Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ
10:27 - 09 մայիսի, 2025

Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի կապակցությամբ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հաղթանակի և խաղաղության տոնի՝ մայիսի 9-ի կապակցությամբ։

Ուղերձը ստորև․

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Այսօր մենք տոնում ենք մայիսի 9-ը՝ Հաղթանակի և խաղաղության տոնը։

Այս օրը խորին հարգանքով ու երախտագիտությամբ խոնարհվում ենք նրանց հիշատակի առաջ, ովքեր իրենց կյանքը նվիրեցին ֆաշիզմի դեմ մղված արդար պայքարին։ Նրանք կռվեցին ոչ միայն իրենց երկրի, այլև ամբողջ մարդկության ազատության և արժանապատիվ ապագայի համար։

Հայ ժողովուրդն իր անգնահատելի ներդրումն է ունեցել այդ պատմական հաղթանակում։ Հարյուր հազարավոր հայորդիներ մարտնչել են ամենատարբեր ռազմաճակատներում՝ Խորհրդային Միության և դաշնակիցների բանակների կազմում, աննահանջ պայքար մղել, ցուցաբերել անձնազոհություն ու հերոսություն։

Նրանց արյամբ ու քրտինքով կերտվել է այն հաղթանակը, որի շնորհիվ մարդկությունը ծանր ճիգով հաղթահարեց ֆաշիզմի կործանարար փորձությունը։

Այսօր, երբ աշխարհը կրկին բախվում է խաղաղության սպառնալիքներին, Մեծ Հաղթանակի դասերն առավել արդիական են։ Պատմության այդ ողբերգական էջերը հուշում են՝ խաղաղությունն արժեք է, որը պետք է անընդհատ պահել, պաշտպանել ու ամրապնդել։

Թող մեր վետերանների սխրանքն ու հիշատակը լինեն հավերժ կենդանի, դառնան մեր ուղեցույցն ու ոգեշնչման աղբյուրը։

Թող երբեք չմռայլվի խաղաղ երկինքը մեր ժողովրդի գլխավերևում։

Շնորհավոր Հաղթանակի և խաղաղության տոն», - նշված է հրառման մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել