Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի աշխատակիցները Հանրապետության որսահանդակներում փետրվարի 27-ից մարտի 13-ը իրականացրել են որսագողության դեմ պայքարի խստացված միջոցառումներ։
Արագածոտնի մարզի Նոր Արթիկ, Թաթուլ բնակավայրերի և Թալին քաղաքի հարակից տարածքներում արձանագրվել են ապօրինի որսորդության դեպքեր։
Գ.Հ.-ն «ԻԺ-155» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 60 թռչուն։
Գ.Ա.-ն «ԻԺ-18» որսորդական զենքով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 10 թռչուն։
Հ.Ա.-ն «ԻԺ-27» և «ԻԺ-18» տեսակի որսորդական զենքերով ապօրինի որսացել է «Տափաստանային արտույտ» տեսակի 20 թռչուն։
Դեպքերով հայտնաբերված որսորդական զենքերն ու ապօրինի որսված թռչուններն առգրավված են։ Կկիրառվեն պատասխանատվության միջոցներ։
Հիշեցում․ ապօրինի որսի ընթացքում օգտագործվող անձնական սեփականություն հանդիսացող զենքերն ու այլ միջոցները ԲԸՏՄ հայցապահանջով Դատարանի կողմից ենթակա են բռնագրավման։
comment.count (0)