանը վստահություն է հայտնել, որ համատեղ ջանքերով երկու երկրները կշարունակեն հարստացնել և ընդլայնել հայ-բրիտանական համագործակցության օրակարգը՝ թե՛ երկկողմ, թե՛ բազմակողմ հարթակներում՝ ի շահ երկու երկրների ժողովուրդների։
21:22 - 10 հունիսի, 2025
Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետներ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը և հույս հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի-Ռուսաստան առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:
17:55 - 06 հունիսի, 2025
ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

ՀՀ փոխվարչապետը Եվրահանձնաժողովի պաշտոնյայի հետ քննարկել է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Եվրոպական հանձնաժողովի ընդլայնման և արևելյան հարևանության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավար Գերտ Յան Կուպմանի գլխավորած պատվիրակությանը։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ կառավարությունը։  Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են տարածաշրջանում ապաշրջափակմանը և կապակցվածության ավելացմանը վերաբերող, մասնավորապես՝ ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության իրականացման հետ կապված հարցեր։  Կողմերը կարևորել են Եվրոպական միության, Հարավային Կովկասի և ասիական տարածաշրջանների միջև տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և մալուխային կապերի ընդլայնման անհրաժեշտությունը:  Անդրադարձ է կատարվել նաև 2024 թվականին Բրյուսելում հայտարարված Դիմակայունության և աճի պլանի ներքո 2025-2027թթ. համար նախատեսվող միջոցառումներին։ 
15:56 - 13 մայիսի, 2025