ՌԴ

Ռուսաստանը (պաշտոնական անվանումը՝ Ռուսաստանի Դաշնություն) միջմայրցամաքային պետություն Եվրասիայի հյուսիսարևմտյան հատվածում։ Տարածքի հիմնական մասը գտնվում է Հյուսիսային Ասիայում, իսկ որոշակի հատված՝ նաև Արևելյան Եվրոպայում: ՌԴ-ն աշխարհի խոշորագույն պետությունն է և զբաղեցնում է երկրագնդի ցամաքային տարածքի 1/8-ը։ Բնակչության թվով 9-րդն է աշխարհում․ ըստ 2018-ի մարդահամարի տվյալների՝ ավելի քան 144 մլն մարդ։ Երկրի ազգաբնակչության 77%-ը կենտրոնացված է արևմուտքում՝ եվրոպական հատվածում։

Մայրաքաղաքն է Մոսկվան։ Վերջինս համարվում է Եվրոպայի խոշորագույն քաղաքը, ինչպես նաև խոշորագույններից մեկն ամբողջ աշխարհում։ ՌԴ նշանավոր քաղաքներից են նաև Սանկտ Պետերբուրգը, Նովոսիբիրսկը, Եկատերինբուրգը և Նիժնի Նովգորոդը։ Պետական լեզուն ռուսերենն է։ Խոշոր ազգային փոքրամասնություններն են թաթարները, ուկրաինացիները, բաշկիրները, հայերը, չուվաշները, չեչենները և այլն։

Ռուսաստանը նախագահական կառավարմամբ դաշնային հանրապետություն է, որտեղ նախագահը՝ պետության, իսկ վարչապետը՝ կառավարության ղեկավարն է։ ՌԴ գործող նախագահն է Վլադիմիր Պուտինը, վարչապետը՝ Միխայիլ Միշուստինը։

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր |armenpress.am|

Էստոնիան օգոստոսի 18-ից կսահմանափակի Ռուսաստանի քաղաքացիների մուտքը երկիր |armenpress.am|

armenpress.am: Էստոնիայի կառավարությունը հաստատել է պատժամիջոցը, որը սահմանափակում է Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրումը և արգելում է Ռուսաստանի այն քաղաքացիների մուտքը Էստոնիա, որոնք  ունեն Էստոնիայի կողմից տրված վիզա և մտադիր են այցելել երկիր զբոսաշրջության, բիզնեսի, սպորտի կամ մշակութային միջոցառումների մասնակցելու նպատակով: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը: «Դա նշանակում է, որ եթե Ռուսաստանի քաղաքացին, ում Էստոնիան տվել է Շենգենյան վիզա և, ում այցելության նպատակը զբոսաշրջությունն է, բիզնեսը, սպորտը կամ մշակույթը, ապա օգոստոսի 18-ից  այլեւս չի կարողանա մտնել Էստոնիա»,- հայտնել է Էստոնիայի կառավարության մամուլի ծառայությունը: Կառավարությունը պարզաբանել է, որ Ռուսաստանի քաղաքացիները, որոնց մուտքի վիզա է տրվել Շենգենյան համաձայնագրի մեկ այլ մասնակից երկրի կողմից կամ որոնք արդեն գտնվում են Շենգենյան գոտում, կարող են մուտք գործել Էստոնիա: Երկիր մուտք գործելու օրինականությունը կամ դրա բացակայությունը ստուգում և ապահովում են ոստիկանությունը և սահմանապահ վարչությունը։
15:07 - 13 օգոստոսի, 2022
Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

Զախարովան դատապարտել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի դիրքորոշումը Զապորոժիեի ԱԷԿ-ի գնդակոծման վերաբերյալ |1lurer.am|

1lurer.am: Զապորոժիեի ատոմակայանի վերաբերյալ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի դիրքորոշումը հարցեր է առաջացնում՝ հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի արդյունքները: «Ուկրաինայի ղեկավարությանն ուղղված ոչ մի ուղերձ նա չհնչեցրեց։ Նա կա՛մ ի վիճակի չէ, կա՛մ չի ուզում ընդունել իրականությունը»,- նշել է ՌԴ ԱԳՆ խոսնակը: Նախօրեին ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները Ուկրաինայի Զապորոժիեի միջուկային կայանի շուրջ, երբ Մոսկվան և Կիևը միմյանց են մեղադրում նոր հրթիռակոծությունների մեջ: ՄԱԿ-ի ղեկավարը կոչ է արել դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան և այլևս ուժեր կամ տեխնիկա չտեղակայել այնտեղ։ Նա հորդորել է Ռուսաստանին և Ուկրաինային զերծ մնալ նման թիրախների դեմ ռազմական գործողություններից: «Անհրաժեշտ է հրատապ համաձայնություն կայացնել տեխնիկական մակարդակով ապառազմականացման անվտանգ տարածք հաստատելու վերաբերյալ»,- «Ամերիկայի ձայն»-ի փոխանցմամբ՝ հայտարարել է Գուտերեշը:
12:09 - 13 օգոստոսի, 2022
Եվրահանձնաժողովը ՌԴ-ից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման տուրքեր է սահմանում

 |factor.am|

Եվրահանձնաժողովը ՌԴ-ից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի ներմուծման տուրքեր է սահմանում |factor.am|

factor.am: Եվրահանձնաժողովը, ավարտելով հակադեմփինգային հետաքննությունը, որն ընդգրկում էր 2020 թվականի հունվարի 1-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածը, որոշում է կայացրել մաքսատուրքեր սահմանել Ռուսաստանից և Թուրքիայից չժանգոտվող պողպատի մատակարարումների համար։ Այս մասին ասվում է Եվրահանձնաժողովի հրապարակած փաստաթղթերում, գրում է Ինտերֆաքսը։ Հետաքննությունը կատարվել է Պողպատի արդյունաբերության եվրոպական ասոցիացիայի (Eurofer) պահանջով։ Քննության առարկան եղել է ցինկապատ, մագնեզիումի, ալյումինե թաղանթներով պողպատե գլանվածքը։ Տրանսֆորմատորային պողպատը և արագընթաց պողպատը չեն ներառվել հետաքննության մեջ։ «Մագնիտագորսկի մետալուգիական կոմբինատի» մետաղի տուրքը կազմում է 36,6 տոկոս, «Նովոլիպեցկի մետալուրգիական կոմբինատի» համար՝ 10,3 տոկոս, «Սևերստալի» համար՝ 31,3 տոկոս, մյուս կոմբինատների համար՝ 37,4 տոկոս։ MMK-ի (MMK Metalurji) համար մաքսատուրքը կազմում է 10,5 տոկոս, թուրք մյուս պողպատ արտադրողների համար՝ 2,4-ից մինչև 11 տոկոս։ Չժանգոտվող պողպատի ներմուծումը Ռուսաստանից և Թուրքիայից ավելի քան հնգապատկվել է՝ 2017 թվականի 196,643 տոննայից հասնելով ավելի քան 1 մլն տոննայի։
15:50 - 12 օգոստոսի, 2022
Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում
 |1lurer.am|

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ստեղծված ճգնաժամը քննարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում |1lurer.am|

1lurer.am: Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի արտակարգ նիստի շրջանակում քննարկվել է Ռուսական ԶՈՒ վերահսկողության տակ գտնվող ուկրաինական Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ստեղծված ճգնաժամը: Միավորված ազգերի կազմակերպությունը անհանգստացած է ատոմակայանի շուրջ շարունակվող ռազմական գործողություններով՝ հայտարարել են կազմակերպության գլխավոր քարտուղարի գրասենյակից: Անտոնիու Գուտերիշը կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները ատոմային էներգիայի համալիրի շուրջ և դուրս բերել ռազմական անձնակազմն ու տեխնիկան ատոմակայանի տարածքից:Ատոմակայանի շուրջ ռազմական գործողություններ իրականացնելու և անգամ ատոմակայանին հարվածներ հասցնելու համար Կիևից և Մոսկվայից փոխադարձ մեղադրանքներ են հնչում: Ռուսաստանի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ուկրաինական կողմի հրթիռակոծության հետևանքով մասամբ վնասվել են ՋԷԿ-ը և ջրավազանները, որոնք ռեակտորների հովացման համակարգերի մի մասն են: Ուկրաինայի «Էներգոատոմն» էլ երեկ հայտնել է, որ ռուսական կողմը հինգ անգամ հարված է հասցրել ատոմակայանի տարածքին, այդ թվում՝ ռադիոակտիվ նյութերի պահեստավորման կառույցի մոտակայքում: ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան հայտարարել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է անհապաղ ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։Միացյալ Նահանգներն աջակցում է Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու նախաձեռնությանը: ԱՄՆ սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով քարտուղարի տեղակալը նաև նշել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելության այցն այլևս չպետք է հետաձգել:Երեկ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին տեսակապով միացել է նաև Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ղեկավարը: Ռաֆայել Գրոսսին իր ելույթում զգուշացրել է Զապորոժիեի ատոմակայանում «լուրջ» ճգնաժամի մասին՝ հավելելով, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը շտապ թույլտվություն է անհրաժեշտ՝ Զապորոժիեում առաքելություն իրականացնելու համար։ Նա պատրաստակամություն է հայտնել գլխավորելու Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը և կոչ է արել Ռուսաստանին և Ուկրաինային համագործակցել, որպեսզի տեսուչները կարողանան հնարավորինս շուտ հասնել այնտեղ:ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան նշել է, որ հունիսին Ռուսաստանի և Ատոմային էներգիայի միջազգային գործակալության միջև համաձայնեցված այցը չեղարկվել է ՄԱԿ-ի անվտանգության պաշտոնյաների կողմից: «Մենք կարծում ենք, որ արդարացված է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության ներկայացուցիչները հնարավորինս արագ և անգամ մինչև օգոստոսի վերջը գնան ատոմակայան»,- հայտարարել է Նեբենզյան՝ զգուշացնելով, որ աշխարհը կանգնած է «միջուկային աղետի եզրին, որը չափերով համեմատելի է Չեռնոբիլի հետ»: Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը կամ Էներգոդար քաղաքը: Ինչ վերաբերում է ատոմակայանը ապառազմականացնելու նախաձեռնությանը, Մոսկվայի կարծիքով՝ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար։    Շարունակությունը՝ 1lurer.am-ում
13:59 - 12 օգոստոսի, 2022
Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու
 |azatutyun.am|

Շոլցը խոստովանել է՝ առաջիկա ամիսներին Գերմանիան լուրջ խնդիրների առաջ է կանգնելու |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել է, որ իր կառավարությունը կօգնի քաղաքացիներին, եթե նրանք չկարողանան վճարել էներգիայի համար, սակայն խոստովանել է, որ առաջիկա ամիսներին երկիրը լուրջ խնդիրների առաջ է կանգնելու։ Վառելիքի գների աճը, որն առաջացել է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմի պատճառով, շատերի համար լուրջ ֆինանսական բեռ է դարձել Գերմանիայում և նրա սահմաններից դուրս: «Մենք կանենք ամեն ինչ՝ օգնելու քաղաքացիներին հաղթահարել այս դժվար ժամանակաշրջանը», - ասել է Շոլցը՝ ելույթ ունենալով Բեռլինում: Նա նշել է, որ կառավարության կողմից արդեն ձեռնարկվում են բազմաթիվ միջոցառումներ՝ երկրի բնակիչների ֆինանսական խնդիրները մեղմելու և ռուսական նավթին, ածուխին ու գազին այլընտրանքային էներգիայի աղբյուրներ գտնելու համար։ Հարցին, թե արդյո՞ք նա մտավախություն ունի, որ դժգոհությունը կարող է վերաճել բողոքի ցույցերի, Շոլցը նշել է, որ Գերմանիան սոցիալական ապահովման ուժեղ ավանդույթներ ունի։ «Ես չեմ հավատում, որ մեր երկրում անկարգություններ կլինեն», - ասել է կանցլերը՝ միևնուն ժամանակ խոստովանելով, որ այս ձմռանը «շատ պահանջներ» կլինեն, քանի որ երկիրը փորձում է համատեղել էներգիայի պակասը՝ միջուկային էներգիայից և հանածո վառելիքից աստիճանաբար հրաժարվելու վաղեմի ծրագրերի հետ:
13:00 - 12 օգոստոսի, 2022
Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |1lurer.am|

Ապառազմականացման դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա ահաբեկչական հարձակումների համար․ ՄԱԿ-ում ՌԴ ներկայացուցիչ |1lurer.am|

1lurer.am: Օգոստոսի 11-ին Ռուսաստանի նախաձեռնությամբ տեղի է ունեցել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ Զապորոժիեի ատոմակայանի վրա հարձակումների հետ կապված։ ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել է, որ Զապորոժիեի ԱԷԿ-ը գտնվում է ռուսական կողմի վերահսկողության տակ, որը ոչ մի պատճառ չունի գնդակոծելու ատոմային օբյեկտը, ոչ էլ Էներգոդար քաղաքը: «Ատոմակայանը քաղաքացիական օբյեկտ է։ Այդ պատճառով Ռուսաստանը պահպանում է այն, որպեսզի թույլ չտա, որ դրան վնաս հասցնեն»,- ընդգծել է դիվանագետը։ Մեկնաբանելով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշի՝ ատոմակայանը ապառազմականացնելու կոչը՝ Նեբենզյան նշել է, որ այդ դեպքում Զապորոժիեի ԱԷԿ-ը խոցելի կդառնա սադրանքների և ահաբեկչական հարձակումների համար: Նա Գուտերիշին խնդրել է հստակեցնել Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ անվտանգության գոտի ստեղծելու առաջարկը։ ՄԱԿ-ում Ուկրաինայի մշտական ներկայացուցիչ Սերգեյ Կիսլիցան իր հերթին ատոմակայանի վրա հարձակումների համար մեղադրել է Ռուսաստանին։ Նա պնդել է, որ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության առաքելությունը պետք է Զապորոժիեի ատոմակայան ժամանի Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքից ու գործի Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան։ Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսին, որը ևս մասնակցել է նիստին, հայտարարել է, որ գործալակությունն ակտիվացնում է շփումները Ռուսաստանի, Ուկրաինայի և ՄԱԿ-ի հետ՝ Զապորոժիեի ԱԷԿ առաքելություն ուղարկելու համար։
11:48 - 12 օգոստոսի, 2022
Թուրքիան պայքարում  է Սիրիան  մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու
 |tert.am|

Թուրքիան պայքարում է Սիրիան մասնատել ցանկացողների դեմ․ Չավուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն խոսել է Սիրիայի տարածքային ամբողջականության մասին։ «Սիրիայի մասնատումը կանխելու համար երկիրը պետք է ուժեղ վարչակազմ ունենա: Կամքը, որով հնարավոր կլինի իշխել երկրի յուրաքանչյուր անկյունում, հնարավոր է ձեռք բերել միայն միասնության և համերաշխության միջոցով»,-ասել է նա։   Պատասխանելով հարցին՝ արդյոք ՌԴ-ի հետ մշակվել է Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դեմ գործողության գրաֆիկը, Չավուշօղլուն նշել է, որ իրենք այլ երկրների հետ օրացույց չեն ստեղծում։ «Իհարկե, մենք միշտ տեղեկացնում ենք այնտեղ գտնվողներին, որպեսզի խուսափենք դժբախտ պատահարներից, երբ սկսում ենք գործողությունը։ Ի վերջո, մեր նպատակը տարածքն ահաբեկիչներից մաքրելն է։ Մենք այդ գործողությունն անում ենք Սիրիայում, որպեսզի նրանց ազատենք ահաբեկիչներից, որոնք հարձակվում են մեզ վրա և ունեն անջատողական պլաններասել է նա։      
10:10 - 12 օգոստոսի, 2022
Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

Լատվիան Ռուսաստանն ահաբեկչության հովանավոր է հռչակել |factor.am|

factor.am: Լատվիայի Սեյմը հայտարարություն է ընդունել, որով Ռուսաստանը հռչակել է ահաբեկչության հովանավոր և ԵՄ-ին կոչ է արել անհապաղ դադարեցնել վիզաների տրամադրումը ռուսներին և բելառուսներին։ Այս մասին գրում է korrespondnet-ը։ Այսպիսով, Լատվիան դարձել է աշխարհում առաջին պետությունը, որը Ռուսաստանը հայտարարել է ահաբեկչության հովանավոր։ Պատգամավորները նշել են, որ Ռուսաստանը երկար տարիներ աջակցել և ֆինանսավորել է ահաբեկչական ռեժիմներին ու կազմակերպություններին տարբեր ձևերով՝ ուղղակի և անուղղակի։ Հայտարարության մեջ նշվում է Սիրիայում Բաշար Ասադի ռեժիմին զենք մատակարարելու, Մեծ Բրիտանիայում Սկրիպալների ընտանիքի թունավորման, Դոնբասում MH-17 չվերթի կործանման մասին։ Սեյմի հայտարարության մեջ ընդգծվում է, որ այժմ «Ռուսաստանը նպատակաուղղված օգտագործում է տառապանքն ու ահաբեկումը որպես գործիք ուկրաինացի ժողովրդին և զինված ուժերին բարոյալքելու իր փորձերում, կաթվածահար անելու Ուկրաինայի կարողությունը՝ նրա տարածքը գրավելու համար»։ «Սեյմն ընդունում է Ռուսաստանի բռնությունը խաղաղ բնակչության նկատմամբ, որն իրականացվում է քաղաքական նպատակներին հասնելու համար՝ որպես ահաբեկչություն, իսկ Ռուսաստանը՝ որպես ահաբեկչությանն աջակցող պետություն, և կոչ է անում այլ երկրներին արտահայտել նման կարծիք»,- ասվում է հայտարարության մեջ։ Լատվիայի Սեյմի պատգամավորները «կտրականապես դատապարտում են Ռուսաստանի ռազմական ագրեսիան և Ուկրաինա լայնածավալ ներխուժումը, որն իրականացվել է բելառուսական ռեժիմի աջակցությամբ և մասնակցությամբ»։  
15:57 - 11 օգոստոսի, 2022
ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր |factor.am|

ՌԴ-ն, Իրանն ու Ադրբեջանն առաջիկայում եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու «Հյուսիս-Հարավ» տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր |factor.am|

factor.am: Ադրբեջանում Իրանի դեսպան Աբաս Մուսավին հայտնել է, որ առաջիկայում Իրանը, Ռուսաստանն ու Ադրբեջանը եռակողմ հանդիպում են անցկացնելու՝ քննարկելու Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքին առնչվող հարցեր, գրում են ադրբեջանական լրատվականները։ Հանդիպման հստակ ժամկետ, սակայն, չի նշվում։ «Իրան-Ադրբեջան-Ռուսաստան եռակողմ հանդիպմանը քննարկվելու են տարանցիկ և մաքսային հարցեր, Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի երթուղիների դիվերսիֆիկացիան, ինչպես նաև երկաթուղային տերմինալի ներկա կարգավիճակն ու նոր սահմանային կամուրջների նախագծերը»,- ասել է դեսպանը։ Նա նաև նշել է, որ Աստարա քաղաքը դառնալու է Հյուսիս-Հարավ միջանցքի համակարգման կենտրոնը։ Մուսավիի խոսքով՝  Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարարն ու Ադրբեջանի տրանսպորտի նախարարը շուտով հանդիպելու են՝ գնահատելու համատեղ նախագծերի իրականացումն ու երկու երկրների միջև տրանսպորտային կապերի զարգացումը։ Շարունակությունը՝ factor.am-ում։
14:53 - 11 օգոստոսի, 2022
ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին

ԲՏԱ նախարարի գլխավորած պատվիրակությունը կմեկնի ՌԴ՝ մասնակցելու «ԱՐՄԻԱ-2022» և «Թվային հեղափոխություն» համաժողովներին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին և «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու համար Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանի գլխավորած պատվիրակությունը օգոստոսի 14-20-ը կգործուղվի Ռուսաստանի Դաշնություն։ «Հիմք ընդունելով «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասը՝ 1. «ԱՐՄԻԱ-2022» միջազգային ռազմատեխնիկական համաժողովին եւ «Թվային հեղափոխություն» համառուսական համաժողովին մասնակցելու նպատակով 2022 թվականի օգոստոսի 14-20-ը Ռուսաստանի Դաշնություն (Կուբինկաեւ Կալուգա) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի: 2. Ռոբերտ Խաչատրյանի եւ Գեւորգ Մանթաշյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին: 3. Արտյոմ Մեհրաբյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով ռազմարդյունաբերության կոմիտեի պահպանման ծախսերի համար նախատեսված՝ արտասահմանյան գործուղումների գծով ծախսերի հաշվին: 4. Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»,-նշված է որոշման մեջ։
14:29 - 11 օգոստոսի, 2022
Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|

Գազի ոլորտում Ադրբեջանի և Եվրամիության համագործակցությունը չի հակասում Մոսկվայի ու Բաքվի դաշնակցային հռչակագրին. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Մոսկվայում կարծում են, որ Ադրբեջանի և Եվրամիության միջև ստորագրված՝ գազի մատակարարման ծավալների մեծացման մասին փաստաթուղթը չի հակասում Ռուսաստանի ու Ադրբեջանի միջև 2022թ. փետրվարի 22-ի դաշնակցային փոխգործակցության հռչակագրի դրույթներին: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։ Նրա խոսքով՝ ցանկացած պետություն իրավունք ունի որոշել՝ ում հետ և ինչպես զարգացնել հարաբերությունները, այդ թվում՝ նավթագազային ոլորտում: «Վերջին տարիներին Ադրբեջանը զգալի թռիչք է կատարել սոցիալ-տնտեսական զարգացման ուղղությամբ: Դա, իհարկե, մեծացնում է միջազգային ներդրողների հետաքրքրությունը  երկրի նկատմամբ: Մոսկվան ու Բաքուն հենվոմ են վառելիքային-էներգետիկ ոլորտում բազմամյա արդյունավետ համագործակցության փորձի վրա»,- նշել է Նեչաևը՝ հավելելով, որ երկու երկրների օրակարգում առևտրատնտեսական համագործակցության երկարաժամկետ պայմանագրերի կյանքի կոչումն է, ինչպես նաև նոր ներդրումային ծրագրերի մշակումը:
14:01 - 11 օգոստոսի, 2022
Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ
 |1lurer.am|

Լաչինի միջանցքի շուրջ իրավիճակը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարությանը համապատասխան. ՌԴ ԱԳՆ |1lurer.am|

1lurer.am: Իրավիճակը Հարավային Կովկասում Ռուսաստանի ուշադրության կենտրոնում է: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասել է ՌԴ ԱԳՆ տեղեկատվության և մամուլի դեպարտամենտի ղեկավարի տեղակալ Իվան Նեչաևը։ «Օգոստոսի 4-ին ՌԴ ԱԳՆ հանդես եկավ հայտարարությամբ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրավիճակի սրման հետ՝ կոչ անելով երկու կողմերին՝ ցուցաբերել զսպվածություն, պահպանել հրադադարի պահպանման ռեժիմը: Վերահաստատում ենք բոլոր հարցերի կարգավորման անհրաժեշտությունը՝ Ռուսաստանի, Ադրբեջանի ու Հայաստանի ղեկավարների 2020 թ. նոյեմբերի 9-ի, 2021 թ. հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին համապատասխան: Դա վերաբերում է նաև Լաչինի միջանցքի իրավիճակին, որը պետք է կարգավորվի 2020 թ. նոյեմբերի 9-ի հայտարարության 6-րդ կետով, որը նախատեսում է, որ կողմերի համաձայնեցմամբ՝ մոտակա երեք տարում պետք է որոշվի Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապը ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման ծրագիրը, որին պետք է հաջորդի ռուսական խաղաղապահ առաքելության վերատեղակայումը՝ այդ երթուղին պաշտպանելու համար»,- ասել է Նեչաևը: Դիվանագետը նշել է. ռուսական կողմը մշտական կապի մեջ է հայկական ու ադրբեջանական կողմերի հետ: Նեչաևը հիշեցրել է օգոստոսի 2-ին և 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցների, ինչպես նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի և ՊՆ նախարար Սերգեյ Շոյգուի՝ հայ և ադրբեջանցի գործընկերների հետ շփումների մասին: «Բոլոր վերոնշյալ հարցերը, այդ թվում՝ Լաչինի միջանցքի հարցը խորհրդակցությունների առարկա են՝ ադրբեջանական ու հայկական կողմերին գոհացնող լուծումներ գտնելու նպատակով»,- հայտնել է դիվանագետը՝ նշելով, որ քննարկումների մանրամասները չի կարող հայտնել: Անդրադառնալով ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը՝ Նեչաևը նշել է. խաղաղապահների հասցեին հնչող առանձին քննադատություններն արդարացի չեն:
13:29 - 11 օգոստոսի, 2022