Դավիթ Իշխանյան

Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել Արցախի ԱԽ հայտարարության տեքստին. Դավիթ Իշխանյան

Արցախի ԱԺ նախագահ Դավթ Իշխանյանը հայտարարել է, որ Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարության տեքստին Նիկոլ Փաշինյանը նախօրոք ծանոթ է եղել: «Երկրի» հարցին ի պատասխան` Արցախի ԱԺ նախագահ ՀՅԴ Բյուրոյի անդամ Դավիթ Իշխանյանը հետևյալ պարզաբանումն է ուղարկել. «Անտեղի շահարկումներից խուսափելու համար և բանսարկություններից ու հերյուրանքներից զերծ մնալու նպատակով ցանկանում եմ տեղեկացնել, որ Ադրբեջանի կողմից իրականացված սույն թվականի սեպտեմբերի 19-ին ռազմական գործողությունների առաջին իսկ պահից ՀՀ վարչապետը տեղյակ է եղել բոլոր գործընթացներից և զարգացումներից: Առավել դրան, զինադադարի գին հանդիսացող Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի հայտարարությունը քննարկման նյութ է եղել և հայտարարության տեքստային տարբերակին նախօրոք ծանոթ են եղել ՀՀ պատասխանատու շրջանակներ, այդ թվում` անձամբ ՀՀ վարչապետը: Ցավում եմ, որ ՀՀ-ում խորհրդարանական մեր գործընկերները, հավանաբար տեղյակ չլինելով այս մանրամասնություններին, փորձում են իրենց տեղեկացվածության պակասի հետևանքով մեղավորներ որոնել կամ մեղքեր բարդել այլ պատասխանատու անձանց վրա: Արցախի իրավիճակն ու ներկա պայմանները թույլ չեն տալիս մեզ ավելի մանրամասնություններ ներկայացնել: Հուսով ենք, որ հանձնառու ու պատասխանատու կեցվածքի ցուցաբերումը մեր գործընկերներին զերծ կպահի իրականության խեղաթյուրմամբ քաղաքական նեղ շրջանակների շահերը սպասարկելու գայթակղությունից»։
14:24 - 24 սեպտեմբերի, 2023
Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

Փաշինյանի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի ժամ առաջ. այդ ամենը հանուն ապագայի է, ոչ թե ընդդեմ ինչ-որ մեկի կամ իշխանության աթոռակռվի. Դավիթ Իշխանյան |tert.am|

tert.am: Յուրաքանչյուր առաջնորդ, երկրի ղեկավար պետք է շատ հստակ պատկերացնի քաղաքական, ռազմական զարգացումները, և, ընդհանրապես, գլոբալ առումով հնարավոր զարգացումները: Ցավոք, մենք դա չտեսանք ո՛չ Նիկոլ Փաշինյանի ուղիղ եթերների, ո՛չ վերջին օրերին իր հնչեցրած բացատրությունների, ինչ-որ տեղ՝ «իր մեղքի բաժնի» մասին խոսելիս: Այս մասին ասաց ԱՀ ԱԺ պատգամավոր Դավիթ Իշխանյանը: «Վարչապետը հստակ փաստում է, որ իր համար, քաղաքական իշխանության համար մարդը արժեք չէր: Եթե առաջնորդվեինք «մարդը արժեք է» սկզբունքով, կարող էինք շատ հարցերի պատասխան տալ և բավականին զարգացումներ կանխել, բայց այսօր ոչ միայն մարդկային կորուստների, այլև հողային կորուստների լուրջ գին ենք վճարել: Մենք պետք է հասկանայինք այդ գինը, առաջին իսկ պահից անցկացվեին քաղաքական լուրջ խորհրդատվություններ, արվեր ուժերի մոբիլիզացիա՝ բոլոր առումներով՝ քաղաքական, ռազմական, տնտեսական, ներազգային. այն ամենը, ինչին ականատես չենք եղել»,-ասաց Իշխանյանը: Վերջինիս կարծիքով՝ անկազմակերպվածության գերագույն աստիճան ենք ցույց տվել, որ երևի վերջին 30 տարվա ընթացքում, ըստ նրա, երբեք չենք ունեցել: «Նույնիսկ 90-ականների սկզբներին, երբ չունեինք պետական միավորներ, կազմավորված ատրիբուտներ, այս կարգի անկազմակերպվածության աստիճան չենք ունեցել»,-նշեց նա: Դիտարկմանը, թե պնդումներ կան, որ կնքվել է կապիտուլյացիոն համաձայնագիր, Իշխանյանն արձագանքեց, թե շատ տրամաբանական է այդպիսի բնորոշումը: «Փաշինյանի հրաժարականը կարող է որոշակի լույս փռել մեր ապագայի վրա: Սա ասում եմ ոչ թե որպես ՀՅԴ կառույցի պատասխանատու, այլ երկրի քաղաքացի, և շատ լավ հասկանալով նաև քաղաքական գործընթացները՝ ունեմ նաև իմ անձնական տեսակետը, որ վարչապետի հրաժարականն ու իր թիմի գիտակցումը՝ այդ հրաժարականն ընդունելու, պետք է լինի օր և ժամ առաջ, որ կարողանանք նոր լույս բացել մեր ժողովրդի համար»,-ասաց նա: Դիտարկմանը, թե վարչապետն ընդգծում է, որ սա ոչ թե համաձայնագիր, այլ համատեղ հայտարարություն է, և հարցին՝ ի վերջո, արդյո՞ք այն իրավական ուժի ունի, ԱՀ ԱԺ պատգամավորն արձագանքեց. «Ես կարծում եմ, որ դրանում իրավական ուժ չկա, և վարչապետի ստորագրած հայտարարության փաստաթուղթն իրավական հիմքեր չունի: Իրավական հիմքեր ստեղծելու համար այդ փաստաթուղթը պետք է խորհրդարանով և համապատասխան կառույցներով անցներ: Սա հարցի մի կողմն է, բայց արդեն փաստ է, ռուս խաղաղապահներն հասել են Արցախ, և արդեն իսկ իրենք իրենց հենակետերն են տեղակայում»,-ասաց Իշխանյանը: Շարունակությունը՝ tert.am-ում
17:42 - 14 նոյեմբերի, 2020
Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

Արցախի նախագահի 14 թեկնածուները և նրանց ունեցվածքը |civilnet.am|

civilnet.am: Մարտի 31-ին կայանալիք Արցախի նախագահական (միաժամանակ՝ խորհրդարանական) ընտրություններում գրանցված 14 թեկնածուները սահմանված կարգով Կենտրոնական ընտրական հանձնաժողով են ներկայացրել գույքի և եկամուտների մասին հայտարարագրեր: Քրիստին Բալայանը քվեաթերթիկում թիվ 1-ն է: Հայաստանի և Արցախի պատմության մեջ նա առաջին կին թեկնածուն է, որը հայտարարեց և որպես թեկնածու մասնակցում է նախագահական ընտրություններին: 41-ամյա Քրիստինը ծնվել է Բաքվում, ամուսնացած է, չի աշխատում: Ստեփանակերտում ունի 59 քառակուսի մետր տարածքով բնակարան, ինչպես նաև՝ 100 հազար դրամ և 200-ական դոլար ու եվրո գումար խնայողություն:  Նախագահի թեկնածուներից ևս մեկը կին է՝ Բելլա Լալայանը: Քվեաթերթիկում նա 5-րդն է: 52-ամյա Լալայանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնալուծված է, չի աշխատում: Ունի 40 քառակուսի մետր ոչ բնակելի տարածք, 1 450 քառակուսի մետր հողատարածք, 2004թ․ արտադրության Toyota Rav4 մակնիշի ավտոմեքենա: Արցախի հերոս Վիտալի Բալասանյանը քվեաթերթիկում 2-րդն է: Նախորդ՝ 2012թ. նախագահական ընտրություններում, նա ստացել է քվեների մոտ մեկ երրորդը և զբաղեցրել երկրորդ տեղը գործող նախագահ Բակո Սահակյանից հետո: 61-ամյա Բալասանյանը բնակվում է Ասկերան քաղաքում, ամուսնացած է, չի աշխատում: Նա Ասկերանում 540 մետր տարածքով տան համասեփականատեր է, ունի 2 միլիոն դրամ խնայողություն: Սերգեյ Ամիրյանը քվեաթերթիկում 3-րդն է: 42-ամյա Ամիրյանը բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ստեփանակերտում ունի կիսակառույց, 257 քառակուսի մետր տարածքով առանձնատուն, 2005թ․ արտադրության ՎԱԶ 21010 մակնիշի ավտոմեքենա, 10 միլիոն դրամ խնայողություն: Արցախի Պահպանողական կուսակցության հիմնադիր, Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, 46-ամյա Դավիթ Բաբայանը քվեաթերթիկում 4-րդն է: Բնակվում է Ստեփանակերտում, երկու երեխաների հայր է: Ունի 63 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 92 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, որպես համասեփականատեր, երկու հողամաս Ստեփանակերտում՝ համապատասխանաբար 60 և 328 քառակուսի մետր, 48 քառակուսի մետր տարածքով բնակարան Երևանում, 75,5 քառակուսի մետր տարածքով նկուղային տարածք Ստեփանակերտում: Որպես ավանդ Արցախբանկում ունի 18,3 միլիոն դրամ և 4 000 դոլար ավանդ Ամերիաբանկում:  Նախկին վարչապետ, «Ազատ Հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանը քվեաթերթիկում 6-րդն է: 46-ամյա Հարությունյանը ամուսնացած է, ունի 68 քառակուսի մետր տարածքով բնակարան, 68,5 քառակուսի մետր տարածքով արտադրամաս, 48,5 քառակուսի մետր տարածքով գրասենյակ, 120 քառակուսի մետր տարածքով հողամաս, բոլորը՝ Ստեփանակերտում, 136 քառակուսի մետր տարածքով վարձակալված հող Ուղտասար համայնքում և 30 հեկտար վարձակալված հող Վարդաձոր համայնքում: Հարությունյանը ունի 2013թ․ արտադրության Nisan Leaf մակնիշի ավտոմեքենա, 96 միլիոն դրամ խնայողություն: Գյուղատնտեսությունից որպես եկամուտ նա ստացել է մոտ 45 միլիոն դրամ:  Արցախի ԱԺ պատգամավոր, «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը քվեաթերթիկում 7-րդն է: Ծնվել է Իջևանում, գրանցված է և բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: 35-ամյա Խանումյանը 61 քառակուսի մետր տարածքով բնակարանի համասեփականատեր է Ստեփանակերտում, ունի 200 հազար դրամ խնայողություն:  ՀՅԴ-ն ներկայացնող Դավիթ Իշխանյանը քվեաթերթիկում 8-րդն է: 51-ամյա Իշխանյանը ԱԺ պատգամավոր է, բնակվում է Ստեփանակերտում, ամուսնացած է: Ունի 152 քառակուսի մետր տարածքով սեփական տուն և 1 200 քառակուսի մետր հողամաս Մարտունու Աշան գյուղում, 172 քառակուսի մետր տարածքով բնակարան, կես հեկտար հող, 33 քառակուսի մետր տարածքով ավտոտնակ Ստեփանակերտում, համատեղ սեփականությամբ 3,5 հեկտար հող Աշան գյուղում և 1,8 հեկտար սեփական հողամաս Ստեփանակերտում, 180 քառակուսի մետր տարածքով անասնաֆերմա Աշանում, 2000թ․ արտադրության Honda-CRV ավտոմեքենա, 1992թ․ արտադրության Нива-ВА32121 ավտոմեքենա: Ունի 5 միլիոն դրամ և 8 000 դոլար խնայողություն:  «Միացյալ Հայաստան» կուսակցության ղեկավար, Հադրութ ալրաղաց ՍՊԸ-ի տնօրեն, 51-ամյա Վահան Բադասյանը քվեաթերթիկում 9-րդն է: Ունի բնակարան Հադրութում՝ 140 քառակուսի մետր և 200 քառակուսի մետր հողամաս, բնակարան Խանձաձոր գյուղում՝ 120 քառակուսի մետր և 1500 քառակուսի մետր հողամաս, Հադրութի շրջանում ալրաղաց՝ 2 800 քառակուսի մետր տարածքով և 1,5 հեկտար հող: Բադասյանը ունի 2004 և 2006 թվականների արտադրության երկու Տոյոտա, 1999թ. բեռնատար Ֆորդ, 1989թ. Կամազ-քարշակ, 43 միլիոն դրամ արժողությամբ հատիկահնձիչ կոմբայն, ալրաղացի սարքավորումներ, հացաթխման սարքեր, տրակտորներ, գործարարությունից ստացել է 25 միլիոն դրամ շահույթ, ինչպես նաև ունի 4,8 միլիոն դրամ խնայողություն:  Արտգործնախարար Մասիս Մայիլյանը 2007թ. մասնակցել է նախագահական ընտրություններին, ստացել քվեների մոտ 12 տոկոսը, զբաղեցրել երկրորդ հորիզոնականը գործող նախագահ Բակո Սահակյանից հետ: 52-ամյա Մայիլյանը քվեաթերթիկում 10-րդն է: Ամուսնացած է, ունի 130 քառակուսի մետր տարածքով բնակարան և 1 150 քառակուսի մետր հողամաս Ստեփանակերտում, 1977թ. արտադրության ՈՒԱԶ 469 B և 2004թ․ արտադրության «Տոյոտա Պրադո» մակնիշի ավտոմեքենա, ինչպես նաև՝ 9 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի նախագահ, 54-ամյա Աշոտ Ղուլյանը քվեաթերթիկում 11-րդն է: Ամուսնացած է, ունի 76 քառակուսի մետր տարածքով համատեղ սեփականությամբ բնակարան Ստեփանակերտում և շուրջ 1,1 միլիոն դրամ խնայողություն:  Ազգային ժողովի անկախ պատգամավոր, 58-ամյա Ռուսլան Իսրայելյանը քվեաթերթիկում 12-րդն է: Ամուսնացած է, ունի 256 քառակուսի մետր տարածքով բնակարան Ստեփանակերտում, 250 քառակուսի մետր տարածքով առևտրի սրահ, ավտոտնակ և ավտոկայանատեղ, 4 միավոր հողամաս Ստեփանակերտում, 2013 թվականի արտադրության Մերսեդես ավտոմեքենա, 100 տոկոսանոց բաժնետեր է երեք ընկերություններում և մեկ այլ ընկերությունում՝ 20 տոկոս: Ունի 35 միլիոն դրամ, 20 հազար դոլար և 200 հազար ռուսական ռուբլի խնայողություն: Վեց տարբեր ընկերություններից ստացել է շուրջ 66 միլիոն դրամ եկամուտ: Շարունակությունը՝ civilnet.am-ում
14:43 - 09 մարտի, 2020