Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալլասը Հռոմում հանդիպել է Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ և քննարկել իր առաջիկա այցը Հայաստան։ Այս մասին հայտնել է Կայա Կալլասը իր X սոցիալական էջում։
«ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ Հռոմում ես քննարկեցի Հայաստան կատարելիք իմ այցը։ Վերահաստատեցի ԵՄ ամուր հանձնառությունը կապերի խորացմանը և մտքեր փոխանակեցի Հարավային Կովկասում իրավիճակի շուրջ՝ ներառյալ տարածաշրջանում խաղաղության և Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման ուղղությամբ ջանքերը»,- գրել է նա։
comment.count (0)