ԱԳՆ

ԱԳՆ-ն ՀՀ արտաքին քաղաքական գերատեսչությունն է։ Հիմնադրվել է 1918թ.-ին։ Նախարարությունը մշակում եւ իրականացնում է ՀՀ կառավարության արտաքին քաղաքականությունը: Նախարարության ստեղծումը, վերակազմակերպումը եւ գործունեության դադարեցումը կարգավորվում է օրենքով: Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը գործում է ՀՀ Սահմանադրության, «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին», «Դիվանագիտական ծառայության մասին» եւ այլ օրենքների հիման վրա: Արտաքին գործերի նախարարության աշխատանքներն ուղղված են Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ամրապնդմանը, զարգացման արտաքին բարենպաստ պայմանների ապահովմանը, միջազգային կազմակերպություններում եւ միջազգային գործընթացներում ներգրավվածության խորացմանը, բարեկամ եւ գործընկեր երկրների հետ համագործակցության առավել ամրապնդմանը:

Արտաքին գործերի նախարարը Արա Այվազյանն է։ Տեղակալներն են Արմեն Ղեւոնդյանը, Արտակ Ապիտոնյանը, Գագիկ Ղալաչյանը, Ավետ Ադոնցը

Արտգործնախարարը հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարին

Արտգործնախարարը հանդիպել է Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության գործադիր քարտուղարին

Արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ փետրվարի 10-ին աշխատանքային այցով Ավստրիայի Հանրապետությունում գտնվող ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը Վիեննայում հանդիպեց Միջուկային զենքի փորձարկման համապարփակ արգելման պայմանագրի կազմակերպության Գործադիր քարտուղար Լասինա Զերբոյի հետ։  Զրուցակիցներն անդրադարձան Կազմակերպության գործունեությանը, նրա առջև ծառացած մարտահրավերներին ու դրանց հասցեագրման ուղղությամբ միջազգային հանրության կողմից ձեռնարկվող քայլերին։ Այս համատեքստում կողմերն ընդգծեցին գիտության, մասնավորապես՝ նորարարության և տեղեկատվական տեխնոլոգիաների ներուժի կիրառման ուղղությամբ քայլերի ձեռնարկումը՝ այդ թվում ոլորտային փորձագետների առավել լայն ներգրավման միջոցով:  Նախարար Մնացականյանը վերահաստատեց ՀՀ հանձնառությունը միջուկային զենքի զինաթափման ու չտարածման նպատակներին և նշեց, որ Հայաստանը, 2006թ․ վավերացնելով Միջուկային զենքի փորձարկման արգելման պայմանագիրը, մշտապես հանդես է գալիս Պայմանագրի՝ բոլոր պետությունների կողմից վավերացման օգտին։  Կազմակերպության հետ աշխատանքներում արձանագրված արդյունքների և համագործակցության ընդլայնման հեռանկարների շուրջ քննարկման համատեքստում նախարար Մնացականյանը և  Գործադիր քարտուղար Զերբոն բարձր գնահատեցին հայ փորձագետների ակտիվ ներգրավվածությունը Կազմակերպության նախապատրաստական հանձնաժողովի հետ աշխատանքներում: Երկուստեք կարևորվեց միջուկային անվտանգության ամրապնդումն  ազգային և միջազգային մակարդակներում` միջազգային իրավական փաստաթղթերի վավերացման և իրականացման, ինչպես նաև ազգային օրենսդրության հաստատման միջոցով: Այս առնչությամբ Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը բարձր գնահատեց Կազմակերպության «Գառնի» սեյսմիկ կայանի գործունեությունը Հայաստանում, ինչպես նաև Հայաստանի Սեյսմիկ պաշտպանության գործակալությանը տրամադրվող տեխնիկական աջակցությունը՝ ուղղված Ազգային տվյալների կենտրոնի կարողությունների զարգացմանը։ 
15:25 - 10 փետրվարի, 2020
Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը․ Աննա Նաղդալյան

Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը․ Աննա Նաղդալյան

Արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է, որ փետրվարի 5-ին Սլովենիան ավարտին է հասցրել ՀՀ—ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը։ Ամբողջական գրառումը ներկայացնում ենք ստորև․ «2020թ. փետրվարի 5-ին Սլովենիան հայտնել է Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը ՀԸԳՀ վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ։ Այս պահի դրությամբ Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն ավարտին հասցնելու վերաբերյալ Եվրոպական խորհրդի և ԵՄ խորհրդի Գլխավոր քարտուղարությանը տեղեկացրել են ԵՄ անդամ երկրներից 20-ը՝ Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Բուլղարիան, Լեհաստանը, Լյուքսեմբուրգը, Դանիան, Մալթան, Ռումինիան, Միացյալ Թագավորությունը, Ֆինլանդիան, Հունգարիան, Սլովակիան, Չեխիան, Կիպրոսը, Գերմանիան, Իռլանդիան, Խորվաթիան, Շվեդիան և Սլովենիան: Բելգիան և Ֆրանսիան ևս ավարտին են հասցրել Համաձայնագրի վավերացման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերը, սակայն դեռևս չեն տեղեկացրել այդ մասին ԵՄ Գլխավոր քարտուղարությանը: Նիդերլանդները խորհրդարանի մակարդակով ևս վավերացրել է ՀԸԳՀ-ն, սակայն վերջնական վավերացման համար վավերագիրը պետք է ստորագրվի թագավորի կողմից»։
13:59 - 08 փետրվարի, 2020
Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների գործընթացը

Զոհրաբ Մնացականյանը ԵՄ դեսպաններին ներկայացրել է ՀՀ-ում բարեփոխումների գործընթացը

Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանն ավանդական հանդիպում է ունեցել Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավարի և Եվրոպական միության անդամ երկրների Հայաստանում հավատարմագրված դեսպանների հետ: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Զրուցակիցները մտքեր են փոխանակել գլոբալ և տարածաշրջանային զարգացումների համատեքստում արդի մարտահրավերների և դրանց հասցեագրմանն ուղղված հարցերի շուրջ: Հայաստան-ԵՄ գործընկերության համատեքստում անդրադարձ է կատարվել Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կիրարկման գործընթացին: ՀՀ կառավարության զարգացման օրակարգին ԵՄ աջակցության շարունակականության համատեքստում ԱԳ նախարարը ԵՄ գործընկերներին ներկայացրել է երկրում իրականացվող լայնամասշտաբ բարեփոխումների գործընթացն՝ ուղղված ժողովրդավարության, իրավունքի գերակայության ամրապնդմանը, անկախ դատաիրավական համակարգի հաստատմանը, կոռուպցիայի դեմ պայքարին: ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ներկայացրել է նաև Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ վերջին զարգացումները:
13:58 - 07 փետրվարի, 2020
ԱԳՆ մամուլի խոսնակը հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պնդումները

ԱԳՆ մամուլի խոսնակը հերքում է ժնևյան հանդիպման վերաբերյալ Վիտալի Բալասանյանի պնդումները

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը հերքել է Արցախի նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանի պնդումները, թե Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպման ընթացքում «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Վիտալի Բալասանյանի արտահայտած դրույթների վերաբերյալ հարցին ի պատասխան Աննա Նաղդալյանը շեշտել է, որ հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները:  Հարց. Արցախի նախագահական ընտրությունների թեկնածու Վիտալի Բալասանյանը, անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Ժնևում կայացած հանդիպմանը, նշել է, որ «քննարկվել են Քաշաթաղի, Լաչինի շրջանի հարավային մասում ադրբեջանցիների և հայերի համատեղ բնակավայրեր կառուցելու» և «այնտեղ խաղաղապահ ուժեր տեղակայելու» հարցը: Արդյոք այդ հարցը ներառված է եղել օրակարգում: Պատասխան. Մենք ևս մեկ անգամ խստագույնս հերքում են նմանօրինակ սին և իրականության հետ որևէ աղերս չունեցող ենթադրությունները: Մենք ուշադրությամբ հետևում ենք Արցախում մեկնարկած նախընտական արշավին: Հանուն մեր համազգային նպատակների և իղձերի, Արցախի ժողովրդի ընտրյալ ներկայացուցիչ լինելու համար պայքարում կոչ ենք անում Լեռնային Ղարաբաղի խաղաղ կարգավորման գործընթացի շուրջ շահարկումները չդարձնել ներքաղաքական պայքարի գործիք և զերծ մնալ բացահայտ սուտ և սադրիչ տեղեկատվություն տարածելուց:
11:16 - 07 փետրվարի, 2020
Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան. ՀՀ ԱԳՆ

Չինաստանում գտնվող ՀՀ քաղաքացին տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան. ՀՀ ԱԳՆ

Փետրվարի 4-ին Ռուսաստանի գործընկերների հետ համագործակցության արդյունքում Չինաստանի Ուհան քաղաքում գտնվող և տարհանման ցանկություն հայտնած ՀՀ քաղաքացի Լյուդմիլա Բաղդասարյանը տարհանվել է և տեղափոխվել Ռուսաստան, հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից։ «ՀՀ դեսպանությունը մշտական կապի մեջ է մեր քաղաքացու հետ և քայլեր են ձեռնարկվում վերջինիս հնարավորինս շուտ Հայրենիք վերադարձնելու ուղղությամբ: Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում Ռուսաստանի մեր գործընկերներին՝ Հայաստանի խնդրանքին արագ արձագանքելու և ցուցաբերած աջակցության համար: Տեղեկացնում ենք նաև, որ ներկա պահին տարհանում իրականացվում է միայն կարանտինի շրջանից՝ Հուբեյ նահանգից: Հուբեյ նահանգում գտնվող ՀՀ մյուս քաղաքացիները հրաժարվել են տարհանման հնարավորությունից», - ասված է ԱԳՆ հաղորդագրությունում։
07:19 - 05 փետրվարի, 2020
Շավարշ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ փոխնախարարի հետ

Շավարշ Քոչարյանը աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ փոխնախարարի հետ

Հունվարի 24-ին ՀՀ  ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի աշխատանքային հանդիպում է ունեցել Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալ Լաշա Դարսալիայի հետ։ Այս մասին տեղեկացնում է ԱԳՆ-ն։ Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են օրակարգային հարցերի լայն շրջանակ։ Գոհունակությամբ նշվել է ՀՀ և Վրաստանի միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստի Արձանագրության մեջ տեղ գտած դրույթների կատարման դրական ընթացքը, ընդգծվել է էներգետիկայի և տրանսպորտի ոլորտներում համատեղ նախագծերի իրականացման, ինչպես նաև զբոսաշրջության, հումանիտար և այլ ոլորտներում համագործակցության խորացման կարևորությունը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային և միջազգային արդի խնդիրների և մարտահրավերների վերաբերյալ, երկուստեք կարևորել տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման անհրաժեշտությունը։ Վրաստանի ԱԳ նախարարի տեղակալին նույն օրն ընդունել է նաև ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է վերջին շրջանում հայ-վրացական հարաբերություններում արձանագրված նկատելի առաջընթացը՝ կարևորելով Հայաստանի և Վրաստանի ղեկավարների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացումը։ Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների արտաքին գերատեսչությունների միջև ձևավորված արդյունավետ և անմիջական համագործակցության մթնոլորտը։
06:08 - 25 հունվարի, 2020
Հայաստանը չափազանց նրբանկատ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծագած իրավիճակի առումով. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

Հայաստանը չափազանց նրբանկատ է Իրանի ու ԱՄՆ-ի միջև ծագած իրավիճակի առումով. ԱԳ փոխնախարար |armenpress.am|

armenpress.am։ Հայաստանի համար թե Իրանը, թե ԱՄՆ-ն կարևոր նշանակություն ունեն, երկու երկրների միջև վերջերս ծագած իրավիճակի նկատմամբ Հայաստանը չափազանց նրբանկատ է: Այս մասին ասաց ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ ԱԺ տարածաշրջանային և եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նիստում «Իրանի Իսլամական Հանրապետության շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները թեմայով քննարկմանը: «Երբ հունվարի 3-ին առաջացավ այդ լարվածությունը, ԱԳՆ-ն աշխատում էր շուրջօրյա ռեժիմով, դա վերաբերվում է թե նախարարությանը, թե դեսպանատներին: Հասկանալի են մեր մտահոգությունները, քանի որ ցանկացած իրարանցում շատ լուրջ հետևանքներ կարող է ունենալ նաև Հայաստանի վրա: Բոլորս շատ լավ հասկանում ենք, թե ինչ է նշանակում Իրանը մեզ համար` որպես հարևան: Ըստ էության դեպի արտաքին աշխարհ ունենք երկու պատուհան` Վրաստանը և Իրանը: Այդ տեսակետից մենք միշտ ուշիուշով հետևում ենք այն զարգացումներին, որ կան Իրանի շուրջ: Պատահական չէ, որ Հայաստանն ամենաշահագրգիռներից էր, որ միջուկային խնդրի շուրջ հասնեն համաձայնության: Եվ մենք առաջիններից էինք, որ ողջունեցինք այդ համաձայնությունը: Սակայն, ցավոք, վերջին զարգացումները բերեցին նրան, որ արդեն դա էլ հարցականի տակ դրվեց: Մի կողմից ԱՄՆ-ն մեզ համար շատ լուրջ գործընկեր է, ԵԱՀԿ Մինսկի խմբի երեք համանախագահողներից մեկն է, կարևորագույն դերակատարություն ունի կայունության պահպանման հարցում»,-ասաց Քոչարյանը: Նա նկատեց` Մերձավոր Արևելքում ահաբեկիչների դեմ պայքարում երկուսն էլ` թե Իրանը, թե ԱՄՆ-ն շատ կարևոր դերակատարություն են ունեցել: Փոխնախարարը նշեց` Թրամփը հայտնի հրթիռակոծությունից հետո իր ելույթում անգամ ակնարկեց այն ավանդը, որ Իրանն ունեցել է ԴԱԻՇԻ դեմ պայքարում: «Այդ տեսակետից բնական է, որ մենք չափազանց նրբանկատ ենք այդ հարցերի շուրջ, և պետք է ասեմ, որ Իրանն էլ գնահատում է Հայաստանի այդպիսի շահագրգիռ մոտեցումը: Մեզ շատ անգամ շատ պարզ ասում են, որ 14 հարևան երկիր ունեն, որոնք, բացի Հայաստանից, բոլորը մահմեդական են, բայց բոլորից քիչ խնդիրներն ունեն հենց Հայաստանի հետ»,-ասաց Քոչարյանը:
13:43 - 21 հունվարի, 2020
Հունվարի 19-ից ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել Չինաստան. պարզաբանում

Հունվարի 19-ից ՀՀ քաղաքացիներն առանց վիզայի կարող են մեկնել Չինաստան. պարզաբանում

ՀՀ արտաքին գործերի նախարարությունը տեղեկացնում է, որ 2020թ. հունվարի 19-ին ուժի մեջ կմտնի «ՀՀ կառավարության եւ ՉԺՀ կառավարության միջեւ սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձության սկզբունքով վերացման մասին» համաձայնագիրը: – Համաձայնագրի ուժի մեջ մտնելու օրվանից Հայաստանի Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՀՀ քաղաքացիները եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության վավեր սովորական անձնագիր կրող ՉԺՀ քաղաքացիները միմյանց երկրների տարածք մուտք գործելիս, դուրս գալիս կամ տարանցիկ երթեւեկելիս ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից՝ մուտք գործելու օրվանից (անձնագիրը պետք է ունենա առնվազն 6 ամսվա վավերականություն) մինչեւ 90 օր ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում: – Ուշադրություն. Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության այն քաղաքացիները, ովքեր մտադիր են մուտք գործելու եւ գտնվելու միմյանց երկրների տարածքում 90 օրը գերազանցող ժամկետով՝ ցանկացած 180 օր ժամանակահատվածի ընթացքում, կամ մեկնել միմյանց երկրներ՝ աշխատելու, սովորելու, երկարաժամկետ բնակվելու, լրագրությամբ կամ այլ գործունեությամբ զբաղվելու նպատակով, պետք է նախապես դիմեն համապատասխան երկրի դեսպանություն մուտքի արտոնագիր ստանալու համար՝ համաձայն երկու երկրների ներքին օրենքների եւ կարգավորումների: – Ուշադրություն. 2019թ. մարտի 3-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Հոնկոնգ հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործում է առանց մուտքի արտոնագրի ռեժիմ՝ 30 օր՝ ՀՀ քաղաքացիների եւ 180 օր՝ ՉԺՀ Հոնկոնգ ՀՎՇ անձնագրեր կրողների համար: – Ուշադրություն. 2016թ.-ից դեկտեմբերի 19-ից Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Մակաո հատուկ վարչական շրջանի (ՀՎՇ) միջեւ գործող մուտքի արտոնագրերի ազատականացման մասին համաձայնագրով երկու կողմերի քաղաքացիներն ազատվում են մուտքի արտոնագրի պահանջից 90 օր ժամկետով՝ 365 օր ժամանակահատվածի համար»:
11:50 - 14 հունվարի, 2020
ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, արձանագրել են, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա. ԱԳՆ հիշեցումը՝ Զելենսկիին |tert.am|

ԵԱՀԿ բոլոր մասնակից պետությունները, այդ թվում՝ Ուկրաինան, արձանագրել են, որ ԼՂ հիմնախնդիրը պետք է լուծվի 3 սկզբունքների հիման վրա. ԱԳՆ հիշեցումը՝ Զելենսկիին |tert.am|

tert.am։ ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այս մասին ասաց Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ անդրադառնալով հարցին թե ԱԳՆ-ն ինչպես է արձագանքում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի՝ դեկտեմբերի 17–ին Բաքվում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ արած հայտարարությանը, թե Ուկրաինան ու Ադրբեջանն աջակցում են միմյանց «ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցերում»: «ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններն արձանագրել են, որ ԼՂ հակամարտությունը պետք է լուծվի երեք սկզբունքների, այդ թվում ինքնորոշման իրավունքի հիման վրա: Այդ հանձնառությունը վերահաստատվել է Ուկրաինայի կողմից՝ ԵԱՀԿ-ում վերջինիս նախագահության ընթացքում: Հայկական կողմը մշտապես հետամուտ է լինելու ԵԱՀԿ հանձնառությունների կատարմանը»,-նշեց նա: Դեկտեմբերի 17–ին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ: «Այսօրվա զրույցի կարևոր թեման ազգային և տարածաշրջանային անվտանգության ապահովումն էր: Առաջին հերթին խոսքն Ուկրաինայի արևելքում ընթացող պատերազմի և Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին է: Մենք մշտապես աջակցում ենք միմյանց մեր պետությունների ինքնիշխանության և տարածքային ամբողջականության վերականգնման հարցում՝ ըստ միջազգայնորեն ճանաչված սահմանների»,- ասել էր Ուկրաինայի նախագահը:
04:58 - 19 դեկտեմբերի, 2019