Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները
17:55 - 06 հունիսի, 2025

Մհեր Գրիգորյանը և ՌԴ նահանգապետների պատվիրակությունը քննարկել են առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՌԴ Արխանգելսկի, Իրկուտսկի և Ռոստովի շրջանների, ինչպես նաև Կրասնոդարի և Ստավրոպոլի երկրամասերի նահանգապետներ Ալեքսանդր Ցիբուլսկիին, Իգոր Կոբզևին, Յուրի Սլյուսարին, Վենիամին Կոնդրատևին և Վլադիմիր Վլադիմիրովին, ովքեր Հայաստան էին ժամանել մասնակցելու հայ-ռուսական միջտարածաշրջանային 10-րդ հոբելյանական ֆորումին: Այս մասին տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից:

Փոխվարչապետը, ողջունելով հյուրերին, անդրադարձել է ապակենտրոնացված համագործակցության զարգացման կարևորությանը և հույս հայտնել, որ միջտարածաշրջանային ֆորումի շրջանակներում Հայաստանի մարզերի և Ռուսաստանի Դաշնության սուբյեկտների միջև ձեռք բերված պայմանավորվածությունները կունենան կոնկրետ բովանդակություն և կդառնան համատեղ նախագծերի իրականացման հիմք։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի-Ռուսաստան առևտրատնտեսական և զբոսաշրջության ոլորտներում հարաբերությունների զարգացման հեռանկարները:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել