Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել երկհամայնքային միավոր. Նաղդալյան |armtimes.com|
13:08 - 13 դեկտեմբերի, 2019

Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել երկհամայնքային միավոր. Նաղդալյան |armtimes.com|

armtimes.com: ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտնեց, որ վերջին շրջանում Ադրբեջանի քաղաքական տարբեր շրջանակների կողմից կան տարբեր կողմնակալ հայտարարություններ, որոնք խոսում են այդ երկրում տեղի ունեցող ներքաղաքական վերադասավորումների մասին:

«Լեռնային Ղարաբաղը երբեւէ չի եղել երկհամայնքային միավոր, անգամ Խորհրդային տարիներին եղել է հայկական տարածք, հայերը այնտեղ եղել են բացարձակ մեծամասնություն»,- ասաց Նաղդալյանը`հավելելով, որ միջհամայնքային հարցերի քննարկումը արհեստածին է:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել