Թուրքիայում օրեցօր ավելանում են Covid-19-ից մահացության դեպքերը |ermenihaber.am|
11:31 - 15 սեպտեմբերի, 2020

Թուրքիայում օրեցօր ավելանում են Covid-19-ից մահացության դեպքերը |ermenihaber.am|

ermenihaber.am: Թուրքիայում սեպտեմբերի 14-ին նոր տիպի կորոնավիրուսից (Covid-19) մահացել է 63 մարդ։ Այդ մասին տեղեկություն է հրապարակված Թուրքիայի առողջապահության նախարարության կայքէջում։

Նշվում է, որ 1 օրում անցկացված 112․563 թեստի արդյունքում հաստատվել է կորոնավարակի 1․716 նոր դեպք։ Նույն ժամանակահատվածում գրանցվել է ապաքինման  1.225 դեպք:

Ըստ պաշտոնական տվյալների` մինչև օրս համավարակից ապաքինվել է 260.058 մարդ, իսկ 1.301 հիվանդ էլ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Մինչև այժմ Թուրքիայում ընդհանուր առմամբ արձանագրվել է վարակման 292.878 և մահվան 7․119 դեպք։ Թեստավորումների թիվը հասել է 8 մլն 632.123-ի։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել