Թուրքիա

Թուրքիայի Հանրապետությունը պետություն է Եվրասիայի հարավարեւմտյան հատվածում։ Սահմանակցում է Հունաստանին, Բուլղարիային, Վրաստանին, Իրաքին, Սիրիային, Հայաստանին, Իրանի Իսլամական Հանրապետությանը եւ Ադրբեջանի էքսկլավ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությանը։ Բնակչությունը 2015թ. մարդահամարի տվյալներով 82.003.882 մարդ։ Տարածքը 783.562 կմ²։ Երկիրը ղեկավարում է նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։

Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|

Սիրիայում ռազմական հանցագործություններն ուսումնասիրող հանձնաժողովը Թուրքիային և նրա հովանու տակ գտնվող ուժերին մեղադրել է ռազմական հանցագործությունների համար |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդի կողմից ձևավորված «Սիրիայի Արաբական Հանրապետությունում ռազմական հանցագործությունների ուսումնասիրման հանձնաժողովը» ներկայացրել է իր զեկույցը, որում Թուրքիային, ինչպես նաև այդ երկրի հովանավորության տակ գտնվող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորմանը և Սիրիայում գտնվող այլ ռազմական խմբավորումներին մեղադրում է երկրի քրդաբնակ տարածքներում ռազմական հանցագործություններ կատարելու համար: Այս մասին տեղեկացնում է BBC-ի թուրքալեզու ծառայությունը:Զեկույցի համաձայն երկրում գտնվող գրեթե բոլոր ռազմական սուբյեկտները կատարել են այնպիսի ռազմական հանցագործություններ, ինչպիսիք են սպանությունները, տանջանքի ենթարկելը, բռնաբարությունները, բռնի տեղաշարժերն ու կողոպուտները:Հանձնաժողովը, որի կազմում ներառվել են Պաուլո Սերժիո Պինեյրոն, Կարեն Կոնինգ Աբուզայդը և Հաննի Մեգալին, այս անգամ պատրաստել է 25 էջանոց զեկույց, որը վերաբերում է 2020 թվականի մարտի 5-ի հրադադարից հետո Սիրիայում տեղի ունեցած իրադարձություններին:Զեկույցում տեղ են գտել ուսումնասիրություններ, որոնք արվել են այս տարվա հունվարի 11-ից մինչև հուլիսի 1-ը:
11:51 - 17 սեպտեմբերի, 2020
Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

Էրդողանն ու Մերկելը քննարկել են իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում |tert.am|

tert.am: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը տեսակոնֆերանսի ձևաչափով վարել են բանակցություններ, որոնց ընթացքում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու իրավիճակը Միջերկրական ծովի արևելքում: Այս մասին տեղեկացնում է «Անադոլու» գործակալությունը` հղում տալով Թուրքիայի նախագահի աշխատակազմի հասարակության հետ կապերի վարչությանը:Թուրքիայի նախագահը հանդիպման ժամանակ հայտարարել է, որ Միջերկրական ծովի արևելքում առկա տարաձայնությունները հնարավոր է լուծել «բանակցությունների և փոխզիջումների միջոցով`ապահովելով խնդրին կառուցողական և արդարացի մոտեցում»:Նա ընդգծել է, որ «եվրոպական երկրները պետք է արդար և հետևողական լինեն Միջերկրական ծովի արևելքի հարցում» և որ Թուրքիան «շարունակելու է ակտիվ և վճռական քաղաքականություն վարել սեփական իրավունքների պաշտպանության նպատակով»:
10:42 - 17 սեպտեմբերի, 2020
Ականատես ենք Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի․ մենք չենք կարող անտարբեր լինել  ապակայունացման այս քաղաքականության նկատմամբ․ Զ․ Մնացականյան |tert.am|

Ականատես ենք Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի․ մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման այս քաղաքականության նկատմամբ․ Զ․ Մնացականյան |tert.am|

tert.am: Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Այս մասին եգիպտական Nile TV հեռուստաընկերությանը տված հարցազրույցին ասել է ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը: «Հայ-ադրբեջանական սահմանին սանձազերծված ագրեսիան շատ լուրջ մարտահրավեր էր խաղաղ գործընթացին և տարածաշրջանում կայունությանը: Աշխարհի բոլոր երկրները շատ զգույշ են եղել՝ չխթանելու էսկալացիայի հետագա սրացում, և միայն Թուրքիան էր, որ ցուցաբերում էր շատ միակողմանի մոտեցում: Մենք ականատես ենք եղել Ադրբեջանում Թուրքիայի ռազմական ներկայության տարրերի, լուրեր ենք ստանում օտարերկրյա ահաբեկիչ զինյալների հավաքագրման և մեր տարածաշրջան փոխադրվելու մասին: Ուստի մենք չենք կարող անտարբեր լինել ապակայունացման և ագրեսիվ այս քաղաքականության նկատմամբ, որը ողջունելի չէ»,- ասել է  նա: Ավելին՝ tert.am-ում
09:17 - 17 սեպտեմբերի, 2020
Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում Սիրիայում |ermenihaber.am|

Ըստ ՄԱԿ-ի ներկայացուցիչի՝ Թուրքիան պատերազմական հանցագործություն է անում Սիրիայում |ermenihaber.am|

ermenihaber.am: Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հետազոտության հանձնաժողովի նախագահ Պաոլո Սերջիո Պինհերիոն հայտարարել է, որ Թուրքիան և վերջինիս հովանավորությունը վայելող «Սիրիայի ազգային բանակ» խմբավորումը Սիրիայի քրդաբնակ վայրերում պատերազմական ոճրագործություններ են անում։ Պինհերիոն հրավիրել է մամուլի ասուլիս և ներկայացրել 2020-ի առաջին կիսամյակում Սիրիայում արված հետազոտությունների 25 էջանոց զեկույցը, որտեղ կոշտ քննադատություն է հասցեագրված Թուրքիային։ Ըստ այդմ՝ Սիրիայի տարածք ներխուժած թուրքական զինուժը, քրդաբնակ շրջաններում կողոպտում ու ավերում է պատմամշակութային արժեք ներկայացնող կառույցները, որոնք ներառված ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցանկում։ Սիրիական ճգնաժամի և կորոնահամաճարակի հետևանքով շուրջ 9.3 մլն մարդ այդ երկրում զրկված է պարենային ապահովման երաշխիքներից և մատնված սովի։ Հանձնաժողովի կազմած զեկույցը ներկայացվելու է ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհուրդ։
17:08 - 16 սեպտեմբերի, 2020
Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները
 |ermenihaber.am|

Լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է Թուրքիայի հետ ճշգրտել ծովային սահմանները |ermenihaber.am|

ermenihaber.am: Արևելյան Միջերկրածովում լարվածության թուլացումից հետո Հունաստանը պատրաստ է թուրքիայի հետ ծովային սահմանները ճշգրտելու նպատակով նստել բանակցությունների սեղանի շուրջ: Այս մասին ասել է Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիցը Աթենքում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հանդիպմանը: Միցոտակիսը նշել է, որ եթե հնարավոր չլինի հասնել պայմանագրի կնքմանը, ապա խնդիրը պետք է տեղափոխել Հաագայի միջազգային դատարան: Նա ասել է նաև, որ Թուրքիայի հետ կնքվելիք պայմանագիրը պետք է լինի միջազգային իրավունքի սկզբունքների հիման վրա: Միցոտակիսը սխալ է համարել Հունաստանի ու Կիպրոսի, ինչպես նաև եվրոպական երկրների դեմ Թուրքիայի կիրառած կոշտ հռետորաբանությունը: «Թուրքիայի գործողություններն ու հռետորաբանությունը չի նպաստում Արևելյան Միջերկրականում բոլորի ձգտած երկխոսության համար հող ստեղծելուն»,- ասել է Հունաստանի վարչապետը:
12:11 - 16 սեպտեմբերի, 2020
Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրականի վիճահարույց գոտուց
 |azatutyun.am|

Թուրքական Oruc Reis նավը դուրս է բերվել Միջերկրականի վիճահարույց գոտուց |azatutyun.am|

azatutyun.am: Թուրքիան Միջերկրական ծովի էներգակիրներով հարուստ արևելյան հատվածից դուրս է բերել սեյսմիկ հետախուզություն իրականացնող Oruc Reis նավը՝ վերադարձնելով այն Անթալիայի շրջանի ափամերձ գոտի, հաղորդում է Reuters գործակալությունը։ Միջերկրականի վիճահարույց գոտում իրականացվող երկրաբանական-հետախուզական աշխատանքների հետևանքով կտրուկ կերպով սրվել էին Թուրքիայի հարաբերությունները Հունաստանի հետ: Պաշտոնական Աթենքը պնդում է, որ թուրքական կողմը մուտք էր գործել իր բացառիկ տնտեսական գոտի։ Հունաստանի վարչապետ Կիրակոս Միցոտակիսը արդեն իսկ ողջունել է թուրքական նավի դուրսբերումը վիճահարույց գոտուց։ Սալոնիկ կատարած այցի ընթացքում հունական կառավարության ղեկավարը հայտարարել է. - «Oruc Reis նավի դուրսբերումը առաջին դրական քայլն էր։ Հուսով եմ, որ այն շարունակություն կունենա։ Մենք Թուրքիայի հետ ցանկանում ենք բանակցել սադրանքներից զերծ մթնոլորտում», - ասել է Հունաստանի վարչապետը։
16:36 - 13 սեպտեմբերի, 2020