Վահագն Խաչատուրյան

Հայաստանի Հանրապետության 5-րդ նախագահ։

Վահագն Գառնիկի Խաչատուրյան (ապրիլի 22, 1959, Սիսիան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ), հայ տնտեսագետ, քաղաքական և պետական գործիչ, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախկին նախարար։

1982-1992 թթ.- գիտամանկավարժական գործունեություն Երևանի Ժողվրդական տնտեսության ինստիտուտում։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ. - Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր։

1992 թ. դեկտեմբերի 22-1996 թ. փետրվարի 22 - Երևանի քաղաքային խորհրդի գործադիր կոմիտեի նախագահ՝ Երևանի քաղաքապետ[2]։

1995-1999 թթ. - ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր։

1996-1998 թթ. - ՀՀ նախագահի խորհրդական։

2000 թ. - «Արմատ» ժողովրդավարության և քաղաքացիական հասարակության զարգացման կենտրոնի հիմնադիր անդամ։

2006 թ. - «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հիմնադիր անդամ։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ։

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին

Նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Իտալիայի դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն Իտալիայի ազգային տոնի առթիվ ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆեռանտիին։ Այս մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։Ողջունելով դեսպանին՝ նախագահը նշել է․ «Ջերմորեն շնորհավորում եմ այս առանձնահատուկ օրվա կապակցությամբ, որը Իտալիայի ժողովրդի համար ազատության և ժողովրդավարության խորհրդանիշ է։Իտալիան աշխարհին հայտնի է որպես քաղաքակրթական արժեքներ կրող երկիր։ Անգնահատելի է այն ազդեցությունը, որ Իտալիան թողել է մարդկության պատմության և մշակութային զարգացման վրա։ Հայաստան-Իտալիա և հայ ու իտալացի ժողովուրդների կապերը խոր արմատներ ունեն՝ նույնքան հին, որքան մեր պատմությունը։ Այսօր Իտալիան առանձնահատուկ նշանակություն ունի Հայաստանի համար։ Մեր հարաբերություններն այն տրամաբանությամբ են կառուցվում, որ մենք նույն արժեքներն ենք դավանում: Վստահ եմ, որ Դուք Ձեր գործունեության ընթացքում առաջնորդվում եք հենց այդ սկզբունքով՝ նպաստելով մեր երկրների և ժողովուրդների փոխադարձ մերձեցմանը»։Դեսպան Ֆեռանտին շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ նշելով․ «Պարոն նախագահ, ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել Ձեզ՝ հատկացրած ժամանակի և ջերմ ընդունելության համար։ Արդեն շուրջ չորս ամիս է անցել այն օրվանից, երբ պատիվ ունեցա Ձեզ հանձնել իմ հավատարմագրերը։ Այսօր Ձեզ եմ ուզում փոխանցել նախագահ Մատարելլայի բարեմաղթանքներն ու անկեղծ բարեկամական խոսքերը։Մեր առաջին հանդիպման ընթացքում Ձեր արտահայտած ջերմ խոսքերը ոգեշնչել են ինձ։ Այս ամիսների ընթացքում ունեցել եմ բազմաթիվ դրական և արդյունավետ հանդիպումներ Հայաստանի պետական կառույցների, կազմակերպությունների և ինստիտուտների ներկայացուցիչների հետ։ Անձամբ զգացել եմ, թե որքան խորը և ամուր են մեր ժողովուրդների բարեկամական կապերը»։ Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստան-Իտալիա հարաբերությունների օրակարգային հարցեր, ինչպես նաև համագործակցության ընդլայնման հնարավոր ուղղությունները։Դեսպանը նախագահին է ներկայացրել վերջին շրջանում արձանագրված տեղաշարժերը տնտեսական համագործակցության ոլորտում։ Մասնավորապես, նշվել է Հայաստանի և Իտալիայի գործարար շրջանակների միջև կապերի ակտիվացման նպատակով դեսպանության կազմում Իտալիայի արտաքին առևտրի գրասենյակի ստեղծման մասին։ Դեսպանը նաև անդրադարձել է մի շարք առաջիկա ծրագրերի, որոնք միտված են երկու երկրների տնտեսական փոխգործակցության խորացմանն ու նոր հնարավորությունների բացմանը։Երկուստեք գոհունակություն է արտահայտվել զբոսաշրջության ոլորտում երկու երկրների միջև նկատվող աշխուժացման առնչությամբ։ Նշվել է, որ զբոսաշրջիկների հոսքերի աճը վկայում է փոխադարձ հետաքրքրության և վստահության բարձր մակարդակի մասին։Զրույցին մտքեր են փոխանակվել կրթության, մշակույթի, բարձր տեխնոլոգիաների և հարակից ոլորտներում Իտալիայի հաջողված փորձի փոխանակման հնարավորությունների վերաբերյալ:Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև մշակութային ժառանգության պահպանության և վերականգնման ոլորտում իրականացվող համագործակցության շարունակական զարգացմանը՝ ի նպաստ պատմամշակութային արժեքների պահպանման։Զրույցի ընթացքում դեսպանը վստահեցրել է, որ Իտալիան հետևողական ջանքեր է գործադրում ՀՀ քաղաքացիների համար Շենգենյան մուտքի արտոնագրերի տրամադրման գործընթացը առավել մատչելի և հարմար դարձնելու ուղղությամբ:  
18:03 - 02 հունիսի, 2025
Թող Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը. Վահագն Խաչատուրյան

Թող Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը. Վահագն Խաչատուրյան

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ․ «Հայաստանի Հանրապետության հարգելի քաղաքացիներ, Սիրելի հայրենակիցներ, Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 28-ի՝ Հանրապետության օրվա առթիվ։ 1918 թվականի այս օրը հայ ժողովուրդը վերահաստատեց աշխարհի քաղաքական քարտեզին իր ուրույն տեղն ունենալու միասնական կամքը՝ հիմնելով Հայաստանի Առաջին Հանրապետությունը։ Չնայած գոյատևման կարճ ժամանակահատվածին՝ Առաջին Հանրապետությունն անգնահատելի ազդեցություն ունեցավ մեր ազգային ուղու վրա՝ դառնալով անկախ պետականություն կերտելու փորձառություն և ազատության, ինքնիշխանության սկզբունքների հենարան։ Անկախ պետություն ունենալը մեր մշակույթի, լեզվի, ինքնության և պատմության շարունակականության կարևորագույն պայմանն է։ Առաջին Հանրապետությունն իր օրինակով ցույց տվեց, որ նույնիսկ ամենադժվարին իրադրության մեջ հնարավոր է սեփական ուժերով հիմնել պետականություն։ Այդ արժեքներն ուղեկցեցին մեզ դեպի Երրորդ Հանրապետության ստեղծում՝ դարձնելով Մայիսի 28-ը ոչ միայն պատմական հիշատակի, այլև սերունդներին միավորող խորհրդանշական օր։ Ներկայումս ինչպես և 107 տարի առաջ, մենք կանգնած ենք նոր մարտահրավերների առաջ՝ անվտանգային, քաղաքական, սոցիալական ու բարոյահոգեբանական։ Դրանց հաղթահարման ճանապարհը անցնում է միահամուռ աշխատանքի, սթափ և իրատեսական մտածողության, հանրային համերաշխության և ժողովրդավարության արժեքներին հավատարմության միջով։ Կրթությունն ու գիտությունը պետք է լինեն մեր զարգացման առանցքում՝ որպես երկարաժամկետ կայունության ու առաջընթացի գրավական։ Յուրաքանչյուրիս անհատական պատասխանատվությունը մեր պետության ու սերունդների առաջ մեր երկրի զարգացման շարժիչ ուժն է: Թող Մայիսի 28-ը մեզ կրկին հիշեցնի պետականության գինը և դրա պահպանման համար մեր պատասխանատվությունը՝ ի շահ Հայաստանի Հանրապետության և ի բարօրություն մեր ժողովրդի: Շնորհավոր Հանրապետության տոնը»։
10:10 - 28 մայիսի, 2025
Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը պետք է շարունակի զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների. Վահագն Խաչատուրյան

Հայաստանի և Վրաստանի միջև քաղաքական երկխոսությունը պետք է շարունակի զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների. Վահագն Խաչատուրյան

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Վրաստանի դեսպանատուն՝ Վրաստանի Հանրապետության ազգային տոնի՝ Անկախության օրվա կապակցությամբ:Նախագահը ջերմորեն շնորհավորել է Հայաստանում Վրաստանի արտակարգ և լիազոր դեսպան Գիորգի Շարվաշիձեին՝ իր բարեմաղթանքները փոխանցելով Վրաստանի բարեկամ ժողովրդին։ Հանրապետության նախագահը հաջողություններ և բարգավաճում է մաղթել Վրաստանին՝ ընդգծելով հայ-վրացական ավանդական բարեկամության և գործընկերության կարևորությունը։Նախագահ Խաչատուրյանը հատկապես կարևորել է հայ և վրացի ժողովուրդների դարավոր բարեկամությունը՝ այն համարելով հուսալի հիմք՝ փոխադարձ հարգանքի և վստահության վրա հիմնված համագործակցության զարգացման համար։ Նրա խոսքով՝ Հայաստանի և Վրաստանի միջև ձևավորված քաղաքական երկխոսությունը, տնտեսական համագործակցությունը և մշակութային կապերը պետք է շարունակեն զարգանալ՝ ի շահ երկու ժողովուրդների:«Ի սրտե շնորհավորում եմ։ Մենք՝ որպես անկախ պետություններ, պարտավոր ենք փոխանցել մեր ժառանգներին և ապագա սերունդներին այն ժառանգությունը, որն ունենք՝ պահպանելով մեր տարածքային ամբողջականությունը, ինքնությունը և ինքնիշխանությունը»,- իր խոսքում նշել է նախագահ Խաչատուրյանը։Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեն իր հերթին շնորհակալություն է հայտնել նախագահին այցի և շնորհավորանքների համար։ «Մեզ համար մեծ պատիվ է այստեղ Ձեզ հյուրընկալելը։ Դուք ճիշտ նշեցիք, որ այն, ինչ ձեռք ենք բերել 1918 թվականին, պետք է փոխանցենք մեր ժառանգներին։ Ցանկանում եմ նաև ընդգծել, որ մեր դեսպանության դռները միշտ բաց են երիտասարդների առաջ»,- նշել է դեսպանը։Հանդիպման ընթացքում կողմերը նաև կարևորել են տարածաշրջանում խաղաղության, կայունության և համագործակցության խորացման անհրաժեշտությունը՝ որպես երկու հարևան ժողովուրդների ընդհանուր տեսլականի կարևոր բաղադրիչ։
17:44 - 26 մայիսի, 2025
ՀՀ նախագահն ընդունել է Amazon Web Services-ի փոխնախագահ Ջեֆ Բարրին

ՀՀ նախագահն ընդունել է Amazon Web Services-ի փոխնախագահ Ջեֆ Բարրին

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը մայիսի 23-ին ընդունել է Amazon Web Services (AWS) ընկերության փոխնախագահ Ջեֆ Բարրին։ Ինչպես տեղեկանում ենք ՀՀ նախագահի աշխատակազմի տարածած հաղորդագրությունից, ողջունելով հյուրին՝ Վահագն Խաչատուրյանը բարձր է գնահատել «Ամազոն» համաշխարհային տեխնոլոգիական հսկայի հետ Հայաստանի համագործակցությունը՝ կարևորելով այն երկրի թվային օրակարգի, բարձր տեխնոլոգիաների զարգացման և նորարարական միջավայրի ձևավորման տեսանկյունից։ Նախագահը շնորհակալություն է հայտնել Ջեֆ Բարրին Հայաստան կատարած այցելության համար և նշել, որ նման բարձր մակարդակի շփումները կարևոր նշանակություն ունեն երկկողմ փոխգործակցությունն ընդլայնելու առումով։ Ջեֆ Բարրն իր հերթին շնորհակալություն է հայտնել ընդունելության և արդյունավետ երկխոսության հնարավորության համար՝ ընդգծելով, որ Հայաստանի հետ համագործակցությունն արդեն իսկ ունի շոշափելի արդյունքներ և շարունակաբար զարգանում է։ Նա նշել է, որ Amazon Web Services-ը հետաքրքրված է խորացնել գործընկերությունը Հայաստանի հետ՝ հատկապես բարձր տեխնոլոգիաների, կրթական նախաձեռնությունների և նորարարական լուծումների ոլորտներում։ Հանդիպման ընթացքում քննարկվել են թվայնացման, արհեստական բանականության, տվյալների կառավարման և հարակից ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև նոր նախաձեռնությունների և նախագծերի մշակման հեռանկարներին, որոնք միտված են նպաստելու Հայաստանի տեխնոլոգիական ներուժի լիարժեք իրացմանը։
16:23 - 23 մայիսի, 2025
Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Վահագն Խաչատուրյանն ընդունել է Սերգեյ Լավրովին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին: Այս մասին տեղեկանում են ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի աշխատակազմի տարածած հայտարարությունից։Ողջունելով նախագահին Սերգեյ Լավրովը նշել է. «Շնորհակալություն այս հնարավորության համար՝ այցելել Ձեզ, ողջույններ փոխանցել Վլադիմիր Պուտինից և հույս հայտնել, որ Դուք հավանության կարժանացնեք այն օգտակար բանակցությունները, որոնք մենք այսօր այստեղ անցկացրել ենք՝ որպես զարգացում այն հանձնարարությունների, որոնք մեզ տվել են նախագահն ու վարչապետը: Հունվարին իմ գործընկեր Արարատ Միրզոյանը եղել էր Մոսկվայում, հիմա ես Երևանում եմ: Շուտով տարածաշրջանային ֆորումը կլինի: Շատ կարևոր է, որ անցյալ տարվա աշնանը մեր ղեկավարները պայմանավորվել են ամբողջ ծավալով վերականգնել մեր կոնտակտները և, ահա, համենայն դեպս, ինչը վերաբերում է արտաքին գործերի նախարարությանը, մենք այդ հանձնարարությունը կատարում ենք: Եվ այսօր մեր գնահատականն այսպիսին է: Առաջինը՝ շատ օգտակար, բաց խոսակցություններ, չփորձելով անտեսել ինչ-որ նրբերանգներ, որտեղ ամբողջությամբ, 100 տոկոսով համընկնում են մեր դիրքերը, բայց որքան բաց և անկեղծ մեկս մյուսի հանդեպ լինենք, այնքան, հնարավոր է, որ ավելի հեշտ լինի իրականացնել այն ամենը, ինչը փոխշահավետ է և՛ Հայաստանի, և՛ Ռուսաստանի Դաշնության համար: Մենք դաշնակիցներ ենք, մենք ռազմավարական գործընկերներ ենք: Այսօր մենք հերթական անգամ հաստատեցինք մեր դաշնակցային հարաբերությունները, մեր երկկողմ հավատարմությունը մեր պարտավորություններին: Այնպես որ կարծում եմ, որ շատ օգտակար, արձանագրված քաղաքական պահ էր այդ թվում հանրային մակարդակով»:Շնորհակալություն հայտնելով այցելության համար Հանրապետության նախագահն ասել է. «Ձեր այցն, իրոք, կարևոր նշանակություն մեր հարաբերությունների համար: Այս տարվա ընթացում արդեն իսկ նկատվում է որոշակի ակտիվություն մեր հարաբերություններում և այն շարունակություն կունենա: Շնորհակալություն Վլադիմիր Պուտինի ողջույնի խոսքերի համար, խնդրում եմ նրան ևս փոխանցեք իմ լավագույն և ջերմ խոսքերը: Վերջին անգամ մենք հանդիպել ենք Թուրքմենստանում, որտեղ շատ հետաքրքիր զրույց տեղի ունեցավ: Համոզված եմ, որ Ձեր այցը նշանակում է այն երկխոսության շարունակություն, որը կար և հիմա ընթանում է: Մենք չենք մոռացել և գնահատում ենք այն դրականը, որ կա մեր հարաբերություններում և մենք պետք է շարունակենք այդ դրական հարաբերությունները: Մեր հարաբերությունները պետք է զարգանան փոխշահավետ պայմաններում, ինչի մասին Դուք ևս նշեցիք: Իրոք, եթե ինչ-որ անհասկացվածություն է լինում, պետք է բաց և անկեղծ խոսակցություն լինի: Երբ հնարավորություն է ստեղծվում բաց և անկեղծ խոսել, ապա բոլոր հարցերը հնարավոր է լուծել: Այս տարի նախատեսված է Վալենտինա Մատվիենկոյի այցը Հայաստան, որը ևս կարևոր նշանակություն ունի: Նախատեսվում է նաև Հայաստանի մշակութային օրերի անցկացում Ռուսաստանում, ինչը ևս կարևոր է: Համոզված եմ, որ այն քայլերը, որոնք ձեռնարկվում են և ռուսական, և հայկական ղեկավարությունների կողմից, ուղղված են երկկողմ հարաբերությունների հետագա զարգացմանը բոլոր ոլորտներում: Այն առաջարկությունները, որոնք հնչել են Հայաստանի և Ռուսաստանի կողմից, կապված տարածաշրջանային խնդիրների լուծման և հարաբերությունների հետագա զարգացման, անվտանգության ոլորտի հետ, մեզ համար կարևոր են: Ես գնահատում եմ Ձեր այցը այս համատեքստում և համոզված եմ, որ այն կօգնի մեր հարաբերությունների ամրապնդմանը»: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների բազմաշերտ համագործակցության ամրապնդմանն առնչվող հարցեր։ Անդրադարձ է կատարվել հատկապես տնտեսական և ապակենտրոնացված համագործակցության հնարավորություններին։ Կարևորվել են ենթակառուցվածքներում ներդրումների խթանումը և ենթակառուցվածքների շարունակական զարգացումը։Կողմերը մտքեր են փոխանակել տարածաշրջանային իրավիճակի շուրջ՝ ընդգծելով կայուն և տևական խաղաղության հաստատման կարևորությունը։ Հանդիպման ընթացքում շեշտվել է, որ երկու երկրների համագործակցությունը պետք է զարգանա փոխշահավետության, փոխադարձ հարգանքի և վստահության սկզբունքների հիման վրա։
19:40 - 21 մայիսի, 2025
Հայաստանի նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը

Հայաստանի նախագահը և Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահը կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուին:Ողջունելով Անիտա Դիմիտրիուի այցը Հայաստան՝ նախագահ Խաչատուրյանը նշել է, որ երկու երկրների ժողովուրդների հարաբերությունները հիմնված են պատմական բարեկամության, համերաշխության և փոխադարձ հարգանքի վրա: Նախագահն ընդգծել է, որ Կիպրոսը Հայաստանի համար արժեքավոր և վստահելի գործընկեր է:Հանրապետության նախագահը բարձր է գնահատել Հայաստանի և Կիպրոսի խորհրդարանների միջև ձևավորված համագործակցությունը՝ հատկապես խորհրդարանական բարեկամական խմբերի, արտաքին հարաբերությունների հանձնաժողովների միջև ակտիվ շփումների և փոխայցելությունների շրջանակներում:Անդրադառնալով երկկողմ հարաբերություններում առկա հնարավորություններին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ առավել ակտիվ համագործակցությունը մասնավորապես զբոսաշրջության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում կարող է դառնալ Հայաստանի և Կիպրոսի միջև տնտեսական կապերի զարգացման նոր խթան: Այս համատեքստում դրական է գնահատվել երկու երկրների միջև ուղիղ թռիչքների առկայությունը:Զրուցակիցները կարևորել են երկու երկրներում ռեզիդենտ դեսպանությունների բացումը՝ որպես համագործակցության ինստիտուցիոնալ հիմքերի ամրապնդման քայլ: Բարձր է գնահատվել առկա փոխգործակցային ներուժը, ինչպես նաև միջազգային հարթակներում երկու երկրների միջև ձևավորված արդյունավետ և անխոչընդոտ համագործակցությունը:Հանդիպման ընթացքում շեշտվել է ժողովրդավարական ինստիտուտների զարգացումը, հավատարմությունը ժողովրդավարական արժեքներին, ինչպես նաև կրթության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման անհրաժեշտությունը:Դրականորեն արձանագրվել է տարբեր մակարդակներում քաղաքական երկխոսության սահուն ընթացքը, որը նպաստում է երկկողմ կապերի ընդլայնմանը: Ընդգծվել է խորհրդարանական դիվանագիտության շարունակական զարգացումը՝ որպես ժողովուրդներին մերձեցնող կարևոր գործիք: Հանդիպման ավարտին Հայաստանի և Կիպրոսի միջև բարեկամական կապերի ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի նախագահ Անիտա Դիմիտրիուն պարգևատրվել է Բարեկամության շքանշանով:
16:01 - 20 մայիսի, 2025
Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ։Ուղերձը ստորև․«Սիրելի՛ հայրենակիցներ,Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝ Խորհրդային Միության և դաշնակիցների բանակների կազմում, աննահանջ պայքար մղել, ցուցաբերել անձնազոհություն ու հերոսություն։Նրանց արյամբ ու քրտինքով կերտվել է այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, Մեծ Հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում։Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոն», - նշված է հրառման մեջ։
10:27 - 09 մայիսի, 2025
Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը
 |azatutyun.am|

Հայաստանը դեռ չի կատարել վարչապետի, նախագահի, ԱԺ նախագահի ծախսերը բացելու ԵԽ-ի պահանջը |azatutyun.am|

azatutyun.am: Հայաստանի կառավարությունը շարունակում է փակ պահել վարչապետի, նախագահի ու ԱԺ նախագահի արարողակարգային, տրանսպորտային, կեցության ծախսերը՝ չնայած ԳՐԵԿՈ-ն՝ Եվրոպայի խորհրդի կոռուպցիայի դեմ պայքարող պետությունների խումբը, պահանջում է թափանցիկ դարձնել այդ ծախսերը։ Հայաստանում նախագահի, վարչապետի ու ԱԺ նախագահի արարողակարգային բնույթի ծախսերը դարձան գաղտնի 2016-ի դեկտեմբերին՝ անվտանգության պատրվակով։ Մինչ այդ հրապարակումներ էին եղել, որ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը պետական օդանավով մեկնել էր գործարար Սամվել Կարապետյանի որդու հարսանիքին, կամ՝ մասնակցել Մոսկվայում Արա Աբրահամյանի ծննդյան արարողությանը՝ դարձյալ պետական օդանավով։ 2013-ին ընդդիմադիր պատգամավորները կոշտ քննադատել էին նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանին՝ 200 հազար դոլարով երեք հատուկ չվերթ կազմակերպելու համար։ Չնայած թափանցիկության ու հաշվետվողականության խոստումներին՝ հեղափոխությունից հետո իշխանության եկած «Քաղաքացիական պայմանագիրը» դեռ քայլեր չի ձեռնարկել այս ծախսերը թափանցիկ դարձնելու ուղղությամբ։ Ավելին, 2019-ին մեծամասնությունը մերժեց «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախագիծւ, որով այս գնումները հանրային հասանելիություն կստանային։ Հայաստանի իշխանությունները մինչ այժմ էլ շարունակում են կասկածելի նպատակահարմարությամբ ու արդյունավետությամբ ծախսեր իրականացնել՝ թաքնվելով Սերժ Սարգսյանի օրոք ընդունված օրենքի հետևում: Նախագահի այցերի արժեքը՝ գաղտնիքՀայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը վերջին 6 ամսում 6 արտերկրյա այց է ունեցել՝ ապրիլի 26-ին Վատիկանում Հռոմի պապի հուղարկավորության արարողությունը չհաշված։ Խաչատուրյանը 2024-ի հոկտեմբերի 10-ին մեկնել է Թուրքմենստան, մասնակցել Մահթումկուլի Ֆրագիի 300-ամյակին նվիրված «Ժամանակների և քաղաքակրթությունների փոխկապակցվածությունը՝ խաղաղության և զարգացման հիմք» միջազգային համաժողովին։ Հոկտեմբերի 14-ին Խաչատուրյանը եղել է Ղազախստանում, հանդիպել Ղազախստանի նախագահին, խորհրդարանի ղեկավարին։ Հոկտեմբերի 20-ին Վահագն Խաչատուրյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Կոլումբիա, մասնակցել կենսաբազմազանության մասին համաժողովի։ Նոյեմբերի 13-ին Խաչատուրյանը մեկնել է Շվեյցարիա, ներկա գտնվել Ժնևի համալսարանի հայագիտական հետազոտությունների կենտրոնի 50-ամյակի միջոցառմանը, բացի այդ, հանդիպել ՄԱԿ-ի մարդու իրավունքների բարձր հանձնակատարին, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի նախագահին, Աշխատանքի միջազգային կազմակերպության տնօրենին։ 2025-ի փետրվարին Վահագն Խաչատուրյանը դարձյալ մեկնել է Հարավային Ամերիկա՝ այս անգամ լինելով նաև Արգենտինայում, Ուրուգվայում, Պերուում։ Ապրիլի 7-ին Խաչատուրյանը մեկնել է Արաբական Միացյալ Էմիրություններ, մասնակցել Ամենամյա ներդրումային համաժողովին։ Նախագահի աշխատակազմը հրաժարվել է «Ազատությանը» հայտնել, թե այս այցերից յուրաքանչյուրի մասով որքան են կազմել նախագահի կեցության, տրանսպորտային, մյուս արարողակարգային ծախսերը՝ վկայակոչելով Գնումների մասին 2016-ին փոփոխված օրենքը։Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։
11:30 - 03 մայիսի, 2025
Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Չինաստանի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է․ Չինաստանի նորանշանակ դեսպանը՝ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Չինաստանի Ժողովրդական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Լի Սինվեյը:Նախագահը շնորհավորել է նորանշանակ դեսպանին և հույս հայտնել, որ վերջինիս աշխատանքի շնորհիվ երկու երկրների միջև համագործակցությունն ավելի կընդլայնվի՝ ընդգրկելով նոր ոլորտներ: «Հայաստան-Չինաստան հարաբերությունները մեր արտաքին քաղաքականության առաջնահերթություններից են: Մեր բարեկամական և ավանդական հարաբերությունները նաև պարտավորեցնող են, որպեսզի մենք առավել զարգացնենք ու ընդլայնենք մեր համագործակցության դարավոր ավանդույթները և նոր հնարավորություններ ստեղծենք մեր երկրների և ժողովուրդների միմյանց առավել մոտ ճանաչելու, փոխգործակցության և բարեկամության համար»,- նշել է նախագահը:Շնորհակալություն հայտնելով ընդունելության և ջերմ խոսքերի համար, նորանշանակ դեսպանը շեշտել է, որ բոլոր ջանքերը գործադրելու է Հայաստան-Չինաստան գործընկերության ընդլայնման համար:«Հայաստանը Չինաստանի կարևոր գործընկերներից մեկն է, և ես իմ կարողությունների և հնարավորությունների սահմաններում ամեն ինչ կանեմ մեր երկրների համագործակցության հետագա ընդլայնման համար»,- նշել է դեսպանը:Հանդիպման ընթացքում կողմերը մանրամասն անդրադարձել են երկու երկրների տնտեսական համագործակցության ներուժին՝ նշելով, որ անհրաժեշտ է քայլեր ձեռնարկել այդ ներուժի լիարժեք կյանքի կոչման ուղղությամբ։ Շեշտվել է տարբեր մակարդակներում արդյունավետ և շարունակական փոխգործակցության կարևորությունը, որը կարող է ստեղծել ամուր հիմք երկկողմ հարաբերությունների հետագա խորացման համար։Նախագահն ընդգծել է բարձր մակարդակի շփումների և ակտիվ քաղաքական երկխոսության անհրաժեշտությունը՝ որպես երկկողմ հարաբերությունների ամրապնդման առանցքային գործոն։ Հատուկ ուշադրություն է դարձվել խորհրդարանական դիվանագիտության զարգացմանը, որը դիտարկվել է որպես երկխոսության նոր հարթակ՝ համագործակցությունը տարբեր ոլորտներում ընդլայնելու նպատակով։Զրույցի ընթացքում դրական են գնահատվել Հայաստան-Չինաստան ուղիղ չվերթերի առկայությունը՝ դա դիտելով որպես գործնական քայլ, որը նպաստում է քաղաքական, տնտեսական, մշակութային և զբոսաշրջային կապերի խորացմանը։
16:23 - 02 մայիսի, 2025
ԵՄ պատվիրակության ղեկավարը Խաչատուրյանի հետ հանդիպմանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը

ԵՄ պատվիրակության ղեկավարը Խաչատուրյանի հետ հանդիպմանը ներկայացրել է վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ընդունել է Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին:Նախագահ Խաչատուրյանը ողջունել է ԵՄ պատվիրակության ղեկավարին և ընդգծել, որ Հայաստան-ԵՄ հարաբերությունները վերջին տարիներին դինամիկ կերպով զարգանում են՝ ընդգրկելով համագործակցության նոր ձևաչափեր և ոլորտներ։Վասիլիս Մարագոսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և վերահաստատել է իր հանձնառությունը՝ շարունակելու ներդնել ջանքեր ԵՄ-Հայաստան գործընկերության ամրապնդման և ընդլայնման ուղղությամբ։Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել մի շարք ոլորտային ծրագրերի և նախաձեռնությունների, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությամբ։ Մտքեր են փոխանակվել էներգետիկայի, կրթության, տնտեսական զարգացման և մի շարք այլ ոլորտներում առկա համագործակցության ներուժի և դրա իրացման հնարավորությունների վերաբերյալ։Վասիլիս Մարագոսն ներկայացրել է նաև վիզաների ազատականացման գործընթացում առկա դրական տեղաշարժերը և կարևորել երկկողմ հետևողական աշխատանքն այս ուղղությամբ:Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև ԵՄ-Հայաստան նոր «Գործընկերության օրակարգի» ընթացքի վերաբերյալ: ԵՄ պատվիրակության ղեկավարը նախագահին ներկայացրել է նաև առաջիկայում նախատեսվող Եվրոպայի օրվան նվիրված միջոցառումների ծրագիրը՝ շեշտելով դրանց ներառական բնույթն ու կարևորությունը, որոնք միտված են Հայաստանի քաղաքացիների իրազեկվածության ու ԵՄ-Հայաստան հարաբերություններում ներգրավվածության բարձրացմանը։Հանդիպման ընթացքում հատուկ ուշադրություն է դարձվել ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանն ուղղված բարեփոխումներին, ինչպես նաև հումանիտար և սոցիալական աջակցության ծրագրերին, որոնք իրականացվում են ԵՄ աջակցությբ։Երկուստեք կարևորվել են նաև Հայաստան-ԵՄ համագործակցության հետագա խորացման և նոր նախաձեռնությունների համատեղ իրագործման անհրաժեշտությունը։
17:13 - 30 ապրիլի, 2025
Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը
 |tert.am|

Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպանը |tert.am|

tert.am: Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Բուրկինա Ֆասոյի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Արիստիդ Տապսոբան (նստավայրը՝ Մոսկվա)։ Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Տապսոբային նշանակման կապակցությամբ և մաղթել հաջողություն և արդյունավետ գործունեություն՝ ի շահ երկու երկրների հարաբերությունների զարգացման։ Նախագահը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել համագործակցությունը Բուրկինա Ֆասոյի հետ՝ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով՝ ընդգծելով հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների, հանքարդյունաբերության, կրթության և առողջապահության ոլորտների ներուժը։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկու երկրների հարաբերությունների զարգացման հնարավորությունները և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում համագործակցության խթանման ուղիները։ Մասնավորապես, անդրադարձ է կատարվել տեքստիլ արդյունաբերության ոլորտում գործակցության զարգացման հեռանկարներին՝ ընդգծելով այդ ոլորտում առկա ներուժն ու փոխշահավետ նախաձեռնությունների իրականացման անհրաժեշտությունը։ Կարևորվել է կրթության, գիտության և առողջապահության ոլորտներում համագործակցության ուղիների համատեղ որոնումը՝ ուղղված ոլորտային բարեփոխումներին աջակցելուն և փորձի փոխանակմանը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև հանքարդյունաբերության ոլորտում փորձի փոխանակման հնարավորությունների շուրջ։ Հանդիպման ընթացքում դրականորեն արձանագրվել է Հայաստանի և Բուրկինա Ֆասոյի միջև միջազգային հարթակներում ձևավորված արդյունավետ համագործակցությունը։ Անդրադարձ է եղել նաև Դեպի ծով ելք չունեցող երկրների համագործակցության ձևաչափում երկկողմ փոխգործակցության ակտիվացման կարևորությանը։
13:26 - 23 ապրիլի, 2025