Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմինը վերահսկողություն և օրենքով սահմանված այլ գործառույթներ իրականացնող Կառավարությանը ենթակա մարմին է, որն օրենքով սահմանված կարգով կիրառում է պատասխանատվության միջոցներ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման բնագավառներում` հանդես գալով ՀՀ անունից:

Տեսչական մարմնի նպատակն օրենքով սահմանված դեպքերում և կարգով քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության, տրանսպորտի, էներգետիկայի, պետական և տեղական նշանակության գեոդեզիական և քարտեզագրական աշխատանքների և հողօգտագործման ոլորտներում անվտանգության և օրենդրության պահանջների պահպանման ապահովումն է:

Տեսչական մարմնի ղեկավարն է Գեղամ Շախբազյանը։ Տեղակալներն են Արտյուշ Գրիգորյանը և Աշոտ Շահբազյանը։

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման |armenpress.am|

Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության ոլորտում տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման |armenpress.am|

armenpress.am: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման, տնտեսվարողի կողմից դատարան բողոքարկումը չի տալու տարկետման հնարավորություն։ ՀՀ կառավարության սեպտեմբերի 19-ի նիստին համապատասխան նախագիծը ներկայացրեց Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Պետրոս Մարտիրոսյանը։ Նա հիշեցրեց, որ գործող օրենսդրության ուղղությամբ տեսչական մարմնի ընդունած գործունեության դադարեցման մասին վարչական ակտի կատարումը հնարավոր է կասեցնել դատարանի կողմից և տնտեսվարողը հնարավորություն ունի շարունակելու իր գործունեությունը։ «Ցավոք, որոշ մեր տնտեսվարողներ օգտվում են տվյալ ընձեռված հնարավորությունից։ Չնայած ակնհայտորեն իրենց գործունեությունն էական ռիսկեր է պարունակում մարդկանց կյանքի և առողջության համար, տեսչական մարմնի ընդունած վարչական ակտը բողոքարկում են և այդպիսով ստանում են ինչ-որ ժամանակ խախտումներով գործելու հնարավորություն։  Ներկայացվող նախագծերով առաջարկվում է լուծել այս խնդիրը և նախատեսել, որ այդ ոլորտներում քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ընդունած վարչական ակտերը ենթակա են լինելու անհապաղ կատարման։ Հետևաբար՝ դատարան բողոքարկումը չի տալու այդ տարկետումը»,-ասաց Մարտիրոսյանը։ Նա նշեց, որ դա վերաբերվելու է արտադրական վտանգավոր օբյեկտում տեղակայված առանձին տեխնիկական միջոցի կամ տեխնոլոգիական սարքավորման շահագործումն արգելելու վերաբերյալ կարգադրագրերին, ինչպես նաև կազմակերպությունների, շենքերի, շինությունների և այլ օբյեկտների շահագործումն ամբողջովին կամ մասնակի դադարեցնելու վերաբերյալ որոշումներին, եթե հրդեհային օրենսդրության խախտումներն անմիջականորեն կամ ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության։  Տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավարի խոսքով՝ նախագծով պարտադիր կոնսերվացման պահանջ է դրվելու չշահագործող արտադրական վտանգավոր օբյեկտների վրա, կսահմանվի ժամկետներ և պատասխանատվություն պահանջը խախտելու համար։ «Ներկայացված նախագիծն ուղղակիորեն առնչվում է կառավարության նախորդ նիստի ընթացքում հնչեցրած այն մտքի հետ, ըստ որի՝ քայլ առ քայլ պետք է վերացվեն այն բոլոր խոչընդոտները, որոնք մինչ այժմ թույլ չեն տվել հրդեհների և տեխնիկական անվտանգության ոլորտում ապահովել ամբողջական վերահսկողություն՝ պաշտպանելով մարդկանց կյանքն ու առողջությունը ոչ բարեխիղճ գործունեության հետևանքով առաջացած ռիսկերից»,-եզրափակեց Պետրոս Մարտիրոսյանը։
14:09 - 19 սեպտեմբերի, 2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինը Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գտնվող և ապօրինի շահագործված օբյեկտին 2 անգամ բացասական եզրակացություն է տրամադրել

Այսօր՝ սեպտեմբերի 10-ին, ժամը 16:50-ի սահմաններում Հրազդան ՋԷԿ-ի տարածքում գործող ձուլարանում տեղի ունեցած պայթյունի առնչությամբ ՔՏՀԱ տեսչական մարմինը տեղեկացնում է, որ ձուլարանն ապօրինի շահագործած ընկերությունը ս․ թ․ մարտի 11-ին դիմել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմին՝ (այսուհետ՝ Տեսչական մարմին) ՀՀ Կոտայքի մարզ, Հրազդան համայնք, քաղաք Հրազդան, Գործարանային 1/13 հասցեում գոյություն ունեցող N1 և N2 մասնաշենքերի ավարտված շինարարության փաստագրման նպատակով թեկնածու տրամադրելու համար։ «Հետայսու նմանատիպ անդառնալի հետևանքներից խուսափելու համար Տեսչական մարմինը հորդորում է արտադրական վտանագավոր օբյեկտ շահագործողներին՝ համապատասխան փորձաքննության և շահագործման դրական եզրակացության բացակայության պայմաններում իսպառ բացառել դրանց շահագործումը»,- հայտնում են Տեսչական մարմնից։ Ավելի վաղ հայտնել էինք, որ ՀՀ քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչությունում հաղորդում է ստացվել ՀՀ ՆԳՆ-ից այն մասին, որ սեպտեմբերի 10-ին «ՀրազՋԷԿ» ԲԲԸ-ի չգործող ձուլարանում տեղի է ունեցել պայթյուն, կան տուժածներ։ Պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ է ստացել 6 անձ։ Վերջիններս տեղափոխվել են «Հրազդան» բժշկական կենտրոն, որտեղ նրանցից մեկը մահացել է։
21:59 - 10 սեպտեմբերի, 2024
Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել է գազաբենզալցակայան և գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան

Երևանում, Արագածոտնի մարզում կապարակնքվել է գազաբենզալցակայան և գազի շարժական լցակայան, իսկ Արմավիրի մարզում ապամոնտաժվել է բենզալցակայան

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել Երևան քաղաքի Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող արտադրական վտանգավոր օբյեկտներ՝ բենզալցակայանի և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանի, Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում գտնվող բենզալցակայանի նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Այս մասին տեղեկացնում է ՔՏՀԱ տեսչական մարմինը: Վերը նշված օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի և առողջության անվտանգության համար։ Հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականցվել նաև Արագածոտնի մարզի տարածքում՝ Երևան-Գյումրի մայրուղու հարակից տարածքում շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցի նկատմամբ, որի վրա տեղադրված են եղել սարքավորումներ, որոնցով իրականցվել են ավտոմեքենաների գազով լիցքավորում։ Արդյունքում արձանագրվել է, որ «Զիլ 431410» մակնիշի տրանսպորտային միջոցը, որը շահագործվել է որպես շարժական լցակայան՝ հանդիսանում է արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ), սահմանված կարգով գրանցված չի եղել ՀՀ ՆԳՆ ԱՎՕ ռեեստրում և չի անցել տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննություն։ Ուստի՝ հաշվի առնելով հրդեհատեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա Աթոյան 109/10 հասցեում շահագործվող «Կարբոն Գրուպ» ՍՊ ընկերությանը պատկանող բենզալցակայանը և հեղուկացված ածխաջրածնային գազով լցակայանը, որպես շարժական լցակայան շահագործվող «Զիլ 431410» տրանսպորտային միջոցը ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համատեղաշխատանքի արդյունքում կապարակնքվել են։  Արմավիրի մարզի Էջմիածին քաղաքի Էջմիածին-Աշտարակ խճուղի հասցեում շահագործվող բենզալցակայանն էլ Տեսչական մարմնի և Արմավիրի համայնքապետարանի համագործակցության արդյունքում ամբողջությամբ ապամոնտաժվել է։
16:33 - 01 օգոստոսի, 2024
Երևանում, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել

Երևանում, Արագածոտնի, Վայոց Ձորի մարզերում գազաբենզալցակայանների գործունեություն է դադարեցվել, Տավուշի մարզում՝ ապամոնտաժվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, ք. Երևան, Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ գազի լցավորման կետի (ՀԳԼԿ), Վայոց Ձորի մարզ, գ. Ելփինում «Դիդվան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող արտադրական վտանգավոր օբյեկտների, Արագածոտնի մարզ, ք. Աշտարակ, Քասախի կիրճ 1 հասցեում «Ձորշին» ԱՊԸ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Տավուշի մարզ, ք․ Դիլիջան, Կամոյի փող․, 2 Ա հասցեում գտնվող հեղուկ ածխաջրածնային գազեր (ՀԱԳ) լցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ Երևանի Ռուբինյանց փողոց 41/1 հասցեում գտնվող գազալցակայանը, ինչպես նաև Վայոց Ձորի մարզի Ելփին գյուղում, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքում շահագործվող բենզալցակայաններն օրենքով սահմանված կարգով տեխնիկական անվտանգության փորձաքննություն չեն անցել: Հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, ինչպես նաև այդ խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանում, Վայոց Ձորի և Արագածոտնի մարզերում շահագործվող գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել, դրանք Տեսչական մարմնի և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության համագործակցության արդյունքում կապարակնքվել են։   Տավուշի մարզում իրականացված ուսումնասիրոության արդյունքում հրդեհային և տեխնիկական անվտանգության տարածքային մասնագետները Դիլիջան քաղաքի Կամոյի փող․, 2 Ա հասցեում նոր գազալցակայանի կառուցման շինարարական աշխատանքների իրականացման փաստ են հայտնաբերել։ ՏՄ մասնագետները տնտեսավարողից պահանջել են շինարարական աշխատանքների օրինականությունը հաստատող համապատասխան փաստաթղթեր, դրանք տնտեսավարողի կողմից չեն ներկայացվել։ ՔՏՀԱ տեսչական մարմնի մասնագետների կողմից շինարարական աշխատանքը համարվել է ինքնակամ, և բացատրական աշխատանքի արդյունքում ինքնակամ կառուցված գազալցակայանը տնտեսավարողի սեփական նախաձեռնությամբ ապամոնտաժվել 
19:32 - 16 հուլիսի, 2024
Երևանում, Արագածոտնում, Կոտայքում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

Երևանում, Արագածոտնում, Կոտայքում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմի ղեկավարի որոշումներով Երևանում, Արագածոտնի, Կոտայքի մարզերում բենզալցակայանների, նավթամթերքի պահեստարանի գործունեություն է դադարեցվել: ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի մասնագետների կողմից վերահսկողություն է իրականացվել Երևան քաղաքի Աշտարակի խճուղի 47/13 հասցեում գտնվող և «Մ1 ՕԻԼ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող նավթամթերքի պահեստարանի, ինչպես նաև Կոտայքի մարզի Չարենցավան քաղաքի Շահումյան փ. 1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ՀՀ Արագածոտնի մարզ, գյուղ Սասնաշեն հասցեում «Ճախրկանք» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող բենզալցակայանի, նույն մարզի Թալին քաղաքի Սպանդարյան փ. 21 հասցեում գտնվող և անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ նշյալ օբյեկտներում արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Տեսչական վերահսկողություն է իրականացվել նաև Կոտայքի մարզի Ջրվեժ համայնքի գ․ Զովք, գլխավոր խճուղի 13/3 հասցեում «ՊՐԱՅԴ 888» ՍՊ ընկերության կողմից «ԶԻԼ-130» մակնիշի 34 DM 456 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված 10 հատ կուտակիչներից և «ԶԻԼ-130» մակնիշի 35 DA 591 պետհամարանիշով ավտոմեքենայի վրա տեղադրված թվով 10 հատ կուտակիչներից իրականացվող մեթան գազով ավտոմեքենաների լիցքավորման՝ տեխնիկական և հրդեհային անվտանգության նորմերին համապատախանության նկատմամբ։ Հրդեհային անվտանգության մասնագետները պարզել են, որ վերոնշյալ կուտակիչները, որպես արտադրական վտանգավոր օբյեկտ (ԱՎՕ) սահմանված կարգով գրանցված չեն արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում և չեն անցել տեխնիկական անվտանգության փորձաքննություն։ Ուստի՝ հաշվի առնելով նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման թույլ տրված խախտումները, հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ Տեսչական մարմնի ղեկավարի որոշումների հիման վրա ամբողջությամբ դադարեցվել են վերոնշյալ  5 օբյեկտների գործունեությունը։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են։
17:58 - 09 հուլիսի, 2024
Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

Երևանում և Գեղարքունիքի մարզում երեք գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել քաղաք Երևան, Հր. Քոչարի փողոց 27 հասցեի դիմաց, «ՌԻՈ» առևտրաժամանցային կենտրոնի հարևանությամբ «Վարանդ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող գազալցակայանի, ինչպես նաև Գեղարքունիքի մարզ, քաղաք Մարտունի, Կամոյի փողոց 46/1 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազալցակայանի, Գեղարքունիքի մարզ, Մարտունի համայնք, Գեղհովիտ բնակավայր, 5-րդ փողոց, տուն 177 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Վերոնշյալ գազաբենզալցակայաններում իրականացված հրդեհատեխնիկական հետազոտությունների արդյունքում ՔՏՀԱ տեսչական մարմնի հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։  «Ուստի՝ հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ գազա-բենզալցակայանների գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Դրանք ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցությամբ կապարակնքվել են»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։ 
16:04 - 18 հունիսի, 2024
Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

Տեսչական մարմինը Գեղարքունիքի և Արարատի մարզերում դադարեցրել է բենզալցակայանի և հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել ՀՀ, Գեղարքունիքի մարզ, քաղաք Գավառ, Հացառատ թաղամաս, Հ. Աբրահամյան փողոց հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի, ինչպես նաև Արարատի մարզի Արտաշատ համայնքի Արտաշատ քաղաքի Մարքսի փողոցի վերջնամասում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող հեղուկ վառելիքի վաճառքի կետի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը վերոնշյալ հասցեների բենզալցակայանի ու հեղուկ վառելիքի վաճառակետի գործունեությունը դադարեցնելու որոշումներ է կայացրել։ Տեսչական մարմնի և Արտաշատի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում դիզվառելիքի վաճառակետն ամբողջությամբ ապամոնտաժվել է։
15:03 - 29 ապրիլի, 2024
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արարատում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ Արարատում բենզալցակայանի գործունեություն է դադարեցվել, այն ապամոնտաժվել է

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրի հիման վրա տեսչական մարմնի մասնագետները հրդեհատեխնիկական հետազոտություններ են իրականացրել Արարատի մարզի Արարատ քաղաքում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Ինչպես տեղեկացրին ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնից, հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ստեղծում են հրդեհների առաջացման և մարդկանց կյանքի, առողջության ու անվտանգության ուղղակի սպառնալիք են։ Ըստ աղբյուրի՝ հաշվի առնելով խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու որոշում է կայացրել։ Նշվում է, որ տեսչական մարմնի և Արարատ համայնքի համագործակցության արդյունքում համայնքային հողամասի վրա ինքնակամ կառուցված վերոնշյալ բենզալցակայանն ապամոնտաժվել է։
21:17 - 18 ապրիլի, 2024
Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում 3 բենզալցակայանի շահագործում է դադարեցվել

Արարատում, Լոռիում և Գեղարքունիքում 3 բենզալցակայանի շահագործում է դադարեցվել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմնի տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետները վերահսկողություն են իրականացրել Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում շահագործվող մի քանի բենզալցակայանների գործունեության նկատմամբ։ Մասնավորապես՝ վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզ, Արարատ համայնք, Երասխ բնակավայր, Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության։ Հաշվի առնելով վերոնշյալ իրավախախտումը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։
16:44 - 02 ապրիլի, 2024
«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել

«Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսի ծառայությունների նկատմամբ խստացված վերահսկողություն է իրականացվել

Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի տրանսպորտային անվտանգության մասնագետները ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբերի հետ խստացված վերահսկողություն են իրականացրել «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում տաքսիներով ուղևորափոխադրումներ կատարողների նկատմամբ։ Ինչպես տեղեկանում ենք ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրությունից, 2024 թ․ մարտի 15-22-ն ընկած ժամանակահատվածում իրականացրած մշտադիտարկման արդյունքում Տեսչական մարմնի Երևանի տրանսպորտային անվտանգության բաժանմունքի մասնագետների կողմից ուսումնասիրվել է 24 տաքսի, որի արդյունքում  հայտնաբերվել է առանց համապատասխան լիցենզիայի առկայության ուղևորափոխադրում կատարող 20 տրանսպորտային միջոց։ Վարչական իրավախախտում թույլ տված տրանսպորտային միջոցների վարորդների նկատմամբ կազմվել են համապատասխան արձանագրություններ։ ՔՏՀԱ տեսչական մարմինը կրկին զգուշացնում է՝  անհատ տաքսիներին ու մասնավոր ընկերություններին փոխադրումներն իրականացնել սահմանված լիցենզավորման կարգին համաձայն։
18:00 - 22 մարտի, 2024
Տեսչական մարմինը Կոտայքի և Արարատի մարզերում հերթական գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

Տեսչական մարմինը Կոտայքի և Արարատի մարզերում հերթական գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Կոտայքի մարզ, գյուղ Արզնի, Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում «ԳԱԶ ՕԻԼ սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող գազա-բենզալցակակայանի, ինչպես նաև Արարարտի մարզ, Վեդի համայնք, Այգավան բնակավայր, Ս.Դավթյան փողոց 2 հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող ավտոմոբիլների հեղուկ վառելանյութի լիցքավորման կայանի (գազալցակայան)՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտությունների արդյունքում ՏՄ-ն արձանագրել է, որ Կոտայքի մարզի, Արզնի գյուղի Երևան-Սևան մայրուղի 6/1 հասցեում գտնվող գազա-բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության փորձաքննության դրական եզրակացության։ ՏՄ տեխնիկական և հրդեհային անվտանգության մասնագետներն արձանագրել են նաև, որ Արարատի մարզի Վեդի համայնքի Այգավան բնակավայրում գտնվող գազալցակայանի շահագործումն արվել է նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներով, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Ուստի, հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Կոտայքի մարզի գազա-բենզալցակայանի և Արմավիրի մարզի գազալցակայանի գործունեության դադարեցման որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ փոխգործակցությամբ վերոնշյալ արտադրական վտանգավոր օբյեկտները կապարակնքվել են։
15:24 - 19 փետրվարի, 2024
Տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

Տեսչական մարմինը Երևանում ու Արագածոտնի մարզում գազա-բենզալցակայանների գործունեություն է դադարեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա Տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել անհատ ձեռնարկատիրոջ կողմից ք․Երևան, Սեբաստիա 96/1 հասցեում «ԼԱԿ-Ա-ԲՈՍ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շահագործվող, ինչպես նաև Արագածոտնի մարզ, գ. Արտենի, Երևան-Գյումրի մայրուղի հասցեում անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող գազա-բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ Հետազոտությունների արդյունքում տեսչական մարմնի մասնագետները հայտնաբերել և արձանագրել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական և ուղղակի սպառնալիք են ստեղծում հրդեհների առաջացման և մարդկանց անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարը Երևանի բենզալցակայանի ու Արագածոտնի Արտենի գյուղի գազա-բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշումներ է կայացրել, և ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության հետ համագործակցության արդյունքում օբյեկտները կապարակնքվել են։
18:39 - 12 փետրվարի, 2024
«Ոսկու աշխարհի» գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցվել է

«Ոսկու աշխարհի» գործունեությունն անորոշ ժամանակով դադարեցվել է

Խորենացի 24 հասցեում գտնվող «Ոսկու աշխարհ» առևտրի կենտրոնը անորոշ ժամանակով փակվել է. հայտնաբերվել են հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումներ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 7-ին հայտնել են Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից: Տեսչական մարմնից հայտնում են նաև, որ Ոսկու աշխարհ տոնավաճառի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը վերստուգումներ անցկացնելու խնդրանքով  դիմում է ներկայացրել՝ հավաստիացնելով, որ խախտումներն արդեն շտկվել են: Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնից ասում են, որ դեռևս հայտնի չէ, թե երբ վերստուգումներ կանցկացնեն և որոշում կկայացնեն: Հիշեցնենք, որ 2023 թվականին ևս  «Ոսկու աշխարհը» փակվել էր հրդեհային անվտանգության պահանջներին առնչվող խախտումների պատճառով: Տեսչական մարմնի ղեկավարի 2023 թվականի հունվարի 25-ի հանձնարարագրի հիման վրա՝ հրդեհատեխնիկական հետազոտություն էր իրականացվել «Վաղարշ եւ Որդիներ կոնցեռն» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում, որի արդյունքում պարզվել էր, որ «Ոսկու աշխարհի» շենքերը եւ շինությունները շահագործվում են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների բազմաթիվ թերություններով եւ խախտումներով:
11:31 - 07 փետրվարի, 2024
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն Արմավիրի մարզում բենզալցակայանի գործունեություն է կասեցրել

ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի ղեկավար Գարեգին Խաչատրյանի հանձնարարագրերի հիման վրա տեսչական մարմինը հրդեհատեխնիկական հետազոտություններ է իրականացրել Արմավիրի մարզի Արմավիր քաղաքի Արարատյան փողոց 7 հասցեում Վ․Մ․Ա․ անհատ ձեռնարկատիրոջ կողմից շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։ «Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային և տեխնիկական անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների այնպիսի խախտումներ, որոնք անմիջական սպառնալիք են մարդկանց կյանքի, առողջության և անվտանգության համար։ Հաշվի առնելով հրդեհային և տեխնիկական անվտանգության պահանջների խախտումների ռիսկայնությունն ու վտանգավորության աստիճանը՝ ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարն Արմավիրի մարզի վերոնշյալ հասցեի բենզալցակայանի գործունեության դադարեցման վերաբերյալ որոշում է կայացրել։ Տեսչական մարմնի և Արմավիրի համայնքապետարանի հետ համագործակցության արդյունքում 2024 թ․ հունվարի 10-ին Արարատյան փողոց 7 հասցեի բենզալցակայանն ապամոնտաժվել է»,- ասված է ՔՏՀԱ տեսչական մարմնի տարածած հաղորդագրության մեջ։
14:59 - 10 հունվարի, 2024