Դմիտրի Պեսկով

Դմիտրի Սերգեւիչ Պեսկով, 2012 թվականից ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի մամուլի քարտուղար:

Ծնվել է 1967 թվականի հոկտեմբերի 17-ին Մոսկվայում, ուսանող, հետագայում ռուս դիվանագետ Սերգեյ Պեսկովի (1948-2014) ընտանիքում:

1989 թվականին Պեսկովն ավարտել է Լոմոնոսովի անվան Մոսկվայի պետական համալսարանի Ասիայի եւ Աֆրիկայի երկրների ինստիտուտը՝ «արեւելագետ-պատմաբան» եւ «թարգմանիչ» մասնագիտություններով:

1989 թվականին աշխատել է ԽՍՀՄ Արտաքին գործերի նախարարությունում:

1990-ից 1994 թվականներին եղել է հերթապահ ռեֆերենտ, կցորդ, ԽՍՀՄ-ի երրորդ, ապա Թուրքիայում ՌԴ-ի դեսպանատան քարտուղար: 1994-ից 1996 թվականներին աշխատել է Ռուսաստանի Արտաքին գործերի նախարարության կենտրոնական ապարատում: 1996-ից 2000 թվականներին Թուրքիայում ռուսական դեսպանության երկրորդ, ապա առաջին քարտուղար:

2003 թվականին ղեկավարել է Սանկտ Պետերբուրգի 300 ամյակին նվիրված տոնակատարությունը:

2004 թվականի ապրիլի 9-ին նշանակվել է Ալեքսեյ Գրոմովի առաջին քարտուղար (որն այդ ժամանակ ՌԴ աշխատակազմի մամլո խոսնակն էր): 

2008 թվականի փետրվարին նշանակվել է «Միր (հեռուստառադիոընկերության)» տնօրեն:

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով
 |factor.am|

Մակրոնի ելույթը ցույց տվեց, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի մասին. Պեսկով |factor.am|

factor.am: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ելույթը չափազանց հակասական էր, այն ցույց տվեց, որ Փարիզն ավելի շատ պատերազմի մասին է մտածում, քան խաղաղության։ ՏԱՍՍ-ի հարցին ի պատասխան՝ այս մասին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Ելույթն առճակատման էր տանում։ Այն դժվար թե կարելի է ընկալել որպես խաղաղության մասին մտածող պետության ղեկավարի ելույթ: Ասվածից կարելի է եզրակացնել, որ Ֆրանսիան ավելի շատ մտածում է պատերազմի, պատերազմը շարունակելու մասին»,- ասել է Պեսկովը։ Բացի այդ, նա նշել է, թե ռուսական սպառնալիքի մասին Մակրոնի ելույթը բազմաթիվ անճշտություններ է պարունակում, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի ընդլայնվող ռազմական ներուժի գործոնը չնշելը։ «Նախագահի հանդեպ ունեցած ամբողջ հարգանքով հանդերձ՝ կարելի է ասել, որ դիվանագիտական ​​առումով այնտեղ շատ անճշտություններ կան։ Այստեղ ասվում է, որ Ռուսաստանը դարձել է գրեթե թշնամի, Ֆրանսիայի հակառակորդը, բայց ոչինչ չի ասվում այն ​​մասին, թե ինչպես է ՆԱՏՕ-ի ռազմական կառույցն անընդհատ սողոսկել, նույնիսկ թռիչքներով առաջ շարժվել դեպի ռուսական սահմանները»,- ասել է Կրեմլի խոսնակը՝ Ֆրանսիայի ղեկավարի ելույթն անվանելով «ծայրահեղ առճակատման տանող»։ Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուրում։ 
20:06 - 06 մարտի, 2025
Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով
 |news.am|

Կիեւին օգնությունը դադարեցնելու ԱՄՆ որոշումը խաղաղ գործընթացի կմղի. Պեսկով |news.am|

news.am: Եթե ​​ԱՄՆ-ը իսկապես որոշել է դադարեցնել ռազմական օգնությունն Ուկրաինային, ապա դա կարող է խրախուսել Կիեւի ռեժիմին շարժվել դեպի խաղաղ գործընթաց: Այս մասին ճեպազրույցում հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ նշելով, որ մանրամասները դեռ պետք է պարզվեն, փոխանցել է ՏԱՍՍ-ը։ Մարտի 3-ին Reuters գորակալությունը, հղում կատարելով Սպիտակ տան ներկայացուցչին, հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը կարգադրել է դադարեցնել Կիեւին ռազմական օգնության բոլոր մատակարարումները։ Այս հրամանն ուժի մեջ է մտել երեքշաբթի գիշեր։ Պենտագոնի ներկայացուցիչը ՏԱՍՍ-ին հայտնել է նաեւ, որ ԱՄՆ զինված ուժերը դադարեցրել են ռազմական օգնության մատակարարումն Ուկրաինա։ Նրա խոսքով՝ դա վերաբերում է ԱՄՆ ողջ ռազմական տեխնիկային, որը ներկայում գտնվում է Ուկրաինայում, այդ թվում՝ ինքնաթիռներով ու նավերով տեղափոխվող կամ Լեհաստանի տարանցիկ գոտիներում առաքման սպասող զենքերին։ «Անշուշտ, դեռ պետք է իմանալ մանրամասները, բայց եթե դա համապատասխանում է իրականությանը, ապա դա որոշում է, որն իսկապես կարող է մղել Կիեւի ռեժիմին խաղաղ գործընթացի»,- ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
14:09 - 04 մարտի, 2025
Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

Մոսկվայի վերահսկողության տակ անցած տարածքները ՌԴ-ի անբաժանելի մասն են. Պեսկով |armenpress.am|

armenpress.am:  Մոսկվան գտնում է, որ Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետությունները, Զապորոժիեի և Խերսոնի շրջանները, որոնք ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում անցել են Մոսկվայի վերահսկողության տակ, Ռուսաստանի անբաժանելի մասն են։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ հավելելով, որ դա անվիճելի փաստ է, որը չի քննարկվում։ «Այն տարածքները, որոնք դարձել են Ռուսաստանի Դաշնության սուբյեկտներ, որոնք ամրագրված են մեր երկրի սահմանադրության մեջ, մեր երկրի՝ Ռուսաստանի անբաժանելի մասն են: Դա բացարձակապես անվիճելի փաստ է, չքննարկվող  փաստ», - Կրեմլի ներկայացուցչի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը: Նա նաև հավելել է, որ Ուկրաինայում իրադրության կարգավորման հարցում ոչ ոք հեշտ և արագ լուծումներ չի սպասում:  «Ոչ ոք չի ակնկալում, որ լուծումները կլինեն հեշտ և արագ: Մեր օրակարգում առկա խնդիրը չափազանց բարդ է և բարձիթողի վիճակում է», - ասել է Կրեմլի ներկայացուցիչը: Այսպես է նա  պատասխանել ՏԱՍՍ-ի այն հարցին, թե Կրեմլում Վաշինգտոնի խոհեմության հույս ունե՞ն արդյոք Ուկրաինայի հարցով բանակցային գործընթացում և ակնկալո՞ւմ են արդյոք, որ Վաշինգտոնը պատրաստ է լսել և ընդունել Ռուսաստանի համար սկզբունքային կետերը։
15:58 - 27 փետրվարի, 2025
Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը
 |civilnet.am|

Պեսկովը «կեղծիք» է անվանել Չեռնոբիլին հարվածելու լուրերը |civilnet.am|

civilnet.am: ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «հերթական կեղծիք» է անվանել ուկրաինական կողմի մեղադրանքները, թե իբր ռուսական անօդաչու թռչող սարքը գիշերը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված էներգաբլոկին և վնասել պաշտպանիչ սարկոֆագը։ Այս մասին խոսնակն ասել է լրագրողների հետ ճեպազրույցում։ «Ամենայն հավանականությամբ, խոսքը հերթական սադրանքի, կեղծիքի մասին է, դա հենց այն է, ինչ սիրում է անել Կիևի ռեժիմը»,- ասել է Պեսկովը։ Այսօր Ուկրաինայի նախագահը հայտարարել էր, որ ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը։ Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ սարկոֆագը վնասվել է։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։ «Ուկրաինան այդ սարկոֆագը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։
14:55 - 14 փետրվարի, 2025
Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները
 |azatutyun.am|

Պեսկով. Պուտինն ու Թրամփը հանձնարարել են անհապաղ սկսել հանդիպման կազմակերպման աշխատանքները |azatutyun.am|

azatutyun.am: Երեկ կայացած հեռախոսազրույցի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և նրա ամերիկացի գործընկեր Դոնալդ Թրամփը պայմանավորվել են իրենց օգնականներին հանձնարարել անհապաղ սկսել երկու երկրների ղեկավարների հանդիպման նախապատրաստությունը: «Պետությունների ղեկավարները հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են, որ իրենք կշարունակեն շփումները, կկենտրոնանան առանձին հանդիպման վրա, ինչպես նաև պայմանավորվեցին, որ օգնականներին անհապաղ հանձնարարականներ կտրվեն, որպեսզի նրանք սկսեն համապատասխան աշխատանքը», - ճեպազրույցում ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլից հայտնել են նաև, երկու երկրների առաջնորդների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում պատժամիջոցների մասին քննարկում չի եղել։ Դիմտրի Պեսկովը հավելել է, որ Ռուսաստանն արդեն սկսել է խումբ ստեղծել՝ ԱՄՆ-ի հետ բանակցություններ համար, այդ թվում՝ քննարկելու Ուկրաինայում ստեղծված իրավիճակը: Նա նշել էլ, որ կազմի վերաբերյալ որոշման մասին կհայտարարվի ավելի ուշ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին Ռուսաստանի պաշտոնակցի հետ զրույցից հետո ընդգծել էր, որ ինքը և Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են բանակցություններ» սկսել ուկրաինական պատերազմի ավարտի շուրջ և շատ սերտորեն կաշխատեն միասին:
14:29 - 13 փետրվարի, 2025
Ռուսաստանը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշումը |armenpress.am|

Ռուսաստանը Հայաստանի սուվերեն իրավունքն է համարում ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու որոշումը |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը մեկնաբանել է Հայաստանի խորհրդարանի կողմից Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին նախագծին հավանություն տալու փաստը։ Ինչպես հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը, Պեսկովն ասել է, որ դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։  «Դա Հայաստանի սուվերեն իրավունքն է։ Իհարկե, հարկավոր է, որպեսզի իրենք հայերը և մնացած բոլորը հասկանան, թե դա որքանով է փոխադարձ ցանկություն, ինչպես են դրան վերաբերվում եվրոպացիները։ Ինչպես երևում է, Հայաստանում կան քաղաքական գործիչներ, որոնք կարծում են, որ դեպի ԵՄ կողմնորոշումը հավելյալ դիվիդենտներ կտա երկրի և ժողովրդի շահերի առումով՝ հստակություն չունենալով, թե արդյոք Եվրամիությունը հետաքրքրված է դրանով»,- ասել է Պեսկովը։ ՌԴ նախագահի մամուլի քարտուղարը նաև նշել է, որ Հայաստանը շարունակում է դիվիդենտներ ստանալ ԵԱՏՄ-ին անդամակցությունից, և այդ դիվիդենտներն ակնհայտ են։  Հայաստանի խորհրդարանը փետրվարի 12-ին առաջին ընթերցմամբ ընդունել է Եվրամիությանն անդամակցելու գործընթաց սկսելու մասին օրինագիծը։ Օրինագծին կողմ է քվեարկել 63 պատգամավոր, դեմ՝ 7-ը։ Կողմ են քվեարկել իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները, ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը դեմ է քվեարկել, իսկ «Հայաստան» խմբակցությունը չի մասնակցել քվեարկությանը։ 
14:46 - 12 փետրվարի, 2025
Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով
 |1lurer.am|

Պուտինը պատրաստ է հանդիպելու Թրամփի հետ՝ առանց որևէ նախապայմանի. Պեսկով |1lurer.am|

1lurer.am: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պատրաստ է առանց որևէ նախապայմանի հանդիպելու ԱՄՆ նոր նախագահ Դոնալդ Թրամփի հետ՝ հայտարարել է Դմիտրի Պեսկովը: ՌԴ նախագահի մամուլի քարտուղարի խոսքով՝ նման շփումների կազմակերպման համար ցանկություն և քաղաքական կամք են պահանջվում Վաշինգտոնից: «Նախագահ Պուտինը բազմիցս հայտարարել է օտարերկրյա ղեկավարների, այդ թվում՝ Դոնալդ Թրամփի հետ շփումների համար բաց լինելու մասին: Դրա համար ոչ մի պայման չի պահանջվում։ Անհրաժեշտ են երկխոսություն վարելու և առկա խնդիրները երկխոսության միջոցով լուծելու երկուստեք ցանկություն և քաղաքական կամք»,- ասել է Կրեմլի խոսնակը։ Ավելի վաղ ԱՄՆ ընտրված նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ցանկություն է հայտնել հանդիպել իր հետ. ըստ նրա՝ կողմերը նման հանդիպման համար նախապատրաստական աշխատանքներ են տանում:
15:21 - 10 հունվարի, 2025
Մոսկվան կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ
 |factor.am|

Մոսկվան կշարունակի զարգացնել հարաբերությունները Հայաստանի և Ադրբեջանի հետ |factor.am|

factor.am: Մոսկվան շահագրգռված է Կովկասում խաղաղությամբ, կայունությամբ և անվտանգությամբ ու կշարունակի զարգացնել հարաբերությունները Բաքվի ու Երևանի հետ։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով տարածաշրջանում լարվածության սրման համար Ադրբեջանի և Հայաստանի կողմից միմյանց հասցեին հնչող մեղադրանքների մասին հարցը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա նշել է, որ Հարավային Կովկասը Ռուսաստանի համար հեռավոր տարաշրջան չէ։ «Եվ մենք ցանկանում ենք խաղաղություն, կայունություն, կանխատեսելիություն, փոխադարձ վստահության և անվտանգության մթնոլորտ Կովկասում: Մենք ունենք լավ հարաբերություններ և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի հետ։ Մենք փայփայում ենք այդ հարաբերությունները և մտադիր ենք անել այն ամենը, ինչ կախված է մեզանից՝ այդ հարաբերություններն է՛լ ավելի զարգացնելու համար»,- ասել է Պեսկովը։ Հարցին, թե ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վերջերս շփումներ ունեցե՞լ է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, Պեսկովը պատասխանել է, որ «այս օրերին շփումներ չեն եղել։ 
15:17 - 09 հունվարի, 2025
Եվրաինտեգրման որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|

Եվրաինտեգրման որոշումը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է․ Դմիտրի Պեսկով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովի դիտարկմամբ՝ Եվրոպական միությանն անդամակցելը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան իրավունքն է։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ՌԴ նախագահի խոսնակը հայտարարությունը լրագրողների հետ ճեպազրույցից։  Պեսկովն, այդուհանդերձ, վստահություն է հայտնել, որ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) մասնակցությունը շահավետ է Հայաստանի համար։  «Իհարկե, դա (խմբ․ ԵՄ-ին անդամակցելը) Հայաստանի ինքնիշխան իրավունք է, բայց մենք հաստատ գիտենք, որ ԵԱՏՄ-ին անդամակցությունը ձեռնտու է Հայաստանին»,- ասել է Դմիտրի Պեսկովը։ Նրա կարծիքով՝ ԵԱՏՄ-ին մասնակցությունից շահում է ոչ միայն Հայաստանը՝ որպես պետություն, այլ նաև Հայաստանի ժողովրդը. «Հայաստանի տնտեսական աճի տեմպերը՝ կապված միությանը մասնակցելու հետ, չափվում են տոկոսներով»։ Նա նաև հավելել է, որ Եվրամիությունն ինքնուրույն է նախաձեռնում միությանն անդամակցելու գործընթացները, ուստի պետք է սպասել Բրյուսելի արձագանքին Հայաստանի՝ ԵՄ-ին միանալու նախաձեռնությանը։   «Մենք գիտենք, որ Եվրամիությունն է նախաձեռնում անդամակցության գործընթացները: Այստեղ մենք պետք է հասկանանք, թե ինչ դիրքորոշում ունի Եվրամիությունն այս հարցում», - նկատել է Կրեմլի խոսնակը։ ՌԴ նախագահի խոսնակը նաև կարծիք է հայտնել, որ դժվար թե Հայաստանը կարողանա միաժամանակ լինել ինչպես Եվրամիությունում, այնպես էլ Եվրասիական տնտեսական միությունում։   «Երկու տարբեր կազմակերպությունների անդամ լինելը, հիպոթետիկ ասած, ուղղակի անհնար է: Այստեղ կա մեկ մաքսային տարածք, այստեղ կա ապրանքների և ծառայությունների, մարդկանց և կապիտալի ազատ տեղաշարժի մեկ գոտի, կան տարբեր նորմեր»,-ընդգծել է Պեսկովը։  Պեսկովի խոսքով՝ դեռևս դժվար է գնահատել ԵՄ-ին Հայաստանի հնարավոր անդամակցության նշանակությունը։   «Դա կախված է նրանից, թե ինչ կընդգծի հայկական կողմը», - նշել է Պեսկովը՝ գնահատելով Եվրասիական տնտեսական միության մասնակից երկրների և Հայաստանի հետագա հարաբերությունների հեռանկարները։ Ավելի վաղ Հայաստանի կառավարությունը դրական դիրքորոշում է հայտնել «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցության գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որը ներկայացրել է «Եվրաքվե» նախաձեռնությունը։ Կառավարությունում հավանության արժանանալուց հետո նախագիծն ուղարկվել է խորհրդարանի քննարկմանը։ 
15:13 - 09 հունվարի, 2025
Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին, սակայն Հայաստանը շարունակում է շատ կարևոր մասնակից լինել և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում. Պեսկով |tert.am|

tert.am: Հայաստանի աշխատանքն ԱՊՀ-ում երկուստեք շահավետ է. դա օգուտ է տալիս և՛ երկրին, և՛ ԱՊՀ-ին. այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ԱՊՀ-ում Երևանի դերի մասին հարցին, գրում է ՏԱՍՍ-ը: «Մեր հայ գործընկերները չեն մասնակցում ՀԱՊԿ-ին,  նրանք դադարեցրել են մասնակցությունը: Այնուհանդերձ, Հայաստանը դեռևս շատ կարևոր մասնակից է և՛ ԵԱՏՄ-ում, և՛ ԱՊՀ-ում:  Այս մասնակցությունից և՛ Հայաստանը, և՛ հայ ժողովուրդը մեծ դիվիդենտներ են ստանում։ Այնպես որ, սա երկկողմանի ճանապարհ է. դրանում շահագրգռված են և՛ ԱՊՀ-ն, և՛ մեր հայ ընկերները»,- պարզաբանել է Կրեմլի ներկայացուցիչը։Պեսկովը նաև ասել էր, որ Կրեմլում ակնկալում են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դեկտեմբերի 26-ին տեսակապով կմասնակցի Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին: Առավոտյան Փաշինյանը հայտնել էր, որ քովիդի ախտորոշման պատճառով չի մասնակցի այսօր Սանկտ Պետերբուրգում կայանալիք ԱՊՀ երկների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին, իսկ ԵԱՏՄ բարձրագույն տնտեսական խորհրդի նիստին մասնակցել-չմասնակցելու վերաբերյալ որոշում կկայացնի մինչև օրվա վերջ:
15:49 - 25 դեկտեմբերի, 2024