Oruç Reis հետախուզական նավը կշարունակի իր գործունեությունը Միջերկրական ծովում. Թուրքիա |tert.am|
10:40 - 14 սեպտեմբերի, 2020

Oruç Reis հետախուզական նավը կշարունակի իր գործունեությունը Միջերկրական ծովում. Թուրքիա |tert.am|

tert.am: Թուրքիայի էներգետիկայի և բնական պաշարների նախարարությունը տեղեկացրել է, որ սեպտեմբերի 13-ին Միջերկրական ծովի վիճելի տարածքները լքած թուրքական Oruç Reis հետախուզական նավը տեխնիկական սպասարկում ստանալուց հետո շարունակելու է իր սեյսմիկ հետախուզական աշխատանքները ծովում: Այս մասին գրում է թուրքական NTV հեռուստաընկերության կայքը:

Նախարարությունում հիշեցրել են, որ նավն իր աշխատանքները Միջերկրական ծովում սկսել է օգոստոսի 10-ին:

Նախարարության հայտարարության մեջ նշվել է նաև, որ այս նավի շնորհիվ Թուրքիան բազմաթիվ սեյսմիկ տվյալներ է ստացել և որ այն վերադարձել է նավահանգիստ ամենամսյա տեխնիկական սպասարկում ստանալու համար:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել